Ինչո՞ւ էին այդքան ուրախացել ոստիկանությունում

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՆԳՆ-ն ու մասնավորաբար ոստիկանությունը երեկ անթաքույց ցնծության մեջ էին: Չէ, այս անգամ բռնի ուժ ու հատուկ միջոցներ չէին գործադրել հայ մարդկանց դեմ: Ոչ էլ 30 հոգով ԱԺ պատգամավորի վրա էին հարձակվել, ոչ էլ «բերման ենթարկված» քաղաքացու էին 7-8 հոգով ծեծուջարդի ենթարկել: Չէ, այս անգամ ցնծալու պատճառն այլ էր, կարելի է ասել՝ եվրոպական: Առիթն այն էր, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը: Ըստ այդմ, եթե կարճ ձևակերպենք, Վեհաժողովը բարձր է գնահատել ոստիկանության ոլորտի բարեփոխումները: Նման դեպքերի համար արդեն կա դասական դարձած արտահայտություն՝ «իյա՜, իրո՞ք»:

Ոստիկանության, ուրեմն, բարեփոխումներ: Մի կողմից՝ ԵԽ-ն խոստովանում է, որ ինքն է նման ոստիկանության «կնքահայրը» կամ «կնքամայրը»: Մի ոստիկանություն, որի գլխավոր գործառույթը մնացել է միայն Նիկոլ Փաշինյանին հայ ժողովրդից «պաշտպանելը», իսկ զուգահեռ իրականության մեջ հանցագործություններն անշեղորեն աճում են: Մյուս կողմից՝ ԵԽԽՎ-ի բանաձևում այդ նշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ բացահայտ, անգամ՝ ցուցադրական ծաղր իրականության և Հայաստանի քաղաքացիների, մարդու իրավունքների ու ազատությունների սկզբունքների հանդեպ: Հիշեցնենք, որ այդ «բարեփոխված» ոստիկանությանը հայ ժողովրդի ներկայացուցիչներն արդեն շատ ավելի դիպուկ բնորոշում են տվել՝ «բարեփոխված գեստապո»:

Ինչ վերաբերում է այն իրողությանը, որ ՆԳՆ-ում խիստ ուրախացել են ԵԽԽՎ-ի կողմից տրված նման՝ իրականությանը ոչ մի կերպ չհամապատասխանող գնահատականներից, ապա միայն զարմանալ կարելի է: Ի վերջո, իրենք հո ԵԽԽՎ-ի հետ չեն հարաբերվո՞ւմ, այն էլ՝ Ստրասբուրգում, այլ հայ մարդկանց հետ՝ Երևանում և այլ բնակավայրերում: Երկրորդ. եթե պարգևավճարների դիմաց խաղաղ ցուցարարներին խոշտանգելը, վնասվածքներ պատճառելը, նպատակային հարձակվել-ծեծելը բարեփոխում է, ուրեմն, դուք ճիշտ է, հանգիստ ուրախացեք: Այդ բարեփոխումը ստացվել է...

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Սրբազա'ն, խնդրում եմ՝ գնանք, աղոթենք․ Շուռնուխը միակ գյուղն է, որ աղոթատեղի չունի (video) «Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են»․ հարց՝ Սրբազանի մոտ աղմուկ բարձրացրած կնոջը (video) Ադրբեջանի դրոշը` շուռնուխցի տիկին Անահիտի տան դիմաց (video) Դու ես Ալիևը կողքին կուրկուռի ձագ ես դարձել․ Շուռնուխցի տատիկը՝ Փաշինյանին (video) Վախերը գիտի․ Փաշինյանն՝ իրեն պաշտոնից հեռացնելու մասին (video) ՔՊ-ական պատգամավորի հորաքույրը խայտառակում է իր զարմիկի թիմին ու նրանց վարած քաղաքականությունը (video) ԱՄՆ դեսպանի խայտառակ հայտարարությունը (video) Փաշինյանը դատախազությունում է (video) Սյունիքում կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնել (video) Ստիպված կլինենք ծանր գին վճարել․ 168․am Սուրեն Պետրոսյանը եկել ա Նիկոլի օրակարգով. Գառնիկ Դանիելյանը փակագծեր բացեց (video) Քաղաքապետարանում մոռացան, թե ինչի համար էին «հավաքվել» Նիկոլիզմի ծննդատան հետքերով Իրենք պատրաստ են անել ավելին, եթե վարչապետի աթոռը իրենց վստահվի․ Փաշինյանը վախենալու բան ունի Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս. Սուրենյան Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ եղբոր սպանության կասկածանքով Բարի օր, գործ տվող ոստիկան Կարեն Գևորգյան Կիրանցում տրվելիք գումարներն ո՞ւմ հաշվին է, գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումար է մտնում ՀՀ. Գառնիկ Դանիելյան Politico «С Макроном уже покончено. Сможет ли кто-нибудь остановить Ле Пен?». Часть 2 Փաշինյանին Սյունիքում ողջունողներն ովքե՞ր են, տենց մարդ չկա՝ ուզենա թուրքն իր տուն մտնի․սյունեցիներ (video) Զինվո՛րդ ենք Սրբազա՛ն Հայր․ հաղթանակ լինելու է լեգենդար հրամանատարը՝ Բագրատ Սրբազանին (video) Տավուշի գործընթացը դագաղի վերջին մեխն էր․ Բագրատ Սրբազանը Սյունիքում զգուշացրեց (video) Հուսով ենք՝ ԱՄՆ կոնգրեսականների բանաձևը կընդունվի և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի․ Արցախի ԱԺ Politico «С Макроном уже покончено. Сможет ли кто-нибудь остановить Ле Пен?». Часть 1 CNN: Семья Байдена призывает его продолжить предвыборную гонку
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am