Ամեն ինչ նոր է սկսվում. մինչև հայն ու Հայաստանը չհաղթեն, խրամատ լքող չկա՛․ Աբրահամ Գասպարյան

Սրբազան պայքարի հավաքի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած, Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Սիրելի՛ ընկերներ, հարազատներ,

մոտ երեքշաբաթյա դադարից հետո վերադառնում եմ բնականոն կյանք: Կազդուրվում եմ, առողջականս՝ դեպի լավը, կա դրական դինամիկա:

Շուտով կվերամիավորվեմ Սրբազան պայքարի իմ գաղափարակից ընկերներին՝ նոր թափով շարունակելու և մեր՝ հայրենիք ունենալու կռիվը հասցնելու հաղթական ավարտին:

Եթերում կհանդիպենք առաջիկա հինգշաբթի՝ հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին, ABC Media-ի եթերում՝ «Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման շրջանակում:

Հունիսի 12-ին ինձ հետ տեղի ունեցածի առթիվ ընդունվել է քրեական վարույթ, իմ լիազոր ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանիի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ներգրավվել եմ որպես տուժող: Դեռ կհասցնեմ խոսել այս մասին և ոչ միայն:

Մարմնի ցավն անցողիկ է, չպետք է կենտրոնանալ դրա վրա և շեղվել օրակարգից: Ունենք ավելի լուրջ խնդիր՝ վայրկյան առաջ ձերբազատվել հայակործան այս բանդայից:

Ի խորոց սրտի շնորհակալություն եմ հայտնում ընկերներիս, հարազատներիս, Հայաստանում, թե Սփյուռքում ծանոթ ու անծանոթ, իրական, թե վիրտուալ հայրենակիցներիս՝ հիվանդանոցից մինչև տուն չդադարող հոգատարության ու զորակցության համար. դուք ամուր հենարան եք ընտանիքիս համար:

Առանձնահատուկ երախտագիտությունս՝ Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center-ի ամբողջ բուժանձնակազմին՝ իմ ավագ եղբայր, եզակի մարդ, արժանապատիվ հայ ու արհեստավարժ բժիշկ, Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գլխավորությամբ, կարճ ժամանակում ինձ ոտքի կանգնեցնելու համար:

Ամեն ինչ նոր է սկսվում. մինչև հայն ու Հայաստանը չհաղթեն, խրամատ լքող չկա՛:

Պի՛նդ եղեք:

ՀԳ. Հատուկ հիմարների համար. ինձ տեղափոխել էին Իզմիրլյան ԲԿ, քանի որ Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժանմունքը գտնվում է ուղիղ հիվանդանոցի դիմաց:

դիտվել է 543 անգամ
Լրահոս
Օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է, 36-ամյա քաղաքացին՝ ձերբակալվել Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել 2020-ին Ադրբեջանը որևէ իրավական հիմք չուներ պատերազմ սկսելու, եթե չլինեին Փաշինյանի սխալները. Վարդան Օսկանյան Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված զինծառայողների մասունքները նույնականացվել են. ՔԿ Բացառիկ մանրամասներ՝ ո՞վ է իրականում Բագրատ Սրբազանը․ կանադահայ պատգամավոր (video) Փաշինյանն իր համար փող է ուզում բերել՝ մի նպատակով․ Բագրատ Սրբազան (video) ԱՄՆ դեսպանն ու Նիկոլը «կերակրում են» իրենց «հեծանվային ժողովրդավարությամբ»․ Սերգեյ Հարությունյան (video) Կոտայքի մարզում «Toyota»-ն բախվել է ծառերին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել Մարդիկ մեր առաջ կոնկրետ պահանջներ են դրել․ Բագրատ Սրբազան (video) Բռնցքամարտի չեմպիոններին «Զվարթնոցում» դիմավորում են զուռնա-դհոլով (video) Աննա Վարդապետյանի անհետացած պիլոտկայի հետքերով Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում Ռուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լոռու մարզ Ջարդեր և անկարգություններ. սիրիացիների և թուրքերի միջև լարվածությունը սրվում է Փաշինյանը կանգնած է իր համար բարդ ընտրության առջև Ես էս աստիճանի «շուն» ոչ մի տեղ չեմ տեսել․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալը՝ Գրիգորյանին (video) ԵԽԽՎ-ը մտահոգություն է հայտնել Չալաբյանի գործի առնչությամբ Ալիևը ադրբեջանցիներով է լցնելու Հայաստանը. Քաղաքագետ Քաղաքացու հուզիչ խոսքերն՝ ուղղված Բագրատ Սրբազանին (video) Հայաստան շատ արագ և բարեհաջող կվերադառնան մոտավոր հաշվարկներով 300-320 հազար ադրբեջանցիներ. Գարիկ Քեռյան Դիլիջանում «Ապրելու երկիրը» ՔՊ-ական համայնքապետի հետ հողերը «ջրի գնով» օտարում է. Ոսկան Սարգսյան Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաև պատ է կառուցվում Նիկոլիստական իշխանությունը փչացնում է հարաբերությունները ՌԴ-ի հետ ու ջերմացնում կապերը Թուրքիայի հետ. Շարմազանով Ինչպես են կանայք ճգնում տղամարդկանց վարկերի տակ (video) «Անբարոյականի վաստակ», «քաղաքական տրյապկա»․ Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց Էդմոն Մարուքյանի ով լինելը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am