4-ը՝ 4-ի դեմ. Արուսյակ Ալեքսանյանի գործով ՍԴ դատավորների կարծիքը կիսվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ռեզերվային դատավորի կարգավիճակ ունեցող Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը մոտենում է ավարտին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ 2022թ․ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։

Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ դատավորին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։ Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։

Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում՝ դատաքննության փուլում։ Դատարանում արդեն ավարտվել է վկաների հարցաքննությունը, նրանց թվում էր նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Պողոսյանը։ Դատարանն այժմ գտնվում է ապացույցներն անթույլատրելի ճանաչելու հարցի քննարկման փուլում, եթե միջնորդություններ չներկայացվեն, ապա դրանից հետո դատարանը վերդիկտ կկայացնի։
Դատաքննության փուլում ևս Արուսյակ Ալեքսանյանը գտնվել է կալանքի տակ, նրա խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինվել է բոլորովին վերջերս։ Խափանման միջոցի փոփոխության հարցը մշտապես է բարձրացվել պաշտպանության կողմից, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը մերժել է բողոքների վարույթ ընդունումը, ինչպով պայմանավորված դիմումներ են ներկայացվել ՍԴ, որոնք, թեև վարույթ են ընդունվել, քննվել, սակայն մերժվել են։
«Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը ժամանակին հրաժարվել է Արուսյակ Ալեքսանյանի՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ։ Դրանից հետո դիմել ենք ՍԴ, որը քննության է ընդունել դիմումն, ընդ որում՝ երկու անգամ, բայց, ցավոք սրտի, քանի որ ՍԴ դատական կազմը ձևականորեն համալրված չէ, երեք դիմումներով ՍԴ-ն որոշում չկայացրեց, որովհետև Արուսյակ Ալեքսանյանի կալանքի հակասահմանադրականության հարցի վերաբերյալ ՍԴ դատավորների դիրքորոշումը բաժանվել է 4 կողմ և 4 դեմի, այդ պատճառով որոշում չընդունվեց, օրենքի ուժով էլ՝ համարվեց մերժված, բայց ՍԴ կողմից երկու անգամ իմ դիմումն ընդունելու փաստն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Վճռաբեկ դատարանն իրավունք չուներ վարույթ չընդունելու իմ բողոքը»,- ասաց փաստաբան Անդրանիկ Մանուկյանը՝ նշելով, որ ՍԴ-ն նույն գործով՝ այլ համատեքստում ներկայացված դիմումը՝ Վճռաբեկ դատարանի կողմից Արուսյակ Ալեքսանյանի իրավունքի խախտման վերաբերյալ, քննության է ընդունել, որոշմամբ արձանագրել, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը՝ իր երկու տողանի՝ «վարույթ ընդունումը մերժելու մասին որոշմամբ»՝ խախտել է Արուսյակ Ալեքսանյանի արդար դատաքննության իրավունքը։


«ՍԴ-ն սահմանադրական դիրքորոշում հայտնեց որոշմամբ, որ Վճռաբեկ դատարանն իրավունք չունի վարույթ չընդունելու որոշումները «քոփի փաստ» հնարքի կիրառմամբ պատճառաբանել ընդամենը երկու տողով։ Պետք է ծանրակշիռ կերպով պատճառաբանվի, թե ինչու վարուևյթ չի ընդունվում բողոքը»,- ասաց փաստաբանը՝ ցավով արձանագրելով, որ այդ որոշումից հետո Վճռաբեկ դատարանը շարունակում է նույն կերպ, «ոչինչ չի փոխվել, միայն փաստաթղթաշրջանառությունն է ավելացել»։ Նրա խոսքով՝ սրանից ավել փաստ, որ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը կատարում է ՀՀ-ում իրավական անվտանգությունը՝ այլևս գոյություն ունենալ չի կարող։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Այսօր որևէ մեկի հետ մի թեթև պաշտոնի մասին խոսես, տեսեք քանի ծանոթ է հայտնվում շուրջդ, թե ինչ միջոցներով հասնի դրան. Բագրատ Սրբազան Շարժման միակ թիրախը չարիքի վերացումն է Ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. Զաքարյան Աստղաձոր գյուղում մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն ու «Opel»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ կրկին լուսանկարվեն այս նույն վայրում` Արցախում Հունիսի 29-ի համար աննախադեպ շոգ է դիտվել 9 ռեգիոնալ մայրաքաղաքներում Մեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն. Սրբազան Վեհափառը հորդորել է երիտասարդներին ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և գիտելիքով օգտակար լինել Նիկոլը քսենոֆի՞լ է Այս դրոշի մասին էին երազում Նիկոլին շնորհակալություն հայտնող որոշ տգետ շուռնուխցիներ. Գագիկ Համբարյան Բացի մեկից` հեծանվորդ, հարբեցող ծաղրածուից և նրա Բաբա Յագա կողակցից Շենգենյան ստորացման քողի տակ եվրոպական կոռուպցիա՞ Չի կարելի պարտադրել մեկ այլ տարածքի ժողովրդին անել այն, ինչը դեմ է նրա հոգեբանությանը, ավանդույթներին. Դավիթ Հակոբյան Կոտայքի մարզում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ կողաշրջվել ու բախվել քարերին Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է Տավուշի մարզում՝ «Լաստիվեր Ռեզորթ»-ում, հայտնաբերվել է ՌԴ 31-ամյա կնոջ մարմին Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա, քշվի մեր երկրից․ ՔՊ-ական պատգամավորի հորաքույր. Hraparak.am Սա կործանարար իշխանություն է. Մովսես Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am