Առանց պայքարի չկա խաղաղություն

Խաղաղություն. շատերիս երազանքներն այսօր կապվում են այս բառի հետ: Ինչպե՞ս ձեռք բերել խաղաղություն՝ հոգևոր ու աշխարհիկ կյանքում և պահպանել այն, ո՞րն է գինը: qahana.am-ի զրուցակցի՝ Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի խոսքով՝ կա մեկ միջոց, ու մենք վաղ թե ուշ պիտի գնանք այդ ճանապարհով:

Խաղաղություն՝ մեր ներսում ու մեր կողքին

– Մենք՝ քրիստոնյաներս ձգտում ենք խաղաղության: Երկնքի Արքայությունն այդ խաղաղ, լուսավոր վայրն է, որն Աստծո ներկայության մեջ է: Խաղաղություն է, երբ կարողանում ես քո մեղքերից ձերբազատվել, զսպել քո էգոն, սեր սփռել: Այն, ինչ մեր ներսում է, դրոշմված է մեր երեսին, աչքերի մեջ: Եթե քրիստոնյան ուղղակի նստի ու ասի՝ ես ուզում եմ հոգևոր խաղաղություն, որևէ բան չի ստացվի: Դրան հասնելու համար՝ մենք պայքարում ենք մեղքի, գայթակղությունների դեմ, անցնում ապաշխարության շրջան, պահք պահում: Այսինքն՝ կա գործողություն, պայքար, նույնը՝ աշխարհիկ կյանքում:

Պայքար՝ հանուն խաղաղության

– Քրիստոնյայի կյանքը միշտ՝ մինչև մահ պայքար է՝ խաղաղության հասնելու համար: Առանց պայքարի չկա խաղաղություն: Եթե մուրում ես, ոչինչ չես ստանում: Եթե պայքարում ես, զորեղանում ես Տիրոջով: Երբ այդ պայքարում պաշտպանում ես հայրենիքդ, սրբություններդ, եկեղեցիներդ, այդ պատերազմը սրբազան է: Երբ քո անձը տալիս ես հայրենիքիդ համար, դա ամենամեծ սերն է ու ամենամեծ նվիրումը:

Մեր Տերը հաղթել է, մենք չենք կարող պարտվել

– Քրիստոնեությունը զորեղ մարդկանց կրոն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս հաղթել է, ուրեմն՝ Նրա հետևորդները, Նրա խոսքով ապրողներս չենք կարող պարտվել: Եթե իրապես լինենք Քրիստոսի հետևորդները, հաղթանակած կլինենք հոգևոր, մարմնական, աշխարհիկ պատերազմում: Եթե դու պարտվում ես, դու Քրիստոս չունես քո ներսում:

Իրավունք չունենք կորցնելու

– Մեր թշնամիների ուզածն ի՞նչ է՝ ավիրել, քանդել, պղծել: Մեր ուզածն ի՞նչ է՝ մեր սրբացած հայրենիքը պահել: 301 թվականին Քրիստոս իջավ հայոց հողի վրա ու հիմնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Իրավունք չունենք

Քրիստոսի կողմից սրբացած մեր հայրենիքը հեշտությամբ կորցնել: Հայրենիքը պահողը մենք ենք, մեզնից բացի որևէ մեկը խաղաղություն չի բերելու մեր երկիր: Մենք պետք է վերագտնենք մեր պատիվն ու արժանապատվությունը, որ ունեինք պատմության ընթացքում: Եթե վերագտնենք ու պայքարենք, մեզ մոտ կթագավորեն խաղաղությունն ու սերը:

Կարող ենք, որովհետև զորությունը գալիս է երկնքից

– Հաճախ ասում ենք՝ չենք կարող, թույլ ենք, քիչ ենք, զենք չունենք, զորքը սակավաթիվ է: Մոռանում ենք, որ զորքի հաջողությունն Աստծուց է: Մեր զորությունը գալիս է երկնքից: Մենք ունենք հաղթական պատմական էջեր: Մենք հաղթել ենք մեր հայրենիքը պահելով: Հաղթել ենք ապավինելով Աստծուն և ունեցել խաղաղություն: Այլ հարց է, թե ինչպես վարվեցինք, մսխեցինք այն: Յուրաքանչյուրիս սխալները կարող են ազդել, որ կորցնենք խաղաղությունը: Յուրաքանչյուրիս սխալները կարող են ազդել նաև պատերազմի ելքի վրա:

«Երկնավորի համար տարբերություն չկա շատի ու քչի միջև, որովհետև հաղթանակ ձեռք է բերվում ոչ թե շատ զորքով, այլ այն զորությամբ, որ երկնքից է գալիս։ Նրանք մեզ վրա են գալիս ամբարտավան գոռոզությամբ և անօրենությամբ, որպեսզի կոտորեն մեզ և մեր կանանց ու երեխաներին գերեվարեն։ Մենք մարտնչում ենք հանուն մեր անձերի ու հանուն մեր օրենքների։ երը նրանց սատակեցնելու է մեր ոտքերի առաջ. գոտեպնդվե՛ք, քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք» (Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 3:18-22):

Պատրաստեց Անի Ավագյանը

 

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը. կտեսնենք «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագներ Շարժումը նոր թափով վերսկսվելու է 79 հաստիք, 15 մեքենա, մեծ աշխատավարձի ֆոնդ և ոչ մի աշխատանք․ իրավիճակը «Սեւան» ազգային պարկում Հերթական «թարմ» դեպքն արձանագրվեց Արցախի պետական համալսարանը վերականգնելու համար անհրաժեշտ է 1 մլրդ դրամ Եկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել, կազմվել են պահպանական գոտիների նախագծեր Տավուշում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքը Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանն Աստանայում ՃՈ տեսուչը 2023 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ ստացել է 6,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք Freedom House-ը ներկայացրել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը Լիտվան բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին «Ավելին կտեսնեք». Բլինքենը՝ Վրաստանում «գործակալների օրենքի» վերաբերյալ Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալների թիվը 3 տասնյակ է Ուկրաինան օգոստոսին դեֆոլտ կհայտարարի․The Economist «Թուրքիայի դեմ գործող որոշ տարրերի փորձերը կտապալվեն». Յաշար Գյուլեր Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կան տուժածներ Պուտինը վաղը կմեկնի Ղազախստան Առաջնությանը Հայաստանի մասնակցությունը սահմանափակվել է Պետրոս Ղազարյանի ներկայությամբ՝ որպես հանդիսատես, իսկ դրանից հետո սրճարաններից մեկում` որպես այցելու Գործ ունենք ոչ թե սահմանազատման ու սահմանագծման, այլ հայկական հողերի հանձնման ու ընդունման հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am