Դանակահարություն՝ Երևանում․ բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար․ կան ձերբшկալվածներ
![Դանակահարություն՝ Երևանում․ բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար․ կան ձերբшկալվածներ](/timthumb.php?src=/disc/01-07-24/0fad356a7e721860b094fd2df10de53b.jpg&w=708)
Հունիսի 18-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում դանակահարվելու հետևանքով «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է դիմել Երևանի բնակիչ 30-ամյա Սասուն Դ․-ն:
Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Ու․-ն իր որդիների, 20-ամյա Գևորգ Ա․-ի և 19-ամյա Գարիկ Ա․-ի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Սասուն Դ․-ի և նրա հոր, 48-ամյա Արտակ Դ․-ի հետ, որի ժամանակ Արմեն Ու․-ն իր մոտ գտնվող քարով հարվածել է Արտակ Դ․-ին, իսկ Գևորգ Ա․-ն իր մոտ գտնվող դանակով երկու անգամ հարվածել է Սասուն Դ․-ին` պատճառելով նշված մարմնական վնասվածքը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից Գարիկ և Գևորգ Ա․-երը տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի քննչական վարչության ձերբակալվածների պահման վայր։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։