Պետպատվերով պետությունից ու քաղաքացուց գումար են գանձել. ՊՎԾ բացահայտումները

Պետպատվերով մատուցած ծառայության համար որոշ բժշկական կենտրոններ 2022-2024թթ․ կրկնակի գանձումներ են իրականացրել՝ գումար ստանալով և՛ պետական բյուջեից, և՛ քաղաքացիներից։

«Բարորակ ուռուցքների վիրահատությունը պետպատվերի շրջանակում չի հատուցվում և բժշկական կենտրոնները, փաստացի, բարորակ ուռուցքի վիրահատությունը էլեկտրոնային համակարգում ներկայացրել են որպես չարորակ ուռուցքի վիրահատություն, որը փոխհատուցվում է»,- «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց ՊՎԾ ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը։

Այսպիսի շատ խախտումներ է արձանագրել ՊՎԾ-ն՝ ուսումնասիրություններ անցկացնելով շուրջ 1 տասնյակ ԲԿ-ներում և Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում։

«Մեր վերահսկողության արդյունքում՝ արձանագրվել են շուրջ 600 միլիոն դրամի տարաբնույթ խախտումներ։ Հատկանշական է, որ ավելի քան 300 միլիոն դրամ վերականգնվել է տվյալ կազմակերպությունների կողմից»,- ընդգծեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ 244 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե։

Նրա խոսքով՝ գանձումները շատ դեպքերում նաև փաստաթղթավորվում են նվիրաբերության պայմանագրերով և արդյունքում այն քաղաքացին, որ ամբողջապես պետք է սպասարկվեր պետպատվերով, ստիպված է լինում նաև սեփական միջոցներից որոշակի գումար վճարել տվյալ ԲԿ-ին։ Նվիրաբերության շուրջ 2000 պայմանագիր է կնքվել՝ մոտ 250 միլիոն դրամի։

«Մեր պահանջով՝ նշված ԲԿ-ն հրավիրում է բոլոր քաղաքացիներին ԲԿ և խզում է նվիրաբերության պայմանագիրը ՝ հետ վերադարձնելով քաղաքացիներից ստացված գումարները։ Այս պահի դրությամբ՝ շուրջ 48 միլիոն դրամ արդեն իսկ վերադարձվել է քաղաքացիներին»,- ընդգծեց ՊՎԾ ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը։

Չնայած տվյալ գումարները ենթակա են վերադարձման՝ 377 քաղաքացի է լուծել պայմանագիրը, 484-ը հրաժարվել է այն հիմնավորմամբ, որ ԲԿ-ից որևէ պահանջ չունի։

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Շուրջ 10կգ թմրամիջոցների մաքսանենգություն և իրացման նպատակով ապօրինի շրջանառություն․ 4 անձ կալանավորված է Հուլիսի 4-ից Պուշկին փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը Նարեկ Սամսոնյանը չի կալանավորվի Երևանում կինն այլ անձանց՝ բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից ավելի քան 1,6 մլն դրամի համակարգչային հափշտակություն է կատարել Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցու Խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ալիև Ինչո՞վ է խանգարում եկեղեցին ԵՄ անդամակցությանը. Գևորգ Դանիելյան Սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը. Փոխվարչապետի գրասենյակ ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդպման մասին Նիկոլն է մեր թիրախը, ում պատճառով հազարավոր մարդիկ զոհվեցին․․․ Բագրատ Սրբազան (video) Նիկոլին քարշ տալով տանելու են Բաքու․ Էդգար Ղազարյան (video) Մարտակերտից մարդիկ անտառներով են փորձել դուրս գալ, բայց մի մասը մահացել է ճանապարհներին (video) Արցախի բոլոր տղամարդիկ ձերբակալվելու վախ են ունեցել․ հրաժեշտ են տվել ընտանիքներին․ արցախցի (video) Ֆուտբոլային թեժ ամիսը, Հայաստանի և Սյունիքի ֆուտբոլային ապագան Թորոսյան Արսենին մտցնելու ենք 6-րդ պալատն ու․․․ (video) Գրիգորյան Արմենը դատվելու է ցմահ․ սպասե՛ք․ Հայկ Նահապետյան (video) Поезд ушел․ Ավետ Ադոնցը՝ ԱԽՔ-ին (video) Երկիրը թշնամուն հանձնող Արմեն Գրիգորյանը դեռ «զառանցում է» (video) Աննայից նոր բարոյական աջակցություն․․․ Էդգար Ղազարյան (video) Իրանում ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար Էս բարդակի մեջ արդար դատաքննություն չի կարող լինել․ Ազատի հրդեհից զnhվածի հայր. MediaHub ԵՄ-ն Նիկոլին ուղարկել է «на три буквы»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am