Հերթական անգամ ի՞նչն է հաղթելու՝ արժանապատվությունն ու պրոֆեսիոնալի՞զմը, թե՞, ինչպես իր բազմաթիվ կոլեգաների դեպքում՝ ռեժիմի «ոտնաշոր» դառնալու լատենտ, կամ բացահայտ մղումը

Մարաղայում հայ կանանց մերկացրել, ձեռնաշղթաներ էին հագցրել ու սկսել ոտքերը սղոցել։ 1992 թվականի ապրիլի 10-ին, ադրբեջանական նախիրը, յաթաղանները ձեռքին, Մարաղայում հայի սպանդ կազմակերպեցին։ Մարդկանց ողջ-ողջ այրում էին, սղոցում ոտքերն ու ձեռքերը, գնդակահարում՝ չխնայելով կանանց ու երեխաներին։ Սումգայիթում հղի կնոջ որովայնն էին պատռել ու նորածնին սպանել։ Նույնը՝ Բաքվում եւ Ադրբեջանի հայաշատ բոլոր բնակավայրերում։
44-օրյա պատերազմի ժամանակ հայ զինվորի գլուխ էին կտրում ու ֆուտբոլ խաղում, ազատամարտիկ հայ կանանց անարգում, մարմինները մասնատում եւ ճակատին դանակով դաջում՝ «յաշմա»։
Տարիներով ես հատ-հատ ուսումնասիրել եմ Ադրբեջանում հայերի դեմ կատարված բոլոր սահմռկեցուցիչ դեպքերը, զրուցել այդ սարսափը վերապրածների հետ, որոնց աչքի առաջ բռնաբարել ու մորթել են իրենց մորն ու քրոջը։
Հայաստանի նախկին
իշխանությունները հազարավոր գործեր են ներկայացրել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան՝ պաշտոնական Ադրբեջանի կատարած ոճրին իրավական գնահատական տալու համար։ Ես ինքս, Եվրոպական խորհրդարանի շենքում կազմակերպել եմ «Սովորական ֆաշիզմ» ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա ադրբեջանցի մի ուսանող հրապարակավ խոստովանեց, որ իր ազգը բարբարոս-ցեղասպան է։
Եւ ահա, Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրից առաջ, Ադրբեջանը եւս մեկ պահանջ է դրել՝ Հայաստանը պիտի հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային տարբեր ատյաններ ներկայացված բոլոր հայցերից։
Ես մի րոպե անգամ չեմ կասկածում, որ այս ռեժիմն ու ռեժիմի պարագլխի սեռական օրգաններն ուտելու գուրման փնթի բիձեքն ու Նիկոլի հետ «Օդնոկլասնիկի» ընկերուհի ճենճոտ կնանիք ողջունելու են Հեյդարի վաստակ Իլհամի հերթական ուլտիմատումը ու Հայաստանը հրաժարվելու է ռազմական հանցագործ Ադրբեջանի դեմ բոլոր հայցերից։
Ինձ մեկ բան է հետաքրքրում՝ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ինքն է տասնյակ նման հայցեր ներկայացրել Եվրոպական դատարան եւ շատ պրոֆեսիոնալ պաշտպանել է մարդասպան պետության դեմ ներկայացված բոլոր հայցերը՝ ի՞նչ է անելու։
Ու, ի վերջո, հերթական անգամ ի՞նչն է հաղթելու՝ արժանապատվությունն ու պրոֆեսիոնալի՞զմը, թե՞, ինչպես իր բազմաթիվ կոլեգաների դեպքում՝ ռեժիմի «ոտնաշոր» դառնալու լատենտ, կամ բացահայտ մղումը։

Նաիրա Զոհրաբյանի գրառումը

դիտվել է 503 անգամ
Լրահոս
Այսօր որևէ մեկի հետ մի թեթև պաշտոնի մասին խոսես, տեսեք քանի ծանոթ է հայտնվում շուրջդ, թե ինչ միջոցներով հասնի դրան. Բագրատ Սրբազան Շարժման միակ թիրախը չարիքի վերացումն է Ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. Զաքարյան Աստղաձոր գյուղում մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն ու «Opel»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ կրկին լուսանկարվեն այս նույն վայրում` Արցախում Հունիսի 29-ի համար աննախադեպ շոգ է դիտվել 9 ռեգիոնալ մայրաքաղաքներում Մեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն. Սրբազան Վեհափառը հորդորել է երիտասարդներին ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և գիտելիքով օգտակար լինել Նիկոլը քսենոֆի՞լ է Այս դրոշի մասին էին երազում Նիկոլին շնորհակալություն հայտնող որոշ տգետ շուռնուխցիներ. Գագիկ Համբարյան Բացի մեկից` հեծանվորդ, հարբեցող ծաղրածուից և նրա Բաբա Յագա կողակցից Շենգենյան ստորացման քողի տակ եվրոպական կոռուպցիա՞ Չի կարելի պարտադրել մեկ այլ տարածքի ժողովրդին անել այն, ինչը դեմ է նրա հոգեբանությանը, ավանդույթներին. Դավիթ Հակոբյան Կոտայքի մարզում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ կողաշրջվել ու բախվել քարերին Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է Տավուշի մարզում՝ «Լաստիվեր Ռեզորթ»-ում, հայտնաբերվել է ՌԴ 31-ամյա կնոջ մարմին Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա, քշվի մեր երկրից․ ՔՊ-ական պատգամավորի հորաքույր. Hraparak.am Սա կործանարար իշխանություն է. Մովսես Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am