Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը

Հունիսի 28-ին Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի ճեպազրույցից մի հատված՝ «սա այն դեպքն է, երբ խոսքերն ավելորդ են» ուղեկցող գրառմամբ, գրում է Fip.am-ը:

Տեսանյութի այն հատվածում, որը տեղադրել է Պետրոս Ղազարյանը, լրագրողներից մեկը հարցնում է Մենուա Սողոմոնյանին, թե արդյո՞ք մարտի 1-ի և հունիսի 12-ի միջև տարբերություն չի տեսնում: Սողոմոնյանը, ի պատասխան, ասում է հետևյալը. «Մարտի 1-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել»:

Տեսանյութի նույն հատվածը տարածել է նաև Civic.am-ը՝ գրելով.

««Սրբազան շարժման» աջակիցը ցավում է՝ հունիսի 12-ը մարտի 1 չդառնալու համար»: Ի դեպ, նույն կայքէջը տարածել է նաև Պետրոս Ղազարյանի գրառումը։

Սակայն Պետրոս Ղազարյանի, ինչպես նաև Civic.am-ի հրապարակումները մանիպուլյատիվ են:

Ուսումնասիրելով տեսանյութն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ տեսանյութում Մենուա Սողոմոնյանը իր խոսքից հետո լրագրողների օգնությամբ ուղղում է խոսքը և ներողություն է խնդրում: Նա ասում է.

«Մարտի 1-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել: Բարեբախտաբար, ներողություն եմ խնդրում, հազար ներողություն եմ խնդրում: Բարեբախտաբար զոհ չի եղել»:

Մենուա Սողոմոնյանը, միաժամանակ, Պետրոս Ղազարյանի հրապարակումից հետո իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է տեղի ունեցածը՝ նշելով, որ լեզվի սայթաքում է եղել:

«Ակցիայի ընթացքում՝ ճեպազրույցի ժամանակ, զուգահեռներ անցկացնելով մարտի 1-ի և հունիսի 12-ի միջև, լրագրողի հարցին ի պատասխան թույլ եմ տվել խոսքային վրիպում, որի համար անմիջապես ներողություն եմ խնդրել»,- գրել է նա:

դիտվել է 561 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը Թուրքիային կտրամադրի արդիականցված Ֆ-16 ինքնաթիռներ․ հետեւանքները ՀԱՊԿ-ը դիտարկում և վերլուծում է ՆԱՏՕ-ի գործողությունները․ Տասմագամբետով Քաղաքապետարանում որոշել են փող աշխատել, մոռացան, թե ինչի համար էին «հավաքվել» Մոսկվան Կանադայի 99 քաղաքացու արգելել է մուտք գործել Ռուսաստան. ԱԳՆ Գյումրիում 22-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է Նոր եղանակային արբանյակը կվերահսկի տիեզերական եղանակը․ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ «Ոչ մի օր առողջական վիճակից չի բողոքել, չի ասել՝ որ որևէ տեղը ցավում է»․ Սիսիանի զորամասերից մեկում կյանքից զրկված զինծառայողի դասընկեր Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դիմել է ՍԴ «Արցախցիների նկատմամբ նիկոլական ռեժիմի անթաքույց թշնամանքի դրսևորում է»․ Նարեկ Թևոսյանի կալանքի ժամկետը երկարացվեց, փաստաբանը մանրամասներ է հայտնում Իրենք պատրաստ են անել ավելին, եթե վարչապետի աթոռը իրենց վստահվի․ Փաշինյանը վախենալու բան ունի․ Բորիս Մուրազի Այս իշխանություններով խաղաղություն ՉԻ՛ լինելու․ Մետաքսե Հակոբյան Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող. Ոսկան Սարգսյան Սարսափելի է, երբ տեսնում ես, որ մի քանի մետր այն կողմ Ադրբեջանի դրոշն է. Գառնիկ Դանիելյան Ավետ Պողոսյանը պաշտոնանկ է արվել Ժողովրդավար Արցախը կործանողները ուզում են հրշետակների հայկական ֆորում անեն․ Հովհաննես Իշխանյան ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատական հետապնդումից բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել «Ո՞րն է այդ կասկածելի, խիստ համեստ էֆեկտի համար այդպիսի անհամեստ ֆինանսա-տնտեսական մեծ ծախսի իմաստը». Հակոբ Բադալյան Արման Սահակյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 178 միլիոն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Անկարան հրաժարվել է Հայաստանի ներկայացուցչի հետ հանդիպումից․ News.am Շուրջ 10կգ թմրամիջոցների մաքսանենգություն և իրացման նպատակով ապօրինի շրջանառություն․ 4 անձ կալանավորված է Հուլիսի 4-ից Պուշկին փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը Նարեկ Սամսոնյանը չի կալանավորվի Երևանում կինն այլ անձանց՝ բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից ավելի քան 1,6 մլն դրամի համակարգչային հափշտակություն է կատարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am