Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ եղբոր սպանության կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։

Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված ահազանգի համաձայն՝ ժամը 10:08-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Նախնական տվյալներով՝ 2024թ. հունիսի 30–ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը, լսելով քրոջ օգնություն կանչելու ձայնը, մոտեցել է ավտոտնակին, որտեղ նկատել է, թե ինչպես է 34–ամյա եղբայրը ծեծում քրոջը:

Ըստ նախնական տվյալների՝ 33–ամյա տղամարդը, քրոջը պաշտպանելու նպատակով, միջամտել է վեճին, սակայն եղբայրը, վերցնելով խոհանոցային դանակը, հարձակվել է քրոջ վրա։ Այնուհետև 33–ամյա տղամարդը եղբոր ձեռքից վերցրել է դանակը, և վերջիններիս միջև տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ եղբորը գլխի շրջանում պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի հիշյալ մարմնական վնասվածքը։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը ձերբակալվել է։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ դանակի շեղբի կտոր: Կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Օպերատիվ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան բաժնին՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ պարզելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
«Արմավիր» ՔԿՀ-ում 1 օրում մшհացել են կալանավորն ու դատապարտյալը․նախաձեռնվել են քրեական վարույթներ Հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ Ռուսաստանը նախազգուշացրել է․ Փաշինյանն անխուսափելի նոր պատերազմի է տանում․ Տիգրան Չոբանյան (video) Գոռ Ավետիսյանն ազատվել է աշխատանքից Բագրատ Սրբազանն այս պահին պատասխանում է գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի թղթակցի հարցին Նարկnդիլեր ամnւuիններ են ձերբակալվել․ ի՞նչ է կատարվել Աշտարակում Պայմանագրային զինծառայող է մահացել՝ հրազենային վնասվածքի հետևանքով Ավշարում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106»-ը Բացահայտվել է պետական դավաճանության դեպք, 43-ամյա պայմանագրային զինծառայող է կալանավորվել Չդիմացա և որոշեցի մինչև վերջ անկեղծանալ Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում. Արմեն Աշոտյան «Զգուշացե՛ք», Նիկոլն է քշում․․․ հերթական շոուն Փաշինյանից (video) Ինձնից խլել է իմ բջջային հեռախոսը և խլելու ժամանակ քերծելով վնասել է մատս. Զարուհի Փոստանջյան Հայերը ցանկանում են վայելել կյանքը, ոչ թե հավերժ պայքարել, ասել է Փաշինյանը Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել. Տիգրան Աբրահամյան Արցախում հիմնովին ավերվել են Զորավոր Սբ․ Աստվածածին, Սուրբ Համբարձման և Շուշիի եկեղեցիները Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ 17 հազար դոլար, 10 մլն դրամ և 1000 եվրո. դատավոր Մնացական Մարտիրոսյանի ունեցվածքը 2 տարի անց Կուտականի միջդիրքային հատվածում մնացած Շիրազ Խաչատրյանի մարմինը հողին կհանձնեն Փոքր Մասրիկում Հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնն է սպասվում Ովքե՞ր են գրելու Ալիեւի պահանջած Սահմանադրությունը Կալանք է դրվել չեմպիոնի բանկային հաշիվների վրա  «Ն եւ Ս քոնսթրաքշն» եւ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները բնակիչներին սեփականության վկայականներ չեն տալիս Ի՞նչ են քննարկել փակ հանդիպմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am