Իրենք պատրաստ են անել ավելին, եթե վարչապետի աթոռը իրենց վստահվի․ Փաշինյանը վախենալու բան ունի

Հայաստանի իշխանության ղեկը իրենց ձեռքում պահող թիմի առաջին շարքերում հակառուսականության շքերթ է։ Փաշինյանի թիմի առաջին դեմքերը իրար հերթ չտալով անում են կտրուկ, գրեթե միշտ անպատասխանատու հայտարարություններ հայ-ռուսական հարաբերությունների մասով։

Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան և, իհարկե, Նիկոլ Փաշինյան։ Այս չորս գործիչներն են հիմնականում հակառուսական գործողությունների իշխանական շարժիչը։ Արդարության համար պետք է նկատել, որ հաճախ Նիկոլ Փաշինյանն առավել զուսպ է, քան, օրինակ, Ալեն Սիմոնյանն ու Արմեն Գրիգորյանը։ Հատկապես նշված երկու գործիչներն անում են հայտարարություններ, որոնք արժանանում են ռուսական կողմի ամենախիստ արձագանքին։

Օրերս Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Արցախը Ադրբեջանին տվել են ոչ թե իրենք, այլ Ռուսաստանի Դաշնությունը։ Այս հայտարարությանն ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արմեն Գրիգորյանին անվանեց քարտուղարուհի։

Ալեն Սիմոնյանն էլ Լատվիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, թե ցանկանում են դառնալ ԵՄ մաս․ «Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ մյուս անդամ երկրների արժեքները, ուստի մեզ նրանց աջակցությունն է պետք՝ ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,-ասել էր նա։

Իսկ ահա Արարատ Միրզոյանը օրերս հանդիպում էր ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:

Հակառուսականության այս շքերթը շատերի համար անհասկանալի է, բայց իրականում ունի պարզ բացատրություն։

Իշխանության ներսում լավ են հասկացել, որ իրենց իշխանությունը պահում է միայն Արևմուտքը, ու եթե ցանկանում են շարունակել իրենց դիրքերի պահպանումը, ապա պետք է ցույց տան քեռի Սեմին, որ իրենք ևս թրենդից հետ չեն մնում և հակառուսականության ջահակիրներ են։

Այս տեսանկյունից, երբ նայում ես՝ ամեն բան իր տեղն է ընկնում և հստակ ունենում է բացատրություն։ Հակառուսականությամբ, Հայաստանի անվտանգության ու ապագայի հաշվին այս մարդիկ տուն են պահում ու լուծում են իրենց ապագա պաշտոնավարման հարցը։ Եթե հանուն պաշտոնի պետք լինի, ապա իրենք կարող են հրապարակային վարքով վերադառնալ իրենց ընդդիմադիր ժամանակներ ու նորից Երևանում վառել Ռուսաստանի դրոշներ։

Հ․Գ․ Ի դեպ ՔՊ-ականների խանդավառ հակառուսականությունը վտանգներ է ստեղծում նաև Փաշինյանի համար, քանի որ օրինակ Արմեն Գրիգորյանի կամ Ալեն Սիմոնյանի առավել կոշտ հակառուսական դիրքը կարծես ակնարկ է Քեռի Սեմին, որ այստեղ կան նաև իրենք, ովքեր Փաշինյանից առավել հակառուս են ու, եթե իշխանության ղեկին գտնվողի փոփոխության հարց առաջանա, ապա իրենք պատրաստ են անել ավելին, քան Փաշինյանը, եթե իրենց վստահվի վարչապետի աթոռը։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 432 անգամ
Լրահոս
Արևմուտքը Ղարաբաղը դիտարկում էր որպես խոչընդոտ Հայաստանին իր շահերի մեջ ներքաշելու համար. Անդրեյ Սիդորչիկ Ալեն Սիմոնյանի 950 դոլլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը» Փաշինյանին հեռացնելու համար ի՞նչ պետք է անի Սրբազանը․ մեկնաբանում է քաղտեխնոլոգը (video) «Արմավիր» ՔԿՀ-ում 1 օրում մшհացել են կալանավորն ու դատապարտյալը․նախաձեռնվել են քրեական վարույթներ Հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ Ռուսաստանը նախազգուշացրել է․ Փաշինյանն անխուսափելի նոր պատերազմի է տանում․ Տիգրան Չոբանյան (video) Գոռ Ավետիսյանն ազատվել է աշխատանքից Բագրատ Սրբազանն այս պահին պատասխանում է գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի թղթակցի հարցին Նարկnդիլեր ամnւuիններ են ձերբակալվել․ ի՞նչ է կատարվել Աշտարակում Պայմանագրային զինծառայող է մահացել՝ հրազենային վնասվածքի հետևանքով Ավշարում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106»-ը Բացահայտվել է պետական դավաճանության դեպք, 43-ամյա պայմանագրային զինծառայող է կալանավորվել Չդիմացա և որոշեցի մինչև վերջ անկեղծանալ Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում. Արմեն Աշոտյան «Զգուշացե՛ք», Նիկոլն է քշում․․․ հերթական շոուն Փաշինյանից (video) Ինձնից խլել է իմ բջջային հեռախոսը և խլելու ժամանակ քերծելով վնասել է մատս. Զարուհի Փոստանջյան Հայերը ցանկանում են վայելել կյանքը, ոչ թե հավերժ պայքարել, ասել է Փաշինյանը Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել. Տիգրան Աբրահամյան Արցախում հիմնովին ավերվել են Զորավոր Սբ․ Աստվածածին, Սուրբ Համբարձման և Շուշիի եկեղեցիները Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ 17 հազար դոլար, 10 մլն դրամ և 1000 եվրո. դատավոր Մնացական Մարտիրոսյանի ունեցվածքը 2 տարի անց Կուտականի միջդիրքային հատվածում մնացած Շիրազ Խաչատրյանի մարմինը հողին կհանձնեն Փոքր Մասրիկում Հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնն է սպասվում Ովքե՞ր են գրելու Ալիեւի պահանջած Սահմանադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am