Ադրբեջանը թռչող սարքի միջոցով տուլարեմիա հիվանդությո՞ւն է տարածել Տավուշում. վարակն անցել է կենդանիներից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի «Արծվաբերդի առողջության կենտրոն» պետական ձեռնարկության տնօրեն Գագիկ Դալլաքյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց տուլարեմիա հիվանդության մասին: Նա հայտնեց, որ տուլարեմիայով հիվանդացության վերջին դեպքը եղել է այս տարվա օգոստոսին, ընդհանուր 22 հիվանդ, որից 2-ը` երեխա: Տեղեկացանք, որ 22 հիվանդից 4-ը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հետազոտության է ենթարկվել, եւ նրանց մոտ տուլարեմիա հիվանդության առկայությունը ժխտվել է: Այդ հիվանդները Բերդի բժշկական կենտրոնում վիրահատական միջամտության են ենթարկվել, նրանց մարմինների ուռած տեղերում կտրվածքներ են արվել: Գ. Դալլաքյանից հետաքրքրվեցինք՝ թե ի՞նչն էր տուլարեմիա հիվանդության բռնկման պատճառը: Նա ասաց, որ 99 տոկոսով համոզված է՝ ադրբեջանական թռչող սարքի միջոցով է հիվանդության վարակը տարածվել Արծվաբերդում: Չնայած, որ հողում, ջրում եւ այլ տեղերում կատարված հետազոտություններով ժխտվել է դրանցում տուլարեմիայի վիրուսի առկայությունը: Այս դեպքում ո՞րն էր նրա կասկածի աղբյուրը: «Արծվաբերդի առողջության կենտրոն»-ի տնօրենն ասաց, որ մի քանի տարի առաջ Բերդի տարածաշրջանում ոչխարների, հավերի կատաղության հիվանդության բռնկում էր: Այդ հիվանդությունը ընտանի կենդանիներից անցել էր մարդկանց: Նա համոզված է, որ դա նույնպես ադրբեջանական դիվերսիայի հետեւանք էր, ադրբեջանցիները շների բազմացման շրջանում կատաղությամբ վարակված շներ են բաց թողել սահմանագոտում, այդ շները Բերդի սահմանագոտու գյուղերի շների հետ հարաբերություններ ունենալով` կատաղություն հիվանդության վարակ են տարածել: Հետագայում շներից վարակը տարածվել էր ընտանի կենդանիներին եւ մարդկանց»: Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am