Բարի օր, գործ տվող ոստիկան Կարեն Գևորգյան

Բարի օր, գործ տվող ոստիկան Կարեն Գևորգյան
Գործ տվող ոստիկան
Կարեն Գևորգյան
ՀՀ ՆԳՆ ոստիակնության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Էլեկտրոնային փոստ՝ [email protected]
Հեռախոս հերթապահ մաս +374-312-4-80-20, +374-312-4-80-22
Հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի, Ղորղանյան 91/1
ՆԳՆ ոստիակնության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գևորգյանը 17.11.2023 թվականին` ժամը 11:00-ին, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հաղորդում է ներկայացրել, որն արձանագրել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Միքայել Ավետիսյանը: Քննիչն հաղորդմանն ընթացք է տվել` նախաձեռնելով քրեական վարույթ: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Միքայել Ավետիսյանն ադ հաղորդմանը տվել է 18-0408-23 սերիական համարը (հետագայում՝ թիվ 18-0408-23 քրեական վարույթը,օրենքի կոպիտ խախտումով, միացվել է թիվ 18-0338-23 քրեական վարույթին. քրեական վարույթը այժմ քննվում է այլ քննչական բաժնում) և նշել է հանցանքի կատարման ամսաթիվը` 01.05.2023թ՝ ժամը 13:00: Այս ամսաթիվը հուշագրավ է այնքանով, որ չի համընկնում դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու որոշման մեջ նշված ամսաթվին:
Պատկերացնելու համար, թե ոստիկանության «Կումայրի» բաժնի պետ Կարեն Գևորգյանը ինչ կարգի և որակի գործ է տվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությանը, մեջբերում եմ Հաղորդման տեքստից. «Լիլիթ Աղեկյանին ճանաչում եմ աշխատանքային բերումով, նրա հետ անձնական կամ այլ հարաբերություններ չունեմ, ցանկանում եմ նշել, որ վերջինս 2023թ. մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում թվով 22 դիմումներ է ներկայացրել թիվ 32 հիմնական դպրոցի տնօրենի (…) անօրինական գործունեության հետ կապված: (…) Բաժնում ծառայողների կողմից իրականացված ՕՀՄ-ի և ստուգողական գործողությունների արդյունքում, որևէ տվյալ ձեռք չի բերվել հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ: Դիմումների ընթացքի մասին գրավոր տեղեկացվել է Լ.Աղեկյանին և սահմանված կարգով այն չի բողոքարկել, այլ իր անհամաձայնություններն է հայտնել «FACEBOOK» սոցիալական ցանքի ՝ «Llilit Aghekyan» կայքերում տեղադրված (ուղիղ եթերներում) և գրավոր հրապարակումներում (…): Որպես ոստիկանության «Կումայրի» բաժնի պետի, իմ հասցեին վիրավորական, արատավորող և իմ իրավունքներին վնաս պատճառող տեղեկություններ է հրապարակել, ինչի արդյունքում վնաս է պատճառվել իմ պատվին և բարի համբավին, ինչը խոչընդոտում է իմ գործունեությանը և այս ամբողջը վկայում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի ենթադրյալ առկայության մասին: Ուստի, խնդրում եմ նախաձեռնել քրեական վարույթ և Լ.Աղեկյանին ենթարկել քրեական պատասխանատվության:»
Այս հաղորդման մասին գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը տեղեկացել է 27.06.2024 թվականին, երբ առաջին անգամ ծանուցվել է, որ հրավիրվում է որպես մեղադրյալ` հարցաքննության: Նրան հարցաքննության հրավիրող քննիչը, որն, ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Արման Մինասյանն է, այնքան է շտապել, որ կազմել է թերի` օրենքի պահանջների խախտումով, ծանուցագիր: Դեռ ավելին, թերի, օրենքի խախտումով կազմված ծանուցագիրն ոստիկանները Լիլիթ Աղեկյանին են փոխանցել՝ գնալով նրա բնակարան՝ տեղեկացնելով, որ նույն օրը՝ 27.06.2024 թվականին՝ ժամը -17:00-ին, պարտավոր է ներկայանալ հարցաքննության: Ենթադրվում է, որ այդ կերպ ցանկացել են ահաբեկել Աղեկյանին և նրա մայրիկին: Լիլիթ Աղեկյանը հեռախոսակապ է հաստատել քննիչի հետ` հայտնելով, որ իրեն անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի նա կարողանա գալ պահանջված վայր իր փաստաբանի հետ: Սակայն քննիչը նրան հայտնել է, որ այդ դեպքում նրան բերման կենթարկեն ոստիկանները: Այս ծանուցագրի հիման վրա ես՝ որպես նրա պաշտպան, ընդմիջելով իմ գործերը գնացել եմ Գյումրի քաղաքում տեղակայված ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային Շիրակի մարզի քննչական բաժին՝ մասնակցելու Լիլիթ Աղեկյանի հարցաքննությանը:
Տեղում ծանոթանալով արագ ու անորակ, քաղաքական պատվերիբոլոր հատկանիշներով սարքած քրեական վարույթի նյութերին, պարզվեց, որ Լիլիթ Աղեկյանի «FACEBOOK» սոցիալական ցանքի «Llilit Aghekyan» էջը տարիներ շարունակ ոստիկանության կողմից գտնվում է մշտադիտարկման ներքո և այդ մշտադիտարկման արդյունքում ոստիկաններն երկարատև ինչ-որ պեղումներ են իրականացրել և հայտնաբերել են Լիլիթ Աղեկյանին մեղսագրվող ենթադրյալ քրեորեն հետապնդելի արարքներ: Դրանց ընթացք է տվել ՀՀ քննչական կոմիտեի մի բաժնում՝ Շիրակի մարզային քննչական վարչություն, սակայն, անհայտ պատճառներով և անհայտ միջոցով, օրենքի կոպիտ խախտմամբ, դրանք ամբարվել են մեկ այլ՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային Շիրակ քննչական բաժնում:
Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային Շիրակի քննչական բաժնում ամբարված քրեական գործի նյութերի մասին շտապ հիշելու և դրանք առաջ տալու անհրաժեշտությունն առաջացել ամբարումից շուրջ 8 ամիս անց:
Ըստ Գյումրիում շրջանարվող լուրերի, Շիրակի մարզպետարանում` 26.06.2024 թվականին, տեղի է ունեցել հավաք-քննարկում Լիլիթ Աղեկյանին լռեցնելու հարցով: Տարածված լուրի իսկությունը, շուջ 8 ամիս առաջ ամբարված նյութի հիման վրա, արտացոլվել է Շիրակի կայազորային զինվորական դատախազի տեղակալ Մ. Մարտիրոսյանի՝ 26.06.2024 թվականի՝ Աղեկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու որոշմամբ: Շիրակի կայազորային զինվորական դատախազի տեղակալն իր բուն ծառայողական պարտականություններն ու առաքելությունը թողած՝ զբաղվելով Լիլիթ Աղեկյանի գործով, կատարել է մեծ հայտնագործություն: Նա պարզել է, որ Լիլիթ Աղեկյանը 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հրապարակել է Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանի, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի, նույն վարչության ՀԿԳ քննիչներ Լուսինե Համբարձումյանի, Վիրաբ Սաֆարյանի, քննիչ Ռիմա Դավթյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնակատար Վահրամ Ենգոյանի, նույն վարչության Գյումրի քաղաքի Կումայրի բաժնի պետ Կարեն Գևորգյանի, նույն բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ավագ օպեր լիազոր Սևակ Սարգսյանի և նույն բաժանմունքի ավագ տեսուչ Լիաննա Խաչատրյանի մասին արատավորող և նրանց իրավունքներին և օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություններ: Բայց, թե ինչո՞ւ է Շիրակի կայազորային զինվորական դատախազի տեղակալին անհրաժեշտ եղել Լիլիթ Աղեկյանի ֆեյբուքյան հրապարակումներին անդրադառնալ, նյութերն ոչ իրավաչափ եղանակով ամբարելուց շուրջ 8 ամիս անց, պարզ չէ: Պարզ չէ նաև, թե ո՞րն է եղել դրանց անդրադառնալու դրդապատճառը, ինչո՞ւ է պարտադրվել հրատապորեն՝ Շիրակի կայազորային զինվորական դատախազի տեղակալի նախաձեռնությամբ, ոչ թե քննիչի միջնորդության հիման վրա, լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման հարուցելու որոշում կայացնել: Դատախազը անտեսել է նաև քննիչի՝ իր ձեռքի տակ առկա դիրքորոշումը, որում նշված է՝ Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ ստացված նյութերում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշ, այսինքն` չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխան նախնական իրավական գնահատական:
Համադրելով փաստերը, վստահ կարող ենք պնդել, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ տեղի է ունենում պատվիրված, ոչ իրավաչափ և ոչ համաչափ քրեական, ընգծված քաղաքական հետապնդում:
Իհարկե, քաղաքական այս հետապնդման պատվիրատուները և կատարողները կանչվելու են պատասխանատվության: Բայց մինչ այդ, մենք ունենք իրավունք իրավաչափ հրապարակային հարցապնդում անել գործ տվող ոստիկան Կարեն Գևորգյանին.
Հարգելի պարոն Գևորգյան
Դուք իրավազոր չեք եղել և չեք բացահայտելու Գյումրի 32 դպրոցում տարիներ շարունակ կատարված ապօրինությունները: Դուք դա ընդունել եք: Բայց Լիլիթ Աղեկյանն, առանց լծակները ունենալու՝ իր կամային և մասնագիտական հատկանիշների շնորհիվ բացահայտել է, կանխել է Գյումրու 32 դպրոցի տնօրենի հետագա պաշտոնավարումը:
Դուք Ձեր հաղորդման մեջ գրել եք, որ Լիլիթ Աղեկյանը վնաս է պատճառել Ձեր պատվին և բարի համբավին, ինչը խոչընդոտում է Ձեր գործունեությանը: Չեք մանարամասնել, թե ի՞նչ վնասներ եք կրել, ո՞րն է Ձեզ պատճառած վնասի էությունը և չափը: Հետևաբար, պետք է բացատրեք, օրինակ, թե ինչպե՞ս և ի՞նչ վնաս է Ձեզ պատճառել հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը՝ Ձեր փոխարեն և Ձեր տեղը, Ձեր աշխատանքային պարտականությունները, Ձեր գործը կատարելով: Միգուցե Ձեր պատիվը և բարի համբավը արատավորվել է, երբ Ձեր փոխարեն Լիլիթ Աղեկյա՞նն է բացահայտել այն փաստը, որ Գյումրու 32 դպրոցի տնօրենի գործավարը, չունենալով համապատասխան իրավունք և կրթություն, դպրոցում դասավանդել է աշխարագրություն, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստվածություն և դասղեկական առարկաները: Ընդ որում, Լիլիթ Աղեկյանը քրեորեն պատժելի այդ և մի շարք այլ օրինախախտումները բացահայտել է՝ չունենալով օպերատիվ-հետախուզական ծառայություն: Հնարավոր է, որ Ձեր պատիվը և բարի համբավը արատավորվել է այն փաստից, որ Լիլիթ Աղեկյանը թույլ չի տվել քրեական անցյալով (պաշտոնեական կեղծիք և խոշոր չափերի հափշտակություն) ծանրաբեռնված անձին շարունակել պաշտոնավարել Գյումրու 32 դպրոցի տնօրենի պաշտոնում: Լիլիթ Աղեկյանի կողմից այլ բացահայտումների մասին դեռ կհրապարակենք:
Պարոն Կարեն Գևորգյան, խորհուրդ ենք տալիս Ձեզ պատրաստվել, քանի որ շուտով հանդիպելու ենք հակընդդեմ հարցման քննչական գործողությունների ժամանակ: Իմ վստահորդ Լիլիթ Աղեկյանը Ձեզ մի շարք հարցեր է հղելու՝ կապված գործ տալու, Ձեր պատվի և բարի համբավի, Ձեր գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ: Բարով մնացեք, մինչ հանդիպում…
Լիլիթ Աղեկյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան
1 հուլիս, 2024 թվական

Возможно, это изображение 1 человек и больница

դիտվել է 3630 անգամ
Լրահոս
Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am