Մարաղայում հայ կանանց մերկացրել, ձեռնաշղթաներ էին հագցրել ու սկսել ոտքերը սղոցել․ Եվ հիմա Ադրբեջանը եւս մեկ պահանջ է դրել․ Զոհրաբյան

Հայաստանի նախկին իշխանությունները հազարավոր գործեր են ներկայացրել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան՝ պաշտոնական Ադրբեջանի կատարած ոճրին իրավական գնահատական տալու համար, գրում է Նաիրա Զոհրաբյանը։

«Մարաղայում հայ կանանց մերկացրել, ձեռնաշղթաներ էին հագցրել ու սկսել ոտքերը սղոցել։ 1992 թվականի ապրիլի 10-ին, ադրբեջանական նախիրը, յաթաղանները ձեռքին, Մարաղայում հայի սպանդ կազմակերպեցին։ Մարդկանց ողջ-ողջ այրում էին, սղոցում ոտքերն ու ձեռքերը, գնդակահարում՝ չխնայելով կանանց ու երեխաներին։ Սումգայիթում հղի կնոջ որովայնն էին պատռել ու նորածնին սպանել։ Նույնը՝ Բաքվում եւ Ադրբեջանի հայաշատ բոլոր բնակավայրերում։

44-օրյա պատերազմի ժամանակ հայ զինվորի գլուխ էին կտրում ու ֆուտբոլ խաղում, ազատամարտիկ հայ կանանց անարգում, մարմինները մասնատում եւ ճակատին դանակով դաջում՝ «յաշմա»։

Տարիներով ես հատ-հատ ուսումնասիրել եմ Ադրբեջանում հայերի դեմ կատարված բոլոր սահմռկեցուցիչ դեպքերը, զրուցել այդ սարսափը վերապրածների հետ, որոնց աչքի առաջ բռնաբարել ու մորթել են իրենց մորն ու քրոջը։

Հայաստանի նախկին

իշխանությունները հազարավոր գործեր են ներկայացրել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան՝ պաշտոնական Ադրբեջանի կատարած ոճրին իրավական գնահատական տալու համար։ Ես ինքս, Եվրոպական խորհրդարանի շենքում կազմակերպել եմ «Սովորական ֆաշիզմ» ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա ադրբեջանցի մի ուսանող հրապարակավ խոստովանեց, որ իր ազգը բարբարոս-ցեղասպան է։

Եւ ահա, Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրից առաջ, Ադրբեջանը եւս մեկ պահանջ է դրել՝ Հայաստանը պիտի հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային տարբեր ատյաններ ներկայացված բոլոր հայցերից։

Ես մի րոպե անգամ չեմ կասկածում, որ այս ռեժիմն ու ռեժիմի պարագլխի սեռական օրգաններն ուտելու գուրման փնթի բիձեքն ու Նիկոլի հետ «Օդնոկլասնիկի» ընկերուհի ճենճոտ կնանիք ողջունելու են Հեյդարի վաստակ Իլհամի հերթական ուլտիմատումը ու Հայաստանը հրաժարվելու է ռազմական հանցագործ Ադրբեջանի դեմ բոլոր հայցերից։

Ինձ մեկ բան է հետաքրքրում՝ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ինքն է տասնյակ նման հայցեր ներկայացրել Եվրոպական դատարան եւ շատ պրոֆեսիոնալ պաշտպանել է մարդասպան պետության դեմ ներկայացված բոլոր հայցերը՝ ի՞նչ է անելու։

Ու, ի վերջո, հերթական անգամ ի՞նչն է հաղթելու՝ արժանապատվությունն ու պրոֆեսիոնալի՞զմը, թե՞, ինչպես իր բազմաթիվ կոլեգաների դեպքում՝ ռեժիմի «ոտնաշոր» դառնալու լատենտ, կամ բացահայտ մղումը»,- գրել է նա։

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Սրբազա'ն, խնդրում եմ՝ գնանք, աղոթենք․ Շուռնուխը միակ գյուղն է, որ աղոթատեղի չունի (video) «Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են»․ հարց՝ Սրբազանի մոտ աղմուկ բարձրացրած կնոջը (video) Ադրբեջանի դրոշը` շուռնուխցի տիկին Անահիտի տան դիմաց (video) Դու ես Ալիևը կողքին կուրկուռի ձագ ես դարձել․ Շուռնուխցի տատիկը՝ Փաշինյանին (video) Վախերը գիտի․ Փաշինյանն՝ իրեն պաշտոնից հեռացնելու մասին (video) ՔՊ-ական պատգամավորի հորաքույրը խայտառակում է իր զարմիկի թիմին ու նրանց վարած քաղաքականությունը (video) ԱՄՆ դեսպանի խայտառակ հայտարարությունը (video) Փաշինյանը դատախազությունում է (video) Սյունիքում կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնել (video) Ստիպված կլինենք ծանր գին վճարել․ 168․am Սուրեն Պետրոսյանը եկել ա Նիկոլի օրակարգով. Գառնիկ Դանիելյանը փակագծեր բացեց (video) Քաղաքապետարանում մոռացան, թե ինչի համար էին «հավաքվել» Նիկոլիզմի ծննդատան հետքերով Իրենք պատրաստ են անել ավելին, եթե վարչապետի աթոռը իրենց վստահվի․ Փաշինյանը վախենալու բան ունի Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս. Սուրենյան Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ եղբոր սպանության կասկածանքով Բարի օր, գործ տվող ոստիկան Կարեն Գևորգյան Կիրանցում տրվելիք գումարներն ո՞ւմ հաշվին է, գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումար է մտնում ՀՀ. Գառնիկ Դանիելյան Politico «С Макроном уже покончено. Сможет ли кто-нибудь остановить Ле Пен?». Часть 2 Փաշինյանին Սյունիքում ողջունողներն ովքե՞ր են, տենց մարդ չկա՝ ուզենա թուրքն իր տուն մտնի․սյունեցիներ (video) Զինվո՛րդ ենք Սրբազա՛ն Հայր․ հաղթանակ լինելու է լեգենդար հրամանատարը՝ Բագրատ Սրբազանին (video) Տավուշի գործընթացը դագաղի վերջին մեխն էր․ Բագրատ Սրբազանը Սյունիքում զգուշացրեց (video) Հուսով ենք՝ ԱՄՆ կոնգրեսականների բանաձևը կընդունվի և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի․ Արցախի ԱԺ Politico «С Макроном уже покончено. Сможет ли кто-нибудь остановить Ле Пен?». Часть 1 CNN: Семья Байдена призывает его продолжить предвыборную гонку
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am