Հայաստանը կատարում է Թուրքիայի բոլոր պահանջները. Նիկոլայ Սիլաև

Պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանին ուղղված Թուրքիայի պահանջները՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելուց և վերանայել իր քաղաքականությունը Ղարաբաղի նկատմամբ։

«Ես չեմ լսել, որ Հայաստանը որևէ պահանջ ներկայացնի Թուրքիային։ Թուրքիայից պահանջներ կային Հայաստանին՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելուց, վերանայել իր քաղաքականությունը Ղարաբաղի նկատմամբ։ Ղարաբաղի հարցում քաղաքականությունն արդեն վերանայվել է։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության թեմային, ապա, որքան գիտեմ, ներկայումս քննարկվում է սահմանադրական բարեփոխում, որը կհանի Սահմանադրությունից ցեղասպանության մասին հիշատակումները։ Այսինքն՝ Հայաստանը կատարում է Թուրքիայի բոլոր պահանջները։ Կարծում եմ, որ Թուրքիան կարող է հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման մակարդակին»,-ասել է Սիլաևը։

Փորձագետը մեկնաբանել է նաև Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները և Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի միջև։

«Ներկայումս Եվրամիության ընդլայնումը շատ քիչ հավանական է գոնե Հայաստանի հետ կապված։ Ես ընդունում եմ, որ կարող են ապահովել, ասենք, Մոլդովան ներառվի իր կազմում։ Չնայած, իմ կարծիքով, այս միտքը լրիվ անհեթեթ է։ Եթե նույնիսկ խոսենք Ուկրաինայի՝ Եվրամիության կազմում ընդգրկվելու մասին, այնքան ներքին խնդիրներ կլինեն, որոնք ԵՄ-ն պարզապես չի կարող հաղթահարել։

Արդեն երկար ամիսներ է, ինչ լեհ ֆերմերները բողոքում են ուկրաինական հացահատիկի ներկրման դեմ, այդ բողոքներն առաջանում են ու մարում, բայց, այնուամենայնիվ, խնդիրներ կան։ Ուկրաինայի պարենային շուկան ԵՄ-ին անդամակցելուց հետո շատ ծանր հարված կհասցնի եվրոպացի արտադրողներին, և Եվրամիությունում ոչ ոք չգիտի, թե ինչպես լուծել այդ խնդիրը։ Սպասել, որ ամեն ինչ կթողնեն և կսկսեն Հայաստանին ընդունել Եվրամիություն, միամտություն է։

Ավելին, Հայաստանը ԵՄ-ի հետ ընդհանուր սահման չունի և դժվար թե տեսանելի ապագայում կունենա։ Եվ վերջապես, մենք բոլորս գիտենք, թե որն է Եվրամիությանն անդամակցելու ընթացակարգը և գիտենք, որ այդ ընթացակարգը կարող է տևել տասնամյակներ։ Այնպես որ, ես Հայաստանի համար Եվրամիությանն անդամակցելու հեռանկար չեմ տեսնում։

Անկեղծ ասած, ես պատկերացում չունեմ, թե ինչ նկատի ուներ Հայաստանի խորհրդարանի նախագահը, ավելի լավ է իրեն հարցնել, թե ինչ զուգահեռներ է տեսնում Ուկրաինայի և Հայաստանի միջև։ Ես ընդհանրապես նման զուգահեռներ չեմ տեսնում։ Բացի այդ, կարող է լինել մեկ դետալ՝ Հայաստանում իշխանության մեջ կան Ուկրաինայի իշխանությանը գաղափարապես մոտ մարդիկ, որոնք իշխանության են եկել 2014 թվականին։ Այսինքն՝ արևմտամետ լիբերալներ։

Օգտվելով Վրաստանի կամ Ուկրաինայի օրինակից՝ մենք բոլորս լավ տեսանք, որ արևմտյան լիբերալները գիտեն՝ ինչպես կառավարել երկիրը, հիմա դա տեսնում ենք Մոլդովայի օրինակում։ Ամենուր պատերազմ է, և պարտված պատերազմ։ Նրանց իշխանությունը աղքատությունն է, և ամենուր, վաղ թե ուշ, նրանց իշխանությունը վերածվում է բռնապետության։ Եթե Հայաստանի խորհրդարանի խոսնակը նման բան նկատի ունի, ապա, ի դժբախտություն Հայաստանի, նա կարող է ճիշտ լինել»,-ընդգծել է Նիկոլայ Սիլաևը։

դիտվել է 283 անգամ
Լրահոս
ՀՀ-ին է փոխանցվել 7 անշարժ գույք և շուրջ 687 մլն դրամ Վաղը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Սա ցույց կտաք ԱՄՆ դեսպանին ու կասեք՝ հանգստացի՛ր ու մի՛ խառնվիր. Արմեն Բադալյան (video) ՀՀ ԶՈւ-ին արգելված է Երասխով դեպի Վայոց ձոր տեղաշարժը. ՊՆ-ից չեն արձագանքում Եկեղեցուն ես պարտական, որ գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով. Միքայել Աջապահյան Ազատի զորամասում 15 զինվոր մոխրացավ, ինքը գիտե՞ք՝ Իջևանում ինչ էր կազմակերպել․ Բագրատ Սրբազան (video) Ուղիղ 300 տարի առաջ Մեղրիում հայոց զինուժը ջախջախել է թյուրքական մեծաթիվ՝ 18-հազարանոց մի բանակ Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը Ցնցոտիավոր ջադու ասելիս՝Աննայի նկա՞րն է դիմացը եղել․ Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video) Նիկոլենց օրոք ընտրակեղծիքի նոր տեսակ է մտել՝ հետընտրականը. Անդրանիկ Թևանյան Թուրքիան Իրանից պահանջել է դադարեցնել PKK-ին զենք մատակարարելը. լրատվամիջոց Ցնցոտիավոր ջադու՞, թե՞ վայելչատես այցելու. ի՞նչ է խոսում Փաշինյանը (video) «Էս դիրքը ուղղակի նվեր տվին». Տավուշում հայկական դիրք է հանձնվել Ադրբեջանին ՀԵՑ-ն ու «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐՆ» իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում Լեյտմոտիվը անփոփոխ էր՝ ուրախ ենք, որ Հայ Եկեղեցին թուլանում է․Դանիելյանը՝ Արսեն Թորոսյանի հարցազրույցի մասին Թուրքիայում սկսել են այրել սիրիացիների տները, խանութները և ջարդ ու փշուր անել բոլոր տեսակի սեփականության միջոցները․ Կարեն Հովհաննիսյան Պարգևատրումներ՝ ԱԺ-ում Աջափնյակ մետրոյի ծրագիրը կմահանա, եթե․․․ Ավինյան (video) Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը հարվածել է երկաթե արգելապատնեշին Աշխարհաբեկը՝ Սյունիքում Նիկոլի նկատմամբ վերաբերմունքի մասին (video) Դատախազությունը երբեք չի եղել նման կարգի կազմաքանդված և բարոյալքված. Տիգրան Աթանեսյան Շուռնուխցիների պատասխանը Նիկոլին․ ի՞նչ են փոխանցել նրանք Բագրատ Սրբազանին (video) Սարսափելի տվյալներ․ 69 անձ ԼՂ-ում մահացել է «դժոխքի ճանապարհով» դուրս գալիս (video) Վտանգը չե՛ք տեսնու՞մ․ թշնամու ախորժակը Սյունիքն է. դիվանագետ Վահագն Մելիքյան (video) Բաքվի նպատակը հայերին վերացնելն է, 120 000 մարդ ԼՂ-ում մատնվեց սովի․ «Freedom House» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am