Արևմուտքի նպատակը ՀՀ-ին «հակառուսական» դարձնելն է. Ալեքսանդր Դուդչակ

ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Դուդչակը մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ) անհամատեղելի են։

Փորձագետի կարծիքով՝Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության մասին նախազգուշացում է Հայաստանի համար։

«Օվերչուկի հայտարարությունը միանգամայն արդարացի է, դա հիշեցում է, նախազգուշացում, բայց դժվար թե Երևանում նրան ականջալուր լինի ներկայիս հակաժողովրդական և կոռումպացված իշխանությունը։ Իշխանությունն իր գործն անում է, գնում է դեպի այն նպատակը, որը դրել է ոչ հայ ժողովուրդը։ Ոչ ոք չի պատրաստվում Հայաստանը ներառել Եվրոպական Միության կազմում։

Բայց քանի որ սա իբր այդքան ցանկալի նպատակ է, դրան հասնելու ճանապարհին Հայաստանը կվերածվի Աստված գիտի ինչի, համենայնդեպս նրանցից կպահանջվի կատարել ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական պահանջներ։ Օրինակ՝ եվրոպական այս բոլոր ժամանակակից արժեքների որդեգրման պահանջները։ Հայերը ստիպված կլինեն Երևանում գեյ-շքերթների գնալ, սա եվրաինտեգրման անբաժանելի մասն է, նրանք չեն կարող ապրել առանց դրա»,-ասել է Դուդչակը։

Փորձագետի կարծիքով՝ իրենք հայ ժողովրդին հիմարացնելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չեն դարձրել հերթական հարվածային գործիքը Ռուսաստանի դեմ:

«Ցավալի է դիտել այն փորձը, որն իրականացվում է Հայաստանի վրա։ Սա առաջին երկիրը չէ, որն անցնում է դրա միջով, իսկապե՞ս դժվար է դասեր քաղել ուրիշների սխալներից: Սրանից օգտվում են նրանք, որոնք ուկրաինական ճանապարհով Հայաստանը անդունդ են տանում։ Եվ չնայած նրան, որ Փաշինյանը երկիրը տանում է սխալ ճանապարհով, այնուամենայնիվ, նա մնում է իշխանության ղեկին։

Եվրոպական ինտեգրման ճանապարհով շարժման հնարավոր արդյունքների հաշվարկներն ու գնահատականները ԶԼՄ-ներում չեն հայտնվի։ Այնպես որ, հայ ժողովրդին հիմարացնելը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չեն դարձրել հերթական հարվածային գործիքը Ռուսաստանի դեմ։ Միակ խնդիրը, որ հետապնդում է Արևմուտքը, Հայաստանից հերթական հակառուսաստանն անելն է, այլ ոչ թե հայ ժողովրդին բարգավաճում բերելը, տնտեսության զարգացումը, կենսամակարդակի բարձրացումը: Նման բան իրենց առաջ չեն դնում նրանք, որոնք Հայաստանը քաշում են դեպի Արևմուտք։

Ի վերջո, Հայաստանը ոչ մի տեղ չի գնա, չի ընդունվի Եվրամիություն, բայց կհեռանա Ռուսաստանից և կմնա առանց որևէ բանի»,-եզրափակել է Դուդչակը։

Աղբյուրը՝ alphanews.am

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Այսօր որևէ մեկի հետ մի թեթև պաշտոնի մասին խոսես, տեսեք քանի ծանոթ է հայտնվում շուրջդ, թե ինչ միջոցներով հասնի դրան. Բագրատ Սրբազան Շարժման միակ թիրախը չարիքի վերացումն է Ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. Զաքարյան Աստղաձոր գյուղում մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն ու «Opel»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ կրկին լուսանկարվեն այս նույն վայրում` Արցախում Հունիսի 29-ի համար աննախադեպ շոգ է դիտվել 9 ռեգիոնալ մայրաքաղաքներում Մեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն. Սրբազան Վեհափառը հորդորել է երիտասարդներին ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և գիտելիքով օգտակար լինել Նիկոլը քսենոֆի՞լ է Այս դրոշի մասին էին երազում Նիկոլին շնորհակալություն հայտնող որոշ տգետ շուռնուխցիներ. Գագիկ Համբարյան Բացի մեկից` հեծանվորդ, հարբեցող ծաղրածուից և նրա Բաբա Յագա կողակցից Շենգենյան ստորացման քողի տակ եվրոպական կոռուպցիա՞ Չի կարելի պարտադրել մեկ այլ տարածքի ժողովրդին անել այն, ինչը դեմ է նրա հոգեբանությանը, ավանդույթներին. Դավիթ Հակոբյան Կոտայքի մարզում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ կողաշրջվել ու բախվել քարերին Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է Տավուշի մարզում՝ «Լաստիվեր Ռեզորթ»-ում, հայտնաբերվել է ՌԴ 31-ամյա կնոջ մարմին Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա, քշվի մեր երկրից․ ՔՊ-ական պատգամավորի հորաքույր. Hraparak.am Սա կործանարար իշխանություն է. Մովսես Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am