Քոչարյանն ու Ալիեւը կարողացել էին անձնական հարաբերություններ հաստատել. ԱՄՆ-ի նախկին միջնորդ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի աշխատանքն այնքան կարեւոր է, որ առանձին հաստիք է պահանջում: «Ամերիկայի Ձայն»-ին այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն՝ մեկնաբանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերի կողմից հրապարակված պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը: Նամակում ԱՄՆ-ի պետքարտուղարն այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ առաջարկում էր նաեւ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահի հաստիքը լուծարել, իսկ պարտականությունները՝ փոխանցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականին: «Պատմությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է մեկն, ով կարող է իր ամբողջ ուշադրությունը նվիրել խնդրին, լիովին կենտրոնանալ այս հարցերի վրա», – նշում է Քավանոն: Դեսպան Քավանոյի խոսքով, նամակն իր համար անակնկալ էր. «Ինձ դա անհանգստացնում է, քանի որ կարծում եմ, Միացյալ Նահանգների համար կարեւոր է պահպանել եռանախագահությունում ներկայությունը. Դա այն հավասարությունն է, որին կողմերն արդեն սովորել են»: Պետք է նաեւ հիշել, որ պետքարտուղարի նամակում նշված նախաձեռնությունները կարող են հերքվել օրենսդիրների կողմից, ավելացնում է դեսպանը. «Մենք տեսանք, ինչպես բյուջեին վերաբերող առաջարկները ոչնչացվեցին Կապիտոլիումում»: Մինսկի խմբում ԱՄՆ-ի մյուս համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը նույնպես չի շտապում մեկնաբանել Բոբ Քորքերի հրապարակած նամակը, ընդգծելով, որ իր կարծիքով, կարեւոր է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի ղեկավար անձինք տեղեկացված եւ ներգրավված լինեին ղարաբաղյան կարգավորման մեջ. «Հավատացած եմ, որ ներկա վարչակազմի համար կարեւոր է ներգրավված լինել եւ այդ ներգրավման սկզբնակետը, այսպես ասած, «սրի ծայրը» Էնդրյու Շոֆերն է: Ես գիտեմ, որ նա ներկա էր Ժնեւի գագաթաժողովին։Ակնկալում եմ, որ նա լիարժեք ներգրավված կլինի բոլոր գործընթացներում»: Անդրադառնալով Ժնեւում տեղի ունեցած հայ-ադրբեջանական գագաթաժողովին՝ դեսպան Ուորլիքը նշեց նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ դեմ առ դեմ զրույցների կարեւորությունը. «Կարող եմ սեփական փորձից ասել, որ նրանց միջեւ տեղի են ունենում անկեղծ զրույցներ, որը շատ կարեւոր է առաջընթաց արձանագրելու համար»: Նախագահների միջեւ երկկողմ հանդիպումների կարեւորությունն ընդգծում է նաեւ դեսպան Քավանոն, ով հատկապես կարեւորեց ոչ պաշտոնական բանակցությունների դերը. «Նախագահների միջեւ ոչ պաշտոնական հարաբերությունները կարգավորման բանալիներից մեկն է: Մենք հիշում ենք, որ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը հաստատել էին նման հարաբերություններ: Նրանք ընկերներ չեն եղել, սակայն, հասկանում էին միմյանց եւ կարողանում էին սերտորեն աշխատել միասին»:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am