Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել. «Հետք»

«Հետք»-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղում շատերը գիտեն, որ գյուղի նորակառույց անասնաֆերման պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։

«Հետքը» պարզել է, որ նորակառույց անասնագոմերը և դրանց զբաղեցրած հողամասը գրանցված են Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից Ռոման Խանամիրյանի անունով։ Շինարարությունն իրականացվել է ապօրինի՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շինթույլտվության։

Ֆերմայի հողամասը, «Հետքի» տրամադրության տակ առկա տվյալներով, Ռոման Խանամիրյանը ձեռք է բերել 130 հազար դոլարով։

Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, Ռանչպար գյուղի «Նոր թաղամասի 12-րդ փողոց 39» հասցեի 3.5 հեկտար հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Ռոման Խանամիրյանին։ 2023 թ.-ի փետրվարին նա գույքը գնել է Ռանչպար գյուղի բնակիչներ Մարինե և Արթուր Սասունցյաններից։ Գործարքի գինը կազմել է 130 հազար ԱՄՆ դոլար։ Ռոման Խանամիրյանը հողը գնելուց հետո այն գրավադրել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկում»։

Արբանյակից արված լուսանկարների միջոցով տեսնում ենք, որ գործարքից դեռ տարիներ առաջ՝ 2011 թ.-ին, հողամասում առկա է երկու անասնաշենք (500 և 1200 քմ մակերեսներով) և մեկ այլ շինություն (80 քմ), իսկ տարածքը ցանկապատված չէ։ Արդեն 2024 թ. լուսանկարներում երևում է, որ հողմասի վրա կառուցապատում է իրականացվել։ Կառուցվել է նոր անասնաշենք, իսկ նախկին շինությունները վերակառուցվել են՝ մակերեսները մոտ 2.5 անգամ կրկնապատկելով։ Բացի այդ, ամբողջ 3.5 հեկտար հողամասը պարսպապատվել։

Պարզվում է, որ Ռոման Խանամիրյանը կառուցապատումն իրականացրել է առանց շինթույլտվության։ Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում առկա համայնքի ղեկավարի երկու որոշումից տեղեկանում ենք, որ ապօրինի կառուցապատման փաստը արձանագրվել է 2023 թվականի օգոստոսին և նոյեմբերին։ Համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի՝ օգոստոսի 17-ին որոշումից տեղեկանում ենք, որ Ռոման Խանամիրյանը հողամասում ինքնակամ կառուցել է անասնագում և պարիսպ։ Այդ արարքի համար նշանակվել է տուգանք՝ 800 հազար դրամի չափով։ Նույն տարվա նոյեմբերի 23-ին համայնքի ղեկավարը ևս մեկ որոշում է կայացրել, որով Ռոման Խանամիրյանը տուգանվել է 2.5 միլիոն դրամով, այս անգամ՝ նույն տարածքում ինքնակամ բնակելի տուն կառուցելու համար։ Նույն որոշման համաձայն՝ սեփականատերը պետք է քանդի ապօրինի շինությունները։ Քանի որ Ռանչպար գյուղ մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ որևէ շինություն քանդված չէր, գրավոր հարցմամբ դիմեցինք Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին՝ պարզելու, թե ի՞նչ գործողություններ է ձեռնարկել համայնքապետարանը նշված որոշումները կատարելու համար: Համայնքի ղեկավարը մեզ գրավոր հայտնեց, որ որոշումներից մեկը Ռոման Խանամիրյանը վիճարկում է դատարանում, իսկ մյուսի մասով համայնքը դիմել է Հարկադիր կատարումն ապահովեղ ծառայություն (ՀԿԱԾ)։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Այսօր որևէ մեկի հետ մի թեթև պաշտոնի մասին խոսես, տեսեք քանի ծանոթ է հայտնվում շուրջդ, թե ինչ միջոցներով հասնի դրան. Բագրատ Սրբազան Շարժման միակ թիրախը չարիքի վերացումն է Ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. Զաքարյան Աստղաձոր գյուղում մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն ու «Opel»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ կրկին լուսանկարվեն այս նույն վայրում` Արցախում Հունիսի 29-ի համար աննախադեպ շոգ է դիտվել 9 ռեգիոնալ մայրաքաղաքներում Մեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն. Սրբազան Վեհափառը հորդորել է երիտասարդներին ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և գիտելիքով օգտակար լինել Նիկոլը քսենոֆի՞լ է Այս դրոշի մասին էին երազում Նիկոլին շնորհակալություն հայտնող որոշ տգետ շուռնուխցիներ. Գագիկ Համբարյան Բացի մեկից` հեծանվորդ, հարբեցող ծաղրածուից և նրա Բաբա Յագա կողակցից Շենգենյան ստորացման քողի տակ եվրոպական կոռուպցիա՞ Չի կարելի պարտադրել մեկ այլ տարածքի ժողովրդին անել այն, ինչը դեմ է նրա հոգեբանությանը, ավանդույթներին. Դավիթ Հակոբյան Կոտայքի մարզում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ կողաշրջվել ու բախվել քարերին Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է Տավուշի մարզում՝ «Լաստիվեր Ռեզորթ»-ում, հայտնաբերվել է ՌԴ 31-ամյա կնոջ մարմին Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա, քշվի մեր երկրից․ ՔՊ-ական պատգամավորի հորաքույր. Hraparak.am Սա կործանարար իշխանություն է. Մովսես Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am