Բաքուն կենտրոնական դեր է խաղացել խաղաղության հաստատման գործում. Օ’Բրայեն

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում կենտրոնական դեր է խաղացել Ադրբեջանը: Նա այդ մասին ասել է Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ։


Նշնք, որ այսօր Բաքվում կայացել է դիվանագետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ վերջին տարիների իրադարձությունները թույլ են տվել Ադրբեջանին կենտրոնական դեր խաղալ տարածաշրջանում քաղաքականության փոփոխության հարցում, ինչն էլ իր հերթին խաղաղության հաստատման է հանգեցրել:

Այնուհետև Օ’ Բրայենը նշել է, որ Վաշինգտոնը շատ ոլորտներում արդյունավետորեն գործակցում է Բաքվի հետ:

«Այսօրվա քննարկումների մեծ մասը նվիրված էր տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք մի քանի կոնկրետ հարցեր, մասնավորապես անդրադարձել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Խոսվել է տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին», – ասել է նա։

Պետքարտուղարի օգնականն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը ոչ միայն կբարելավի անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը, այլև թույլ կտա Կենտրոնական Ասիայից ապրանքներ մատակարարել Ադրբեջանի, ապա Վրաստանի և Հայաստանի տարածքով համաշխարհային շուկաներ:

Մեկնաբանելով Հայաստանին ֆրանսիական սպառազինության մատակարարման մասին հարցը՝ Օ’Բրայենը հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի:

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես աշխատում է այդ ուղղությամբ», – նշել է դիվանագետը:

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է գործընկերների հանդիպման ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Վաշինգտոնում:

Ավելի վաղ Ջեյմս Օ’ Բրայենն այցելել էր Երևան և բանակցություններ վարել Հայաստանի ղեկավարության հետ:

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Այսօր որևէ մեկի հետ մի թեթև պաշտոնի մասին խոսես, տեսեք քանի ծանոթ է հայտնվում շուրջդ, թե ինչ միջոցներով հասնի դրան. Բագրատ Սրբազան Շարժման միակ թիրախը չարիքի վերացումն է Ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. Զաքարյան Աստղաձոր գյուղում մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն ու «Opel»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ կրկին լուսանկարվեն այս նույն վայրում` Արցախում Հունիսի 29-ի համար աննախադեպ շոգ է դիտվել 9 ռեգիոնալ մայրաքաղաքներում Մեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն. Սրբազան Վեհափառը հորդորել է երիտասարդներին ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և գիտելիքով օգտակար լինել Նիկոլը քսենոֆի՞լ է Այս դրոշի մասին էին երազում Նիկոլին շնորհակալություն հայտնող որոշ տգետ շուռնուխցիներ. Գագիկ Համբարյան Բացի մեկից` հեծանվորդ, հարբեցող ծաղրածուից և նրա Բաբա Յագա կողակցից Շենգենյան ստորացման քողի տակ եվրոպական կոռուպցիա՞ Չի կարելի պարտադրել մեկ այլ տարածքի ժողովրդին անել այն, ինչը դեմ է նրա հոգեբանությանը, ավանդույթներին. Դավիթ Հակոբյան Կոտայքի մարզում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ կողաշրջվել ու բախվել քարերին Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է Տավուշի մարզում՝ «Լաստիվեր Ռեզորթ»-ում, հայտնաբերվել է ՌԴ 31-ամյա կնոջ մարմին Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա, քշվի մեր երկրից․ ՔՊ-ական պատգամավորի հորաքույր. Hraparak.am Սա կործանարար իշխանություն է. Մովսես Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am