Սա կործանարար իշխանություն է. Մովսես Հակոբյան
![Սա կործանարար իշխանություն է. Մովսես Հակոբյան](/timthumb.php?src=/disc/30-06-24/e108876d9adba4ebbe15c5b28698415d.jpg&w=708)
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասել է՝ Տավուշում ո՛չ սահմանային սյուները, ո՛չ փշալարերը, ո՛չ էլ սահմանապահները չեն կարող ապահովել խաղաղություն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է նա:
«Երկրի անվտանգությունն ապահովում է երկրի քաղաքական իշխանությունը և երկրի Զինված ուժերը։ Մնացած ամեն ինչ՝ դիրքը, բունկերը, սահմանային սյունը, որևէ բան չեն անում, մասնավորապես՝ Ադրբեջանի դեպքում։ Այդ ամենն ընդամենն օգնում է իշխանություններին ու Զինված ուժերին՝ անվտանգությունն ապահովելու հարցում։
Թե այսօր ՀՀ իշխանությունը որքանո՞վ է ապահովում մեր երկրի անվտանգությունը, սրա վերաբերյալ վաղուց եմ կարծիքս հայտնել ու այդ կարծիքը մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է»,- նշել է Մովսես Հակոբյանը։
Ըստ Մովսես Հակոբյանի, այսօր բոլորի համար էլ պարզ է, թե ինչ է տեղի ունենում Տավուշում, հետևաբար՝ խաղաղության մասին խոսք անգամ լինել չի կարող։