ՀԵՑ-ն ու «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐՆ» իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում

Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում- բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում։

Նշվածի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել նաև սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։

Այսպիսով, 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 79 գրավոր և բանավոր դիմում-բողոք 106 անձանցից։

«Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ ստացվել է 49 գրավոր և բանավոր բողոք 74 անձից։ Քաղաքացիները հիմնականում բարձրաձայնել են հարցեր կապված սահմանված ժամանակացույցին համապատասխան ջրամատակարարում չիրականացնելուն, ջրամատակարարման ընդհատումներին, ինչպես նաև ջրանջատումների վերաբերյալ պատշաճ չծանուցելուն, խմելու ջրի որակին, ճնշմանը և այլն։

Նշված խնդիրների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է նաև սոցիալական մեդիայի մշտադիտարկում, ուսումնասիրվել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը։

Հաշվի առնելով, որ խնդիրները զանգվածային են և ունեն շարունակական բնույթ՝ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում ստեղծված իրավիճակը։ Հատկապես մտահոգիչ է, երբ ամռան ամիսներին մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից։

Ելնելով վերոգրյալից՝ Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է՝ անհրաժեշտ է ուսումնասիրել վթարային ընդհատումների պատճառները և աշխատանքներ իրականացնել դրանք նվազագույնի հասցնելու ուղղությամբ, առավել հետևողական լինել խմելու ջրի մատակարարման ծառայությունների կանոնների, ինչպես նաև ջրամատակարարման ընդհատումների վերաբերյալ պատշաճ ծանուցումների իրականացման նկատմամբ։

Բազմաթիվ բողոքներ ստացվել են նաև «ՀԷՑ» ՓԲԸ-ի վերաբերյալ։ Այսպես, ստացվել է 30 գրավոր և բանավոր բողոք 32 անձից, որոնք հիմնականում վերաբերել են էլեկտրամատակարարող ընկերության կողմից առանց նախապես պատշաճ ծանուցելու և տևական ժամանակով էլեկտրաէներգիայի ընդհատումներին, դրա հետևանքով նյութական վնասի պատճառման դեպքերին, աշխատանքային գործունեության պատշաճ իրականացումը խաթարելուն, ֆինանսական վնասների կրմանը։

Այս ամենի հետևանքով էական վնաս է հասցվում ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ տարբեր կազմակերպությունների։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին հատուկ հաստատություններ մոնիթորինգային այցերի ընթացքում հասցեագրվել են բազմաթիվ բողոքներ, որ էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների ընթացքում անհնար է լինում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Օրինակ, կան հաստատություններ, որոնք կահավորված են վերալակով հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով՝ մինչդեռ պարբերական և առանց պատշաճ ծանուցման էլեկտրոէներգիայի անջատումների հետևանքով հաճախ խնդիր է առաջանում նրանց մի հարկից մյուսը տեղափոխելու և այլ վերաբերելի հարցերի հետ կապված։

Պարբերական անջատումների հետևանքով խաթարվում է նաև մի շարք պետական մարմինների բնականոն գործունեությունը: Այսպես, օրինակ՝ Պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով խաթարվում է Պաշտպանի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև թեժ գծի կամ այլ ֆիքսված քաղաքային և ներքին հեռախոսահամարների միջոցով անձանց իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը, ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքման այցերի կազմակերպումը, միջազգային գործընկերների հետ հանդիպումների իրականացումը և այլն:

Հարկ է նկատել, որ պարբերական բնույթ կրող էներգամատակարարման տատանումները կարող են նաև էական վնաս հասցնել համակարգչային սարքերին ու այլ սարքավորումներին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ էներգամատակարարման հաճախակի կրկնվող դադարեցումները ոչ միշտ են պայմանավորված պլանային կամ վթարների վերացման աշխատանքներով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանն ընդգծում է, որ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել վթարային արտապլանային ընդհատումների պատճառները, աշխատանքներ իրականացնել (այդ թվում՝ պահուստային (երկրորդային) սնուցում ապահովելու միջոցով) դրանք նվազագույնի հասցնելու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ նշված երկու դեպքերին Մարդու իրավունքների պաշտպանն առավել մանրամասն անդրադարձել է 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ։ Տեղեկացնենք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրված խնդիրների վերաբերյալ գրություններ է հասցեագրել «ՀԷՑ» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ներին։

Նշված խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն և Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու դրանց լուծման հարցում։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Մարտահրավերները ավելացել են․ ի՞նչ վիճակ է գյուղատնտեսական ոլորտում․․․ (video) Հրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը. ArmeniaSputnik Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում Հայտնի է՝ ովքեր են բերման ենթարկվել Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավար Յուրա Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել «Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»․ անհետ կորած զինծառայողների մասունքները փոխանցվում են հարազատներին Լողավազանները լցվելու են վարդի թերթիկներով Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը Արսեն Թորոսյանը տառապանքների մեջ է․ Գևորգ Պետրոսյան (video) Ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին Այ «շան տղա՛», դու հիմա բանակի վիճակից տեղյա՞կ ես․ Տիգրան Չոբանյան (video) Ինչ ունեցվածքով հեռացավ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը. ArmLur.am ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում է, կան ձերբակալվածներ Այս պահին քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար է ընտրվել Ի՞նչ իրավիճակ է այս պահին Լարսում․․․ մանրամասներ (video) Սերժ Սարգսյանը մերժել է ԱՄՆ դեսպանին Ալե՛ն, էս անբարոյականության, այլանդակության համար դու ո՞նց ես պատասխան տալու․․․ Գևորգ Պետրոսյան (video) Սրբազա՛ն, արեք այս քայլը, և Փաշինյանը չի կարող այլևս ոստիկաններով պաշտպանվել․ Հարութ Սասունյանի կոչը (video) «Քոքվածն ու Նիկոլի Մորքուրը». ընդդիմադիր պատգամավորը շնորհավորել է հայատյաց դեսպանին ԱՄՆ-ի գլխավոր նպատակը բոլորին Ռուսաստանի դեմ տրամադրելն է. Էդուարդ Լոզանսկի Արևմուտքը Ղարաբաղը դիտարկում էր որպես խոչընդոտ Հայաստանին իր շահերի մեջ ներքաշելու համար. Անդրեյ Սիդորչիկ Ալեն Սիմոնյանի 950 դոլլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը» Փաշինյանին հեռացնելու համար ի՞նչ պետք է անի Սրբազանը․ մեկնաբանում է քաղտեխնոլոգը (video) «Արմավիր» ՔԿՀ-ում 1 օրում մшհացել են կալանավորն ու դատապարտյալը․նախաձեռնվել են քրեական վարույթներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am