«Ինձ համար և՛ ընկեր էր, և՛ որդի, Վարդանս ուրիշ էր». Վարդան Մկրտչյանն անմահացել է 2015 թ.-ի հունվարի 3-ին թշնամու դիվերսիոն հարձակումը կանխելիս

Դպրոցն ավարտելուց հետո Վարդանն ընդունվում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: Նա ապագա տնտեսագետ էր: Երբ հարցնում եմ՝ դա մանկությա՞ն երազանք էր, մայրիկն արձագանքում է՝ Վարդանն ուզում էր խոհարար դառնալ: «Շատ էր սիրում պատրաստել, դպրոցից գալիս էր, ինչ-որ հետաքրքիր ուտեստ էր պատրաստում: Ասում էր՝ բանակ գնալուց հետո ճաշարանում ընկերներիս համար պետք է համեղ բաներ պատրաստեմ: Տասներորդ դասարանում, սակայն, որոշեց ակադեմիա ընդունվել: Հետաքրքիր է նաև, որ երբ խոհարար դառնալու մասին էր մտածում, ասում էր, որ պարն էլ է շարունակելու, նաև բարձրագույն կրթության մասին էր մտածում այդ ոլորտում, պարը յուրահատուկ տեղ ուներ իր համար: Շատ էր սիրում նաև նկարել, հատկապես խաչեր»: Վարդանը հասցրել է մեկ տարի ուսանող լինել, այնուհետև 2013 թ.-ի հունիսին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության:

«Հունիսի 12-ն իր ծննդյան օրն է: Ընկերները մինչ այդ արդեն գնացել էին բանակ, Վարդանն էլ ասաց՝ պետք է գնամ, իրենց հասնեմ: Դրանից առաջ գնացել, ակադեմիայի ռեկտորի հետ պայմանավորվել էր, ժամանակից շուտ հանձնել քննությունները: Նաև զինկոմիսարիատ էր գնացել, ասել՝ հունիսի 12-ին 18-ամյակս լրանում է, հաջորդ օրվա համար կտաք իմ ծանուցագիրը, որ գնամ, հասնեմ ընկերներիս: Ծանուցագիրը վերցրել էր, եկավ տուն ու ասաց, որ հունիսի 13-ի առավոտյան գնում է»: Ու այդպես ինքնուրույն Վարդանը որոշումներ կայացրեց, քննությունները նախապես հանձնեց, որ րոպե առաջ զորակոչվի ծառայության և հասնի իր ընկերներին: Մայրիկի խոսքով, որդու ծառայության ընթացքը շատ լավ է անցել:

«Մյուս որդիս շատ ճարպիկ էր. երբ Վարդանն արդեն ծառայում էր, ասում էր՝ մա՛մ ջան, եթե կարող եք, ապերին ազատեք ծառայությունից: Զարմանում էի: «Մա՛մ ջան, ծառայության ընթացքում պետք է նաև զիջող լինես, բանակում իր համար դժվար կլինի»: Բայց ինքը երբեք չի տրտնջացել: 2014 թ.-ի դեկտեմբերին, երբ պետք է դիրքեր բարձրանային, ընկերն ասել է՝ մի տեսակ չեմ ուզում, որ դիրքեր բարձրանանք, Վարդանն արձագանքել է՝ «ո՞նց չգնանք, երբ անտառը սկսում է այրվել, թռչունն իր բույնի համար ոտքերը վեր պարզած պայքարում է, որ փրկի, ո՞նց չեք ուզում ձեր հողի համար դիրքեր բարձրանաք»: Մինչև դիրքեր բարձրանալը ինձ մի տետր էր ուղարկել, ամառային հագուստը. «Մա՛մ ջան, հագուստս կլվանաս, իսկ քեզ Նոր տարվա նվեր եմ ուղարկել»: Երբ հարցրեցի, թե ինչ է, արձագանքեց՝ կգա, կտեսնես: Նվերը հասավ ինձ: Բանաստեղծություններ էր գրել, նկարներ նկարել:

«Մա՛մ ջան, ամեն դիրք բարձրանալուց մի բանաստեղծություն եմ գրել: Վերջերս իր բանաստեղծությունների ժողովածուն՝ «Փառահեղ տղան», լույս տեսավ»: Հայրենի Հովտաշենի միջնակարգ դպրոցը կրում է Վարդան Մկրտչյանի անունը, հենց այնտեղ էլ տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը: Վարդանն անմահացել է 2015 թ. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը: «Վարդանն Ասկերանում էր ծառայում, Ակնայի դիրքերն էին պահում: Առաջնագծում ընկերոջ հետ իրարից որոշակի հեռավորության վրա կանգնած են եղել: Մյուս կողմում բոլոը քնած են եղել: Թշնամու հինգ դիվերսիոն խումբ է եղել, որոնցից երկուսն արդեն ներթափանցած են եղել մեր տարածք: Դիրքերում շուն էր պահում, անունը՝ Լեդի: Երբ դիրքերից զանգում էր, ասում էր՝ մա՛մ, ես եմ պահել, մեծացրել: Երբ շունը սկսում է հաչել, Վարդանն ընկերոջն ասում է՝ ուրեմն, մի բան այն չէ, արի առաջանանք: Գլխարկը տալիս է ընկերոջը, խրամատի վերևից հասկանում է, որ թշնամու քանակը գերակշռում է:

Իջնում է, որ դիրքավորվի. «Թիկունքը պահենք, թուրքի առաջ փախնողը չեմ»: Ընկերոջն ասել է՝ քնածներին արթնացրու, ասա, որ շրջափակման մեջ ենք: Վարդանը, բնականաբար, չի իմացել, որ երկու խումբ արդեն «ներսում» է, ու սկսել է ականապատել հաց, զինվոր տեղափոխելու համար օգտագործվող ճանապարհը»: Վարդանը սկսում է իր մարտը, փամփուշտները վերջանում են, վիրավորում է ստանում, բայց հասցնում է երկու նռնակ նետել թշնամու մեքենաների վրա: Մինչև օգնության են հասնում Վարդանին, արդեն ուշ է լինում: Ընտանիքը չի կարողանում մի վերջին անգամ տեսնել որդուն ու, ինչպես հարկն է, հրաժեշտ տալ նրան, համբուրել, գրկել, ավաղ, թշնամին իր «գազանի» բնույթն ի ցույց է դրել այս պարագայում ևս: Ճակատագրի հեգնանք է, թե ինչ, բայց դեպքից մեկ օր առաջ հեռուստաընկերություններից մեկը նկարահանում է կատարում դիրքերում, և տեսանյութում Վարդանը շնորհավորում է բոլորի Նոր տարին:

 

Վարդանի զոհվելուց հետո ընտանիքը բարդ ճանապարհ է անցել, այդ թվում՝ հոգեբանական ու առողջական: «Ինձ համար և՛ ընկեր էր, և՛ որդի: Ինձ համար նա ուրիշ էր, եթե նեղված լինեի ինչ-որ հարցի շուրջ, կարող էի իր հետ զրուցել, կիսվել, խորհուրդներ կտար: Իր մահվան մեկ տարին լրացել էր, որոշ ժամանակ հետո, երբ ծանրագույն օրեր էինք ապրում, Աստծուն դիմեցի՝ եթե այսպես պետք է ապրեմ, ավելի լավ է չապրեմ: Երազումս Վարդանս եկավ՝ մա՛մ ջան, էլ դեղերդ չխմես, քեզ հետևում եմ: Առավոտյան պատուհանից դեղերը դուրս շպրտեցի: Ու պայքարեցի: Փառք Աստծուն, որդուս խոսքերն ինձ ուժ տվեցին: Սկսեցի աշխատել, փոքր որդիս էլ սկսեց աշխատել, խոհարար է, եղբոր երազանքը կյանքի կոչեց: Հիշում եմ, որ Վարդանս արձակուրդում էր, Երևան էր եկել, տուն եկավ՝ մա՛մ, մարդկանց դեմքին ժպիտ չկա, ինչո՞ւ են մարդիկ տխուր, այնպես պետք է անենք, որ բոլորի դեմքին ժպիտ լինի»: Մայրիկի համար աննկարագրելի ցավ է, որ այսօր չկա նաև այն հողը, որի համար որդին կյանքը չխնայեց: «Աննկարագրելի ցավ է, որ այն հողը, որի վրա որդիդ է զոհվել, հանձնեցին: Ինչպե՞ս կարող էին»:

Հ. Գ. - Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է ԼՂ «Երախտագիտության», Արցախի՝ «Արիության համար» և Հայաստանի՝ «Արիություն» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Հովտաշենի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 76 անգամ
Լրահոս
ՀՀ-ին է փոխանցվել 7 անշարժ գույք և շուրջ 687 մլն դրամ Վաղը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Սա ցույց կտաք ԱՄՆ դեսպանին ու կասեք՝ հանգստացի՛ր ու մի՛ խառնվիր. Արմեն Բադալյան (video) ՀՀ ԶՈւ-ին արգելված է Երասխով դեպի Վայոց ձոր տեղաշարժը. ՊՆ-ից չեն արձագանքում Եկեղեցուն ես պարտական, որ գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով. Միքայել Աջապահյան Ազատի զորամասում 15 զինվոր մոխրացավ, ինքը գիտե՞ք՝ Իջևանում ինչ էր կազմակերպել․ Բագրատ Սրբազան (video) Ուղիղ 300 տարի առաջ Մեղրիում հայոց զինուժը ջախջախել է թյուրքական մեծաթիվ՝ 18-հազարանոց մի բանակ Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը Ցնցոտիավոր ջադու ասելիս՝Աննայի նկա՞րն է դիմացը եղել․ Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video) Նիկոլենց օրոք ընտրակեղծիքի նոր տեսակ է մտել՝ հետընտրականը. Անդրանիկ Թևանյան Թուրքիան Իրանից պահանջել է դադարեցնել PKK-ին զենք մատակարարելը. լրատվամիջոց Ցնցոտիավոր ջադու՞, թե՞ վայելչատես այցելու. ի՞նչ է խոսում Փաշինյանը (video) «Էս դիրքը ուղղակի նվեր տվին». Տավուշում հայկական դիրք է հանձնվել Ադրբեջանին ՀԵՑ-ն ու «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐՆ» իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում Լեյտմոտիվը անփոփոխ էր՝ ուրախ ենք, որ Հայ Եկեղեցին թուլանում է․Դանիելյանը՝ Արսեն Թորոսյանի հարցազրույցի մասին Թուրքիայում սկսել են այրել սիրիացիների տները, խանութները և ջարդ ու փշուր անել բոլոր տեսակի սեփականության միջոցները․ Կարեն Հովհաննիսյան Պարգևատրումներ՝ ԱԺ-ում Աջափնյակ մետրոյի ծրագիրը կմահանա, եթե․․․ Ավինյան (video) Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը հարվածել է երկաթե արգելապատնեշին Աշխարհաբեկը՝ Սյունիքում Նիկոլի նկատմամբ վերաբերմունքի մասին (video) Դատախազությունը երբեք չի եղել նման կարգի կազմաքանդված և բարոյալքված. Տիգրան Աթանեսյան Շուռնուխցիների պատասխանը Նիկոլին․ ի՞նչ են փոխանցել նրանք Բագրատ Սրբազանին (video) Սարսափելի տվյալներ․ 69 անձ ԼՂ-ում մահացել է «դժոխքի ճանապարհով» դուրս գալիս (video) Վտանգը չե՛ք տեսնու՞մ․ թշնամու ախորժակը Սյունիքն է. դիվանագետ Վահագն Մելիքյան (video) Բաքվի նպատակը հայերին վերացնելն է, 120 000 մարդ ԼՂ-ում մատնվեց սովի․ «Freedom House» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am