Մարկեդոնովը Երեւանի մասին. ռուսասիրության համար տեղ նույնպես կա՝ տաքսու վարորդներից մինչեւ պրոֆեսորներ

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Facebook սոցցանցի իր էջում թարմ տպավորություններ է տեղադրել Հայաստանի մասին։

«Մի քիչ թարմ տպավորություններ Հայաստանի մասին։

Ասել, որ դրանք հակասական եւ բարդ, նշանակում է ոչինչ չասել։ Բայց ես կփորձեմ։

Այսօր Հայաստանը փորձագիտական հաբ է։ Ուրիշ էլ որտեղ միաժամանակ կտեսնես փորձագետներ Նահանգներից, ԵՄ երկրներից եւ միաժամանակ Իրանից, Հնդկաստանից (այս ուղղությունն առհասարակ առանձին ուշադրություն է պահանջում, խոսքը միայն փորձագետների մասին չէ, այլեւ «առօրեականության», հնդիկ աշխատողներն այսօրվա երեւանյան լանդշաֆտի մի մասն են)։

Միեւնույն ժամանակ, հիշո՞ւմ եք Եվգենի Լեոնովի հերոսի (Ռյազանովի ֆիլմի դերասան Աֆանասի Բուբենցովի) հանրահայտ խոսքերը. «Ստուգումը բոլորի համար է ստուգում»։ Ի՞նչ նկատի ունեմ։ Մարդիկ, որոնց ես գիտեմ 10-20 տարի, հանկարծ հրաժարվում են նկատել Քեզ։ Մահացել է Մաքսիմը, դե ս...-ն նրա հետ։ Այսպիսի փիլիսոփայություն, հա՞։ ՕԿ, արի, խարանիր ինձ խայտառակությամբ, արտահայտիր, այսպես ասած, վերաբերմունքդ։ Ոչ, ընտրվում է մի ինչ-որ զզվելի սցենար, մոտեցիր ու խոսիր անգլերեն պարզապես to say hello! Շնորհակալություն, հարազատս, որ մռթիդ չխփեց՝ դա արդեն լավ է։ Ընդ որում՝ սույն «օտարերկրացին» առհասարակ ռուս է ծագումով... Միեւնույն ժամանակ, երկու օրինակ. լեհն ու ամերիկացին վազում են գրկախառնվելու, իբր, մենք էլ էինք «ձիուն», ու լավ ժամանակներ էլ են եղել, երբ հանգիստ շփվում էինք։ Բանն անձնագիրը չէ, ոչ էլ քաղաքացիությունը, համոզված եմ, այլ մարդու որակը։

Ինչ վերաբերում է ռուսատյացությանը։ Այսօր չէ, որ այս ամենն սկսվել է, ոչ էլ վաղն ավարտվելու է։ Եվ ահա միայն թե պետք չէ տրվել խուճապարարությանը, ռուսասիրության տեղ նույնպես կա։ Տաքսու վարորդներից մինչեւ պրոֆեսորներ։ Ով ցանկացել է պահպանել մարդկային շփումը եւ պատրաստ է երկխոսության, թող որ դժվար, նրանք պատրաստ են։ Եվ շնորհակալություն նրանց դրա համար։ Ոմանք պատրաստ չեն, կուրծք են դեմ տալիս։ Ոչ մեկին չեմ դատում, ժամանակը կդատի...

Համոզված եմ մի բանում։ Պետք է գնալ, շփվել պետք է, լսել բոլորին, այդպես պրոֆեսիոնալ կարգավիճակի համար ավելի անհրաժեշտ է։ Հույզեր, ամեն բան չափից ավելի մարդկային է, հասկանում եմ։ Գլխավորը մարդկային եզրը չանցնելն է։

Երեւան, սիրում եմ Քեզ հարազատ Ռոստովիս պես, ես մեծացել եմ հայերի մեջ («Դոնշչինա, Դոնշչինա, Դու իմ Արարատ, իմ տափաստանի Երկիր»), դա իմ ինքնության մի մասն է մինչեւ մահ ու գերեզման, այստեղ ես խիստ աչառու եմ։ Համոզված եմ. մեզ կհաջողվի վերացնել ջրի բերածն ու թողնել ամենագլխավորը, ինչը մեզ միշտ մոտեցրել է։ Արդեն կանխավայելում եմ նոր հանդիպումը»,- գրել է ռուս քաղաքագետը։


NEWS.am

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Նիկոլն է մեր թիրախը, ում պատճառով հազարավոր մարդիկ զոհվեցին․․․ Բագրատ Սրբազան (video) Նիկոլին քարշ տալով տանելու են Բաքու․ Էդգար Ղազարյան (video) Մարտակերտից մարդիկ անտառներով են փորձել դուրս գալ, բայց մի մասը մահացել է ճանապարհներին (video) Արցախի բոլոր տղամարդիկ ձերբակալվելու վախ են ունեցել․ հրաժեշտ են տվել ընտանիքներին․ արցախցի (video) Ֆուտբոլային թեժ ամիսը, Հայաստանի և Սյունիքի ֆուտբոլային ապագան Թորոսյան Արսենին մտցնելու ենք 6-րդ պալատն ու․․․ (video) Գրիգորյան Արմենը դատվելու է ցմահ․ սպասե՛ք․ Հայկ Նահապետյան (video) Поезд ушел․ Ավետ Ադոնցը՝ ԱԽՔ-ին (video) Երկիրը թշնամուն հանձնող Արմեն Գրիգորյանը դեռ «զառանցում է» (video) Աննայից նոր բարոյական աջակցություն․․․ Էդգար Ղազարյան (video) Իրանում ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար Էս բարդակի մեջ արդար դատաքննություն չի կարող լինել․ Ազատի հրդեհից զnhվածի հայր. MediaHub ԵՄ-ն Նիկոլին ուղարկել է «на три буквы»․ Հայկ Նահապետյան (video) ՀՀ-ին է փոխանցվել 7 անշարժ գույք և շուրջ 687 մլն դրամ Վաղը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Սա ցույց կտաք ԱՄՆ դեսպանին ու կասեք՝ հանգստացի՛ր ու մի՛ խառնվիր. Արմեն Բադալյան (video) ՀՀ ԶՈւ-ին արգելված է Երասխով դեպի Վայոց ձոր տեղաշարժը. ՊՆ-ից չեն արձագանքում Եկեղեցուն ես պարտական, որ գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով. Միքայել Աջապահյան Ազատի զորամասում 15 զինվոր մոխրացավ, ինքը գիտե՞ք՝ Իջևանում ինչ էր կազմակերպել․ Բագրատ Սրբազան (video) Ուղիղ 300 տարի առաջ Մեղրիում հայոց զինուժը ջախջախել է թյուրքական մեծաթիվ՝ 18-հազարանոց մի բանակ Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը Ցնցոտիավոր ջադու ասելիս՝Աննայի նկա՞րն է դիմացը եղել․ Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am