Ո՞ւր է տանում միշտ օտարների ձեռքին ուղղված հայացքը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Չնայած ժամանակի ընթացքում մարդկային հասարակությունը զարգանում և փոփոխվում է, սակայն մարդկային բնույթը մնացել է նույնը։ Ուստի, միշտ արդիական է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը։ Բայց երբ ուշադրություն չենք դարձնում անցյալի երևույթներին ու համապատասխան հետևություններ չենք անում, միշտ հայտնվում ենք նույն կոտրված տաշտակի առաջ։ Փիլիսոփա Գեորգ Հեգելը նշում է, թե «պատմությունից միայն սովորում ենք, որ պատմությունից դաս չենք քաղում»։

Ասվածը հատկապես բնորոշ է մեզ՝ հայերիս։ Անցած իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք չափից ավելի մեծ հույսեր ենք ունեցել, որ օտար պետությունները, մասնավորապես եվրոպական տերությունները կգան ու մեզ կփրկեն օսմանյան կամ պարսկական դժնդակ լծից։ Եվ այդ հույսը միշտ առկայծել է, քանի որ տարբեր պատվիրակություններ են գնացել Եվրոպա, որպեսզի այնտեղ իշխող վերնախավին ներկայացվի հայության վիճակն ու շեշտվի հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը։ Բայց երբ եվրոպական պետությունները հայ ժողովրդին, ի վերջո, թողել են միայնակ իր տառապանքների հետ, այդ ժամանակ ի հայտ է եկել խոր հիասթափություն, ինչը տեղի է տվել այն մտայնությանը, թե եվրոպական տերությունները նենգաբար դավաճանեցին հայ ժողովրդին՝ դժվարին պահին թողնելով միայնակ։ Այնինչ այդ նույն տերություններն առաջնորդվում էին (ու են) ոչ թե հայ ժողովրդի, այլ բացառապես իրենց շահերով։

Նույնպիսի իրավիճակ է նաև ներկայում, երբ հանրային քննարկումների դաշտ են նետվում արտաքին դերակատարության հետ կապված տարբեր թեզեր։ Օրինակ՝ իշխանությունները իրենց քարոզչական տարբեր խողովակներով տարածում են այն թեզը, թե Արցախյան երկրորդ պատերազմը հրահրողը Ռուսաստանն էր, հենց Ռուսաստանն էր, որ Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Մյուս կողմից էլ՝ անընդհատ շեշտվում է այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին սպառազինություններ չի մատակարարում։ Ու այս ֆոնի վրա հակառուսական տրամադրություններ են գեներացվում, ու առկա ծանր իրավիճակի ողջ մեղավորությունը գցվում է Մոսկվայի վրա։ Եվ մինչ Ռուսաստանը դեմոնիզացվում է, սրբի լուսապսակով է ներկայացվում Արևմուտքը։ Ու, ըստ այդմ, իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է, թե Արևմուտքն ի վիճակի է «փրկել» Հայաստանին թշնամու ներխուժումից։

Ուստի, հույսներս պետք է դնենք Արևմուտքի վրա։ Բայց այս թեզերը շրջանառողներն իրենց հարց չեն տալիս, թե ինչպես էին արևմտյան պետությունները լուռ հետևում Արցախի շրջափակմանն ու, ի վերջո, հայաթափմանը։ Ինչո՞ւ դեկլարատիվ հայտարարություններից զատ Արևմուտքի կողմից ոչինչ չձեռնարկվեց, երբ նույնիսկ արևմտյան հասարակական-քաղաքական շրջանակների որոշ ներկայացուցիչներ խոսում էին մարդասիրական միջամտություն կատարելու անհրաժեշտության մասին։ Հիմա էլ առաջ է տարվում այն մոտեցումը, որ Ֆրանսիայի վրա պետք է հույսներս դնենք, քանի որ այդ երկիրը ոչ միայն դիվանագիտական հարթակում է մեզ աջակցում, այլև սկսել է սպառազինություններ մատակարարել։ Բայց միայն Ֆրանսիայի խոստումների վրա հիմնվելը դժվար թե Հայաստանին զերծ պահի թուրք-ադրբեջանական ագրեսիայից։ Ավելին՝ Ադրբեջանն ավելի է գրգռվում Հարավային Կովկասի ուղղությամբ Ֆրանսիայի ակտիվությունից։ Բացի այդ, պետք է հիշել Կիլիկիայի պատմությունը, երբ ֆրանսիացիներն այն հանձնեցին Թուրքիային՝ այնտեղ ապրող հայերին միայնակ թողնելով։ Նույն պատմությունը կարող է կրկնվել նաև այժմ։ Եվ վերջում էլ հերթական անգամ կարող ենք բողոքել, թե այս անգամ արդեն արևմտյան դաշնակիցները դավաճանեցին Հայաստանին։

Նույն ձևով էլ հույսեր կան, որ Իրանը կպաշտպանի Հայաստանին։ Թեհրանից ոչ մի դեպքում չեն համաձայնի, որ հանկարծ Թուրքիան ու Ադրբեջանը բացեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ուրեմն, պետք է ապավինել Իրանի օգնությանը։ Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանը մեզ կօգնի սպառազինություններով։ Իհարկե, արտաքին գործընկերների հետ հարաբերությունները առանձնահատուկ կարևոր են Հայաստանի անվտանգության տեսանկյունից, սակայն դրանք չպետք է ֆետիշացվեն։ Ամեն անգամ մենք միջազգային հարթակ ենք դուրս գալիս Խրիմյան Հայրիկի բնորոշած «թղթե շերեփով» ու արդյունքում ոչինչ չենք ստանում։ Արդյունքում ստացվում է, որ ոչինչ չենք ձեռնարկում ինքներս մեզ համար, բայց մեր հույսը միշտ ուրիշներն են, իսկ երբ ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, ապա դրա մեղավորը բացառապես օտարներն են, ոչ մենք ինքներս։ Ու գրեթե ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչ պետք է ձեռնարկենք, որպեսզի ինքնաբավ դառնանք։ Այսօր մենք չունենք պրոֆեսիոնալ բանակ, զարգացած տնտեսություն, առաջանցիկ գիտություն ու կրթություն, հատկապես մռայլ է Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը։ Եթե նույնիսկ մեր սեփական մոտեցումները չունենք այս հարցերում, կարող ենք աշխարհում կիրառվող փորձը վերցնել ու օգտագործել։

Ի վերջո, մենք պետք է արտաքին քաղաքական կշիռ ներկայացնենք, որ մեզ հետ հաշվի նստեն։ Այլապես նույն իրավիճակը տարբեր կերպ կարող է կրկնվել։ Բայց ո՞վ պետք է զբաղվի այս հարցերով: Մենք բոլորս՝ սկսած իշխանություններից, թեկուզ սա իրականում ֆանտաստիկայի ժանրից է. հարցն այն է, որ իշխանականներին հետաքրքրում է ոչ թե երկրի ապագան, այլ իրենց տաքուկ պաշտոններն ու ստանալիք պարգևավճարները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Երկիրը թշնամուն հանձնող Արմեն Գրիգորյանը դեռ «զառանցում է» (video) Աննայից նոր բարոյական աջակցություն․․․ Էդգար Ղազարյան (video) Իրանում ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար Էս բարդակի մեջ արդար դատաքննություն չի կարող լինել․ Ազատի հրդեհից զnhվածի հայր. MediaHub ԵՄ-ն Նիկոլին ուղարկել է «на три буквы»․ Հայկ Նահապետյան (video) ՀՀ-ին է փոխանցվել 7 անշարժ գույք և շուրջ 687 մլն դրամ Վաղը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Սա ցույց կտաք ԱՄՆ դեսպանին ու կասեք՝ հանգստացի՛ր ու մի՛ խառնվիր. Արմեն Բադալյան (video) ՀՀ ԶՈւ-ին արգելված է Երասխով դեպի Վայոց ձոր տեղաշարժը. ՊՆ-ից չեն արձագանքում Եկեղեցուն ես պարտական, որ գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով. Միքայել Աջապահյան Ազատի զորամասում 15 զինվոր մոխրացավ, ինքը գիտե՞ք՝ Իջևանում ինչ էր կազմակերպել․ Բագրատ Սրբազան (video) Ուղիղ 300 տարի առաջ Մեղրիում հայոց զինուժը ջախջախել է թյուրքական մեծաթիվ՝ 18-հազարանոց մի բանակ Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը Ցնցոտիավոր ջադու ասելիս՝Աննայի նկա՞րն է դիմացը եղել․ Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video) Նիկոլենց օրոք ընտրակեղծիքի նոր տեսակ է մտել՝ հետընտրականը. Անդրանիկ Թևանյան Թուրքիան Իրանից պահանջել է դադարեցնել PKK-ին զենք մատակարարելը. լրատվամիջոց Ցնցոտիավոր ջադու՞, թե՞ վայելչատես այցելու. ի՞նչ է խոսում Փաշինյանը (video) «Էս դիրքը ուղղակի նվեր տվին». Տավուշում հայկական դիրք է հանձնվել Ադրբեջանին ՀԵՑ-ն ու «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐՆ» իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում Լեյտմոտիվը անփոփոխ էր՝ ուրախ ենք, որ Հայ Եկեղեցին թուլանում է․Դանիելյանը՝ Արսեն Թորոսյանի հարցազրույցի մասին Թուրքիայում սկսել են այրել սիրիացիների տները, խանութները և ջարդ ու փշուր անել բոլոր տեսակի սեփականության միջոցները․ Կարեն Հովհաննիսյան Պարգևատրումներ՝ ԱԺ-ում Աջափնյակ մետրոյի ծրագիրը կմահանա, եթե․․․ Ավինյան (video) Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը հարվածել է երկաթե արգելապատնեշին Աշխարհաբեկը՝ Սյունիքում Նիկոլի նկատմամբ վերաբերմունքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am