Օրենսդրական կարգավորումների պատճառով Դավիթ Տոնոյանը զրկվել է

Արդեն երեք տարի կալանքի տակ գտնվող ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, օրենսդրական կարգավորումների պատճառով, զրկված է Քրդատ նոր օրենսգրքով սահմանված հնարավորությունից՝ իր նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը կամ վարչական հսկողություն սահմանելու վերաբերյալ։ Դավիթ Տոնոյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը, սակայն, պնդում է՝ խնդիրը համակարգային է։

«Գործող Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ, եթե դատարանում գտնվող քրեական գործով՝ մինչև 2022թ հուլիսի 1-ը որոշում է կայացվել՝ դատաքննություն նշանակելու մասին, ապա այդ գործը քննվում և լուծվում է նախկին Քր․դատ․ օրենսգրքի կարգավորումներով։ Դատական պրակտիկան մինչ օրս ընթանում է այն ուղղությամբ, որ «քննվում և լուծվում է» եզրույթը վերաբերում է նաև խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությանը և լուծմանը, այդ թվում՝ կալանքի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Անդրանիկ Մանուկյանը՝ նշելով, որ դատական այդ պրակտիկայով խախտվում է Սահմանադրությամբ հիմնարար իրավունք հռչակված՝ անձանց իրավահավասարության սկզբունքը․«Այսինքն՝ դատական վարույթում գտնվող մեղադրյալներն այդ մեկնաբանության ուժով բաժանվում են երկու խմբի՝ մեղադրայլներ, որոնց գործերը քննվում են հին Քր․դատ օր-ով սահմանված կարգով և մեղադրյալներ, որոնց գործերը քննվում են նոր Քր․դատ․ օր․-ով սահմանված կարգով։ Առաջին խումբ մեղադրյալները զրկվում են նոր Քրեական դատավարության օրենսգրքի խափանման միջոցի հարցի կապակցությամբ ընձեռած մի շարք բարենպաստ պայմաններից կամ արտոնություններից»։ Մասնավորապես, այժմ գործող Քր․դատ․ օրենսգիրքը՝ ի տարբերություն նախորդի՝ ունի խափանման միջոցների նոր տեսակներ՝ տնային կալանք և վարչական հսկողություն, որոնք, թեև խիստ խափանման միջոցներ են համարվում, բայց կալանքից առավել խիստ չեն, ստացվում է, որ հին Քր․դատ․ օր-ի կարգավորումներով դատավորության դեպքում մեղադրյալը չի կարող հնարավորություն ունենալ՝ իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը փոխելու տնային կալանքով։

Փաստորեն, ըստ փաստաբանի, հին Քր,դատ-ով քննվող գործով մեղադրյալի բախտը չի բերել, որ գործով դատաքննությունը մինչև 2022թ հուլիսի 1-ն է սկսել, իսկ նոր Քր․ դատ․ օրենսգրքով քննվող գործով մեղադրյալի բախտը բերել է, որ հուլիսի 1-ից հետո է գործն ուղարկվել դատարան, հետևաբար, նա օգտվում է նոր խափանման միջոցի տեսակներից, մինչդեռ, խափանման միջոցների գաղափարը, նպատակը, բովանդակությունն այն է, որ ապահովվի մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ և՛ նախաքննության, և՛ դատաքննության փուլում։

«Որևէ էական նշանակություն չունի, թե երբ է գործն ուղարկվել դատարան, կարևոր է՝ կա արդյոք որևէ խափանման միջոց, որն ի զորու է զսպելու անձի՝ ենթադրյալ հակաիրավական վարքագիծը։ Եթե այդ խափանման միջոցը կա, ապա անկախ նրանից, թե երբ է գործն ուղարկվել դատարան, այն պետք է կիրառելի լինի անձի նկատմամբ, այդ խափանման միջոցը պետք է այլընտրանք լինի կալանքին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ քանի որ Դավիթ Տոնոյանի գործը դատարան է ուղարկվել մինչև 2022թ հուլիսի 1-*ը և մինչ այդ որոշում է կայացվել՝ դատաքննություն նշանակելու, իր գործով կիրառվում է Քր․դատ նախկին օրենսգրքի կարգավորումները, հետևաբար, Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը չի կարող փոխվել տնային կալանքով կամ նոր օրենսգրքով սահմանված այլ խափանման միջոցով, մինչդեռ, տնային կալանքը ի զորու կլիներ զպսելու ենթադրյալ անպատշաճ վարքագիծը, թեև նման մտահոգություններ պաշտպանության կողմը չունի, սակայն մեխանիկական այդ փաստարկի պատճառով Տոնոյանը զրկված է այդ հնարավորությունից։

Անդրանիկ Մանուկյանը նկատեց՝ դատական պրակտիկայում, թեև եզակի, բայց դեպք արձանագրվել է, որ թեև անձի վերաբերյալ քրեական գործը քննվում է հին Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, բայց այնուամենայնիվ դատարանը, ելնելով վկայակոչված նկատառումներից, կիրառել է նոր Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով։ Այդ որոշումը դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որը մերժել է բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ տուժողի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։ Պաշտպանը չի բացառում, որ այդ հարցը կարող է նաև բարձրացնել ՍԴ-ում, քանի որ պրակտիկան խաթարում, խախտում, բովանդակազրկում է Սահմանադրությամբ երաշխավորված իրավահավասարության սկզբունքը, տարբերակում է մտցնում, օրինակ, Դավիթ Տոնոյանի ազատության և այլ անձի ազատության միջև՝ խիստ ձևական փաստարկի հիման վրա՝ ինչ է, թե Դավիթ Տոնոյանի գործն ավելի վաղ է ուղարկվել դատարան։ Փաստաբանն, այդուհանդերձ, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հարցի վերաբերյալ նախադեպային դիրքորոշում հայտնելու բացառիկ լիազորություն ունի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների գործերով քննության դատական կազմը։

«Այդ կազմը ինչպես այդ, այնպես էլ՝ մյուս բոլոր կարևորագույն հարցերի վերաբերյալ բառիս բուն իմաստով՝ նախադեպային դիրքորոշում հայտնելուց հրաժարվում է՝ «շառից, փորձանքից հեռու» ֆորմատի բովանդակության շրջանակներում։ Այսինքն՝ սահմանադրական առաքելությունը՝ Վճռաբեկ դատարանի դատական այդ կազմի՝ հանգում է նրան, որ ուղղի ստորադաս դատարանների դատական սխալները և նախադեպային դիրքորոշում հայտնի, որը ուղենշային կլինի, բայց այդ դատական կազմն իր սահմանադրական առաքելությունը ծուռ հայելիների մեջ է պատկերացնում, հետևաբար, այն կարևորագույն հարցերը, որոնք կարող են վճռորոշ լինել դատական պրակտիկայի համար, միտումնավոր դուրս են թողնվում, դատական կազմն իր սահմանադրական առաքելությունը տեսնում է «անշառ» և առավել սակավ քննարկվող հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելով։ Այս հարցը վաղուց պետք է այդ կազմը լուծած լիներ, ոչ թե՝ թողներ ՍԴ-ի վրա»,- ասաց Անդրանիկ Մանուկյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Դավիթ Տոնոյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել, որում բարձրացված է նաև վերոնշյալ հարցերը, եթե բողոքը մերժվի, ապա հատուկ վերանայման վճռաբեկ բողոք կներկայացնի, թեև չի կարծում, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների գործերով քննության դատական կազմը համարձակություն կունենա վարույթ ընդունելու բողոքը և ձևավորելու նախադեպային որոշում։

Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի վերաբերյալ ըստ էության քննվող գործին, ապա գործը մոտենում է ավարտական փուլին։ Մասնավորապես, գործով թևակոխել են լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու մասին միջնորդությունների փուլ, քննվում են միջնորդությունները, երեք միջնորդություն արդեն բավարարվել է։ Պաշտպանը միջնորդել է դատարանում հարցաքննել հրթիռների՝ դատատեխնիկական փորձաքննություն իրականացրած փորձագետին, որը բավարարվել է, փորձագետի հարցաքննությունից հետո կքննարկվի դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու հարցը, քանի որ արդեն իրականացված փորձաքննությունը փաստաբանը գնահատում է որպես «գերանարժահավատ»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 412 անգամ
Լրահոս
Աննայից նոր բարոյական աջակցություն․․․ Էդգար Ղազարյան (video) Իրանում ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար Էս բարդակի մեջ արդար դատաքննություն չի կարող լինել․ Ազատի հրդեհից զnhվածի հայր. MediaHub ԵՄ-ն Նիկոլին ուղարկել է «на три буквы»․ Հայկ Նահապետյան (video) ՀՀ-ին է փոխանցվել 7 անշարժ գույք և շուրջ 687 մլն դրամ Վաղը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Սա ցույց կտաք ԱՄՆ դեսպանին ու կասեք՝ հանգստացի՛ր ու մի՛ խառնվիր. Արմեն Բադալյան (video) ՀՀ ԶՈւ-ին արգելված է Երասխով դեպի Վայոց ձոր տեղաշարժը. ՊՆ-ից չեն արձագանքում Եկեղեցուն ես պարտական, որ գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով. Միքայել Աջապահյան Ազատի զորամասում 15 զինվոր մոխրացավ, ինքը գիտե՞ք՝ Իջևանում ինչ էր կազմակերպել․ Բագրատ Սրբազան (video) Ուղիղ 300 տարի առաջ Մեղրիում հայոց զինուժը ջախջախել է թյուրքական մեծաթիվ՝ 18-հազարանոց մի բանակ Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը Ցնցոտիավոր ջադու ասելիս՝Աննայի նկա՞րն է դիմացը եղել․ Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video) Նիկոլենց օրոք ընտրակեղծիքի նոր տեսակ է մտել՝ հետընտրականը. Անդրանիկ Թևանյան Թուրքիան Իրանից պահանջել է դադարեցնել PKK-ին զենք մատակարարելը. լրատվամիջոց Ցնցոտիավոր ջադու՞, թե՞ վայելչատես այցելու. ի՞նչ է խոսում Փաշինյանը (video) «Էս դիրքը ուղղակի նվեր տվին». Տավուշում հայկական դիրք է հանձնվել Ադրբեջանին ՀԵՑ-ն ու «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐՆ» իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում Լեյտմոտիվը անփոփոխ էր՝ ուրախ ենք, որ Հայ Եկեղեցին թուլանում է․Դանիելյանը՝ Արսեն Թորոսյանի հարցազրույցի մասին Թուրքիայում սկսել են այրել սիրիացիների տները, խանութները և ջարդ ու փշուր անել բոլոր տեսակի սեփականության միջոցները․ Կարեն Հովհաննիսյան Պարգևատրումներ՝ ԱԺ-ում Աջափնյակ մետրոյի ծրագիրը կմահանա, եթե․․․ Ավինյան (video) Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը հարվածել է երկաթե արգելապատնեշին Աշխարհաբեկը՝ Սյունիքում Նիկոլի նկատմամբ վերաբերմունքի մասին (video) Դատախազությունը երբեք չի եղել նման կարգի կազմաքանդված և բարոյալքված. Տիգրան Աթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am