Համաշխարհային բանկը 110 մլն դոլարի վարկ կտա ՀՀ-ին

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 110 միլիոն ԱՄՆ դոլար (102 միլիոն եվրոյին համարժեք) վարկ՝ ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին։ Այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում և բարելավել պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրի (2021-2026 թթ.) իրականացմանը և «Առողջապահության համակարգի զարգացման ռազմավարության» մաս է հանդիսանում:

Թեև Հայաստանի առողջապահական ցուցանիշները վերջին տասնամյակների ընթացքում բարելավվել են մոր և մանկան առողջության ուղղությամբ, այնուամենայնիվ ոչ վարակիչ հիվանդությունները դեռևս մահացությունների և հիվանդությունների ամենամեծ բաժինն են կազմում։ Առողջապահության ոլորտում պետական ծախսերի ցածր մակարդակը և առողջապահական համակարգի ցածր արդյունավետությունը նպաստում են մեծ ծախսերի, ինչը հանգեցնում է բնակչության շրջանում սեփական միջոցներից մեծ վճարումների («գրպանից վճարումների»): Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացիկ ծախսերի՝ նմանատիպ վճարումների մասնաբաժինը աշխարհում ամենաբարձրներից է (2021թ. կազմել է 81,4 տոկոս)։

«Հայաստանում մասնավոր առողջապահական բարձր ծախսերն եզակի են աշխարհում և բացասաբար են անդրադառնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա։ Ընթացիկ բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել ավելի լավ ֆինանսական և կարգավորող խթաններ որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Ընգրկուն բարեփոխումները կարող են հիմնովին փոխել Հայաստանի բնակչության շրջանում հիվանդությունների օրինաչափությունները, և առողջապահությունն ավելի մատչելի դարձնել բնակչության համար», - նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Հաստատված գործառնությունը կօգտագործի «արդյունքահենք ծրագիր» ֆինանսավորման գործիքը, որն ուղղակիորեն կապում է միջոցների բաշխումը ծրագրի կոնկրետ արդյունքների գրանցման հետ։ Այն կաջակցի երկրի առողջապահական ոլորտի հավակնոտ բարեփոխումներին, ներառյալ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը։ Ի լրումն առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների, բարեփոխումների նպատակն է բարձրացնել առողջապահության ոլորտի պետական ծախսերի արդյունավետությունը, օրինակ՝ պետության կողմից ֆինանսավորվող հիմնական դեղերի գնագոյացման այնպիսի մեխանիզմի կիրառում, որը հիմնված կլինի միջազգային գների համեմատությունների վրա։

Ծրագրի շահառուների շրջանակը Հայաստանի ողջ բնակչությունն է, ով կստանա ավելի որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար: Ակնկալվող արդյունքներից են․ առաջնային բուժօգնության հաստատությունների ֆինանսավորման այնպիսի համակարգի ներդրում, որի հիմքում են որակի և ծածկույթի ցուցանիշները, բուժքույրերի և ընտանեկան բժիշկների բարելավված ուսուցում, նշանակված դեղերի ցածր գների ապահովում և ընթացիկ առողջապահական ծախսերում «գրպանից վճարումների» մասնաբաժնի կրճատում։

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ի՞նչ են քննարկել փակ հանդիպմանը Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան ԱՄՆ-ն ուզում է վերահսկողություն ստանալ Սյունիքի ճանապարհների վրա․ Ստեփան Դանիելյան Հայկական ամոթ Ի՞նչ հետևանք է ունենալու Ադրբեջանի պահանջը Բագրատ Սրբազանի հրավերով քաղաքական ուժերի հանդիպումը թեժ է անցել Երևան-Բաքու բանակցություններն առաջնահերթություն են ԱՄՆ-ի համար. ԱՄՆ պետդեպ Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը ավելացել է Վրաստանում մեքենանների տեխզննումը կթանկանա Ռուսաստանը ցանկանում է ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետը Չարիքի և բարու միջև միասնությունն անհնար է․ Հրապարակ Կոտայքում շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու ցուցանակին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական քաղաքացուն, մի կերպ փրկվեց․ Րաֆֆի Ասլանյան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են BMW-ն ու Toyota-ն․ կան վիրավորներ Կարող են քաղաքացիների վրա նռնակ նետողին էլ «Ազգային հերոս»-ի կոչում տալ. Լևս Դավթյան Երևանում օտարերկրացիները երկաթյա ձողերով ծեծել են իրենց համերկրացուն ու կողոպտել Կալանավորներ տեղափոխող «ՈւԱԶ»-ը բախվել է «Chevrolet Volt»-ին Երևանում և 8 մարզերում լույս չի լինելու Հերթական «հայկական» սկանդալը օդանավակայանում. չեղարկվել է թռիչքից առաջ Քիշնև-Երևան չվերթը. պատասխանատու չկա Ով է Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը Ի՞նչ է հայտարարագրել Արսեն Թորոսյանը Համալսարանը կորցրել է, հիմնադրամը՝ գտել Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը. կտեսնենք «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագներ Շարժումը նոր թափով վերսկսվելու է 79 հաստիք, 15 մեքենա, մեծ աշխատավարձի ֆոնդ և ոչ մի աշխատանք․ իրավիճակը «Սեւան» ազգային պարկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am