Կամավորաստան, կամ կամավորությունը՝ որպես ձեռնտու պոպուլիզմի գործելաոճ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին «կարկառուն» քպականներից մեկը առաջարկել է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Ավելին, պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարները հավանության են արժանացրել սույն «դարակազմիկ» առաջարկություն-նախաձեռնությունը: Գիտե՞ք, սա արդեն ոչ մի կերպ ծիծաղելի չէ: Տեսեք, տեխնածին աղետ է լինում (առևտրի կենտրոն է պայթում), փլատակները մաքրելու կամ փլվածքների տակ մնացած մարդկանց փրկելու համար կամավորական ջոկատներ են կազմվում: Պետությունը ներկայանում է, երբ պետք է փիարվել, նկարվել փլատակների ֆոնի վրա և այլն: Պատերա՞զմ է, բնականաբար, կամավորական ջոկատներ են կազմվում, ուղարկվում մահվան բերան:

Իշխանությունը, ի դեմս՝ քպականների, նրանց սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մնացած «փաշինյանների», հայտնվում է այն ժամանակ, երբ պետք է մեղավորներ «նշանակել», ներքին ատելություն ու թշնամանք տարածել, «քաղաքացու վրեժի» մասին ինչ-որ բաներ բացականչել: Ջրհեղե՞ղ է: Դե, արդեն երևի չարժե մանրամասնել, որ հետևանքները վերացնելու համար կազմվում են կամավորական ջոկատներ: Հիմա, ուրեմն, դիրքերի ինչ-որ ինժեներական աշխատանքների համար խիստ անհրաժեշտ են կամավորական ուսանողական ջոկատներ, այդ թվում՝ աղջիկների ներգրավմամբ: Կամավորականությունն ինքնին վատ բան չէ, ավելին՝ ողջ աշխարհում ընդունված բան է: Բայց... Այստեղ նորից նույն հարցն է առաջանում, ինչին առիթ ունեցել ենք անդրադառնալ:

Իսկ ինչի՞ համար են կարմրաբերետ, սևաբերետ, մեղմ ասած՝ կերած-խմած, ուսանողի իրանի հաստության պարանոց ունեցող նման հազարավորները: Էհ, նրանց ուղարկեք ինժեներական աշխատանքներ կատարելու: Միևնույնն է, գոնե այս պահին ո՛չ միտինգ կա, ո՛չ պատգամավորի վրա 30-40 հոգով հարձակվելու կարիք կա, ո՛չ հայ մարդկանց խոշտանգելու, դեռահաս ծեծելու, ո՛չ տարեց մարդու հոշոտելու, ո՛չ էլ կանանց ու աղջիկների վրա նռնակներ նետելու: Կամ գուցե կամավորներ հավաքեք քպական պատգամավորների՞ց: Միևնույնն է, նրանցից որևէ օգուտ չկա, վնասից բացի: Համ էլ արձակուրդում են: Թե չէ ստացվում է, իշխանավորները, ուրեմն, պարգևավճարներ ստանան, պետական միջոցները մսխեն, իրենք ոստիկանական «պատերի» ետևում պատսպարված՝ պետության տարածքները նվիրեն թշնամուն, իսկ խրամատը փորի կամավոր ուսանող-ուսանողուհի՞ն: Ձեռնտու տարբերակ, ավելի ճիշտ՝ պոպուլիզմ է, ինչ խոսք...

դիտվել է 139 անգամ
Լրահոս
«Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են»․ հարց՝ Սրբազանի մոտ աղմուկ բարձրացրած կնոջը (video) Ադրբեջանի դրոշը` շուռնուխցի տիկին Անահիտի տան դիմաց (video) Դու ես Ալիևը կողքին կուրկուռի ձագ ես դարձել․ Շուռնուխցի տատիկը՝ Փաշինյանին (video) Վախերը գիտի․ Փաշինյանն՝ իրեն պաշտոնից հեռացնելու մասին (video) ՔՊ-ական պատգամավորի հորաքույրը խայտառակում է իր զարմիկի թիմին ու նրանց վարած քաղաքականությունը (video) ԱՄՆ դեսպանի խայտառակ հայտարարությունը (video) Փաշինյանը դատախազությունում է (video) Սյունիքում կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնել (video) Ստիպված կլինենք ծանր գին վճարել․ 168․am Սուրեն Պետրոսյանը եկել ա Նիկոլի օրակարգով. Գառնիկ Դանիելյանը փակագծեր բացեց (video) Քաղաքապետարանում մոռացան, թե ինչի համար էին «հավաքվել» Նիկոլիզմի ծննդատան հետքերով Իրենք պատրաստ են անել ավելին, եթե վարչապետի աթոռը իրենց վստահվի․ Փաշինյանը վախենալու բան ունի Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս. Սուրենյան Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ եղբոր սպանության կասկածանքով Բարի օր, գործ տվող ոստիկան Կարեն Գևորգյան Կիրանցում տրվելիք գումարներն ո՞ւմ հաշվին է, գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումար է մտնում ՀՀ. Գառնիկ Դանիելյան Politico «С Макроном уже покончено. Сможет ли кто-нибудь остановить Ле Пен?». Часть 2 Փաշինյանին Սյունիքում ողջունողներն ովքե՞ր են, տենց մարդ չկա՝ ուզենա թուրքն իր տուն մտնի․սյունեցիներ (video) Զինվո՛րդ ենք Սրբազա՛ն Հայր․ հաղթանակ լինելու է լեգենդար հրամանատարը՝ Բագրատ Սրբազանին (video) Տավուշի գործընթացը դագաղի վերջին մեխն էր․ Բագրատ Սրբազանը Սյունիքում զգուշացրեց (video) Հուսով ենք՝ ԱՄՆ կոնգրեսականների բանաձևը կընդունվի և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի․ Արցախի ԱԺ Politico «С Макроном уже покончено. Сможет ли кто-нибудь остановить Ле Пен?». Часть 1 CNN: Семья Байдена призывает его продолжить предвыборную гонку Axios: Окружение Байдена будет решать его судьбу
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am