Հուսով ենք՝ ԱՄՆ կոնգրեսականների բանաձևը կընդունվի և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի․ Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը․

«Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուի և Քրիս Սմիթի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևը, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատասխանատվություն պահանջել Ադրբեջանից ռազմական հանցագործությունների համար և պաշտպանել արցախցիների՝ անվտանգ և ապահով վերադարձի իրավունքը։

Կարևորում ենք, որ ԱՄՆ կոնգրեսականների կողմից ներկայացված այս բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն ու 2023 թվականի սեպտեմբերին սանձազերծած ռազմական ագրեսիան և ԱՄՆ նախագահին ու դաշնային համապատասխան մարմիններին կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել՝

• ապահովելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի սեփական հայրենիք ազատ և անվտանգ վերադառնալու հիմնարար իրավունքը՝ անվտանգային ամուր երաշխիքների ներքո,

• պատժամիջոցներ կիրառել ռազմական հանցագործությունների համար մեղավոր ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ,

• հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ բռնի տեղահանված արցախցիների հումանիտար խնդիրները հասցեագրելու համար,

• կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը

• քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման և Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։

Լիահույս ենք, որ կոնգրեսականների կողմից ներկայացված բանաձևը պաշտոնապես կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, և դրանում ներկայացված դրույթները կարտահատվեն ԱՄՆ գործադիրի կողմից վարվող քաղաքականության մեջ՝ նպաստելով Հարավային Կովկասում արդարացի և տևական խաղաղության հաստատմանը»։

ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունց

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան

ԱՀ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Կարեն Բեքարյան։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանն այս պահին պատասխանում է գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի թղթակցի հարցին Նարկnդիլեր ամnւuիններ են ձերբակալվել․ ի՞նչ է կատարվել Աշտարակում Պայմանագրային զինծառայող է մահացել՝ հրազենային վնասվածքի հետևանքով Ավշարում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106»-ը Բացահայտվել է պետական դավաճանության դեպք, 43-ամյա պայմանագրային զինծառայող է կալանավորվել Չդիմացա և որոշեցի մինչև վերջ անկեղծանալ Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում. Արմեն Աշոտյան «Զգուշացե՛ք», Նիկոլն է քշում․․․ հերթական շոուն Փաշինյանից (video) Ինձնից խլել է իմ բջջային հեռախոսը և խլելու ժամանակ քերծելով վնասել է մատս. Զարուհի Փոստանջյան Հայերը ցանկանում են վայելել կյանքը, ոչ թե հավերժ պայքարել, ասել է Փաշինյանը Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել. Տիգրան Աբրահամյան Արցախում հիմնովին ավերվել են Զորավոր Սբ․ Աստվածածին, Սուրբ Համբարձման և Շուշիի եկեղեցիները Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ 17 հազար դոլար, 10 մլն դրամ և 1000 եվրո. դատավոր Մնացական Մարտիրոսյանի ունեցվածքը 2 տարի անց Կուտականի միջդիրքային հատվածում մնացած Շիրազ Խաչատրյանի մարմինը հողին կհանձնեն Փոքր Մասրիկում Հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնն է սպասվում Ովքե՞ր են գրելու Ալիեւի պահանջած Սահմանադրությունը Կալանք է դրվել չեմպիոնի բանկային հաշիվների վրա  «Ն եւ Ս քոնսթրաքշն» եւ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները բնակիչներին սեփականության վկայականներ չեն տալիս Ի՞նչ են քննարկել փակ հանդիպմանը Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան ԱՄՆ-ն ուզում է վերահսկողություն ստանալ Սյունիքի ճանապարհների վրա․ Ստեփան Դանիելյան Հայկական ամոթ Ի՞նչ հետևանք է ունենալու Ադրբեջանի պահանջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am