Չի կարելի պարտադրել մեկ այլ տարածքի ժողովրդին անել այն, ինչը դեմ է նրա հոգեբանությանը, ավանդույթներին. Դավիթ Հակոբյան

Աստվածաշունչը պատգամում է. «Առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Վերցրե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուսերը, այսինքն՝ Աստծու խոսքը: Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար» (Եփեսացիս 6:16-18):

Ինչպիսի՞ն է կյանքն առանց պայքարի, ինչպե՞ս և ինչո՞ւ պայքարել. «Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանն է:

Պայքարը և լույսը

– Բնության միջից հանեք պայքարը, և բնությունը կոչնչանա: Պայքարն է ծնում և մաքրագործում: Եթե պայքարը հանենք, հողի տակից ծիլը դուրս չի գա: Այդ բարակ ծիլը որքա՛ն ուժեղ է, ինչպե՛ս է պայքար մղում, որ դուրս գա դեպի լույսը: Պայքարն ու լույսը իրար ձգող հասկացություններ են: Առանց պայքարի չես տեսնի լույսը. այն դեպի տիեզերք է տանում, դեպի Աստված: Երբ մարդուն ցանկանում են բանտարկել, տանում են այնպիսի տեղ, որտեղ լույսը քիչ լինի: Փակված մարդը լույս է փնտրում: Պայքարն իր հետ բերում է տառապանք, և ոչ մի գեղեցիկ բան չի ծնվում առանց տանջանքի, ցավի, տառապանքի:

Պայքար` հաճույքի համար

– Բնության մեջ պայքարը կոդավորված է: Ծիլը հենց այնպես պատերազմ չի մղում իրեն փակող քարի դեմ: Ծիլը հենց տեսնում է լույսը, դառնում է ինքնաբավարարված: «Մաուգլի. Ջունգլիի գիրքը» վեպում հանճարեղ խոսք կա: Քիփլինգը այն ոչ թե գայլերի, այլ մարդկանց համար է գրել: Ասում է՝ որս արա ձագերիդ, կնոջդ, քեզ կերակրելու համար, հաճույքի համար երբեք որս մի՛ արա: Մի՛ սպանիր ու թափիր: Անիմաստ է հաճույքի համար որս անելը, իսկ մարդն ամբողջ կյանքը զբաղված է հաճույքի համար որս անելով:

Մարդը անբավ է: Ինքնաբավ չլինելը միշտ ծնելու է պատերազմներ: Ի՞նչ պետք է անել, որ մարդը բավարարված լինի, դրա համար պետք է փնտրել լույսը, ինչպես՝ ծիլը:

Տեսակի կռիվ

– Բնության մեջ բոլորը պայքարի մեջ են՝ մրջյունը, արջը… Ծառը պայքարի մեջ է կողքի ծառի հետ: Խնձորենին տնկիր ընկուզենու կողքին, կռիվ է: Արմատները կռվում են, տարածք են ազատում. տեսակի պայքար է: Նույն տեսակի ծառերն իրար հետ լավ են զգում, որովհետև նույն ձևով են սնվում, նայում լույսին: Գլոբալիզացիոն շարժումը տեսակի վերացման ծրագիր ունի: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տգեղ կլինի երկրագունդը, եթե բոլոր ծաղիկները դառնան խոլորձ: Պետք չէ անիմաստ պայքարել՝ խոլորձ դառնալու համար, որովհետև ամեն տեսակ իր տարածքի մեջ է գեղեցիկ: Մեզ ստիպում են այլ տեսակ լինել: Պայքարի իմաստը տեսակը պահպանելու մեջ է: Չի կարելի պարտադրել մեկ այլ տարածքի ժողովրդին անել այն, ինչը դեմ է նրա հոգեբանությանը, ավանդույթներին:

Խնդրել ու փնտրել

– 44-օրյա պատերազմի ժամանակ սարկավագներից մեկը ավտոմատը ձեռքին գնում էր սահման, լրագրողը հարցնում է՝ գնում է մարդ սպանելո՞ւ: Սարկավագը պատասխանում է՝ գնում է հայրենիքը պաշտպանելու: Ասում են, թե հայերը ընդունեցին քրիստոնեությունն ու խեղճացան:

Հարց է առաջանում՝ քրիստոնեությունը ինչո՞ւ անգլիացուն, գերմանացուն չխեղճացրեց: Ո՛չ, քրիստոնեությունը խեղճություն չի քարոզել: Մեզ պարզապես ձեռնտու է հանգիստ ապրելը: Ասված է. «Խնդրեք և ձեզ կտրվի»: Մենք սխալ ենք հասկացել այդ խոսքը: Իրականում այդ «խնդրեք»-ը «փնտրեք»-ն է: Գնում ենք եկեղեցի ու սկսում խնդրել՝ չհասկանալով, որ մենք պիտի փնտրենք: Առանց պայքարի ոչինչ չի կարող լինել:

Մտածե՞լ եք, թե ինչո՞ւ էր Հիսուս խոսում առակներով, ինչո՞ւ պարզ չէր ասում, որովհետև մարդուն պետք է ստիպես, որ մտածի, գտնի ճանապարհը, հարցը լուծելու ձևը: Խելացի մարդիկ միշտ մտածում են, երբեմն կասկածում՝ արդյո՞ք ճիշտ են վարվում, միգուցե սխալ են ու պետք է ուղղվեն: Այժմ էլ այն, ինչ ասում եմ, մի քիչ կասկածում եմ՝ արդյո՞ք ճիշտ եմ, թե՞ սխալ, նշանակում է՝ բուն, ճիշտ լույսը դեռ չեմ տեսել: Երանի նրանց, ովքեր կտեսնեն:

Պատրաստեց Անի ԱՎԱԳՅԱՆԸ

«Շողակն Արարատյան» ամսաթերթ

դիտվել է 579 անգամ
Լրահոս
Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Նիկոլի իշխանության հետևից ավելի են ցցվում թուրքական ականջները» (video) Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին. «Հրապարակ» Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am