Թրամփը Բայդենից շատ խոսեց. ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին բանավեճը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բանավեճի ժամանակ ավելի շատ է խոսել, քան իր իրավահաջորդ Ջո Բայդենը։ Այս մասին հայտնում է միջոցառումը կազմակերպած CNN հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ բանավեճի ողջ ընթացքում Թրամփը խոսել է 40 րոպեից մի փոքր ավելի, Բայդենը՝ 36 րոպեից մի փոքր պակաս։ Բանավեճի ընթացքում Բայդենը հաճախ է ասելիքն ավարտել ավելի շուտ, քան կսպառվեր իր ժամանակը։ Նա հաճախ է մոլորվել, կորցրել մտքի գիծը և խռպոտ ձայնով խոսել մրսածության պատճառով։

Բանավեճի մեկնարկը

Քննարկման առաջին թեման տնտեսությունն էր։

«Երբ նա հեռանում էր, քաոս էր մնացել, բառացիորեն քաոս, և մենք շտկում էինք իրավիճակը: Եվ դա այն է, ինչ մենք անում էինք.. Զարմանում եմ տնտեսության մեջ մեր հաջողությունների վրա։ Իսկ Թրամփի թիմը աղետ է ստեղծել երկրի համար»,–ասել է Բայդենը։

Թրամփն ի պատասխան հայտարարել է, որ տնտեսության և հատկապես աշխատաշուկայի աճը, որով հպարտանում է Բայդենը, վերականգնողական բնույթ է կրում, իսկ գնաճը սպանում է երկիրը:

«Միակ աշխատատեղերը, որոնք նա ստեղծել է, եղել են անօրինական ներգաղթյալների համար և covid-ից վերականգնված զբաղվածությունն է հաշվվել։ Նա ոչ թե լավ, այլ վատ աշխատանք է կատարել»,-ասել է ԱՄՆ նախկին նախագահը։

Պատերազմի սպառնալիքի մասին

ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփն էլ Բայդենին մեղադրել է երկիրը երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու մեջ։

«Մենք ավելի շատ ենք մոտ դրան, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։Մենքշատ, շատ մոտ ենք երրորդ համաշխարհային պատերազմին»,-ասել է Թրամփը CNN հեռուստաալիքով Բայդենի հետ բանավեճի ժամանակ։

Նախկին նախագահը կրկինհայտարարել է, որ ԱՄՆ-ն դարձել է «երրորդ աշխարհի երկիր» և պետության ներկայիս ղեկավարին նախատել է, որ ԿԺԴՀ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները չեն հարգում և չեն վախենում իրենից:Թրամփընշելէ, որ Բայդենը միայն բողոքում է և ոչինչ չի անում, նրա նախագահության օրոք Ամերիկան ապրում է դժոխքում: Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի համար խնդրահարույց միգրանտների թեմային.

«Երկիր են գալիս անօրինական միգրանտներ, որոնք հետո սպանում, բռնաբարում են կանանց»,–ասել է Թրամփը:

Մտավոր ունակությունների մասին

78-ամյա Թրամփը հայտարարել է, որ ավելի լավ մարզավիճակում է, քան 81-ամյա Բայդենը:

«Ես երկու թեստ եմ անցել մտավոր ունակությունների մասով, նա (Բայդենը) ոչ մի թեստ չի անցել, ես կանդրադառնայի դրան»,–ասել է նա: Ես հիանալի առողջական վիճակում եմ։ Ես մասնակցում եմ մեր գոլֆ ակումբի առաջնություններին.Դա անելու համար պետք է մտավոր ունակություններ ունենալ, պետք է կարողանալ հարվածել գնդակին: Նա (Բայդենը) չի դիպչի գնդակին»։

Բայդենը հակադարձել է. «Ի դեպ, երբ գոլֆ եք խաղում, դուք ինքնե՞րդ եք տանում Ձեր պայուսակը։ Գլուխ հանո՞ւմ եք, թե՞ ոչ»։

Բայդենը նաև հակառակորդին անվանել է «անհաջողակ» և «լուզեր» ։

Ի պատասխան՝ Թրամփը մեղադրել է իր իրավահաջորդին և մրցակցին Չինաստանից գումար ստանալու մեջ և նրան անվանել է «մանչուրյան թեկնածու»:

«Մանչուրյան թեկնածու» տերմինը, որը Ժողովրդական է դարձել հոլիվուդյան երկու համանուն ֆիլմերից հետո, օգտագործվում է օտարերկրյա պետության կամ այլ արտաքին ուժի ազդեցության գաղտնի գործակալների մասին:

Ուկրաինայի, Ռուսաստանի ու Պուտինի մասին

Թրամփը հայտարարել է, որ Պուտինը չէր սկսի իր գործողությունը, եթե ԱՄՆ-ն ղեկավարեր այնպիսի քաղաքական գործիչ, որին ՌԴ նախագահը կհարգեր:

«Սա պատերազմ է, որը չպետք է սկսվեր։ Այն գումարները, որոնք հիմա ծախսվում են պատերազմի վրա, չպետք է ծախսվեին դրա վրա»,-ասել է նա։

Թրամփը կրկինհայտարարել է, որ շատ արագ կլուծեր ուկրաինական ճգնաժամը, եթե նախագահ լիներ: Եվ կլուծի հարցը, հենց որ հաղթի ընտրություններում։ Միևնույն ժամանակ, նա անընդունելի է համարել ուկրաինական հակամարտության դադարեցման պայմանները, որոնք առաջ է քաշել Մոսկվան:

Ի դեպ, բանավեճի ընթացքում ընդդիմախոսները «հավասարվել են» Պուտինի հիշատակումների քանակով. թե՛ Սպիտակ տան ներկայիս տերը, թե՛ նախկին նախագահը յոթական անգամ արտասանել են Պուտինի անունը։ Բացի այդ, Թրամփը ելույթի ընթացքում 16 անգամ հիշատակել է Ռուսաստանը, իսկ Բայդենը՝ ոչ մի անգամ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Այսօր որևէ մեկի հետ մի թեթև պաշտոնի մասին խոսես, տեսեք քանի ծանոթ է հայտնվում շուրջդ, թե ինչ միջոցներով հասնի դրան. Բագրատ Սրբազան Շարժման միակ թիրախը չարիքի վերացումն է Ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. Զաքարյան Աստղաձոր գյուղում մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն ու «Opel»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ կրկին լուսանկարվեն այս նույն վայրում` Արցախում Հունիսի 29-ի համար աննախադեպ շոգ է դիտվել 9 ռեգիոնալ մայրաքաղաքներում Մեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն. Սրբազան Վեհափառը հորդորել է երիտասարդներին ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և գիտելիքով օգտակար լինել Նիկոլը քսենոֆի՞լ է Այս դրոշի մասին էին երազում Նիկոլին շնորհակալություն հայտնող որոշ տգետ շուռնուխցիներ. Գագիկ Համբարյան Բացի մեկից` հեծանվորդ, հարբեցող ծաղրածուից և նրա Բաբա Յագա կողակցից Շենգենյան ստորացման քողի տակ եվրոպական կոռուպցիա՞ Չի կարելի պարտադրել մեկ այլ տարածքի ժողովրդին անել այն, ինչը դեմ է նրա հոգեբանությանը, ավանդույթներին. Դավիթ Հակոբյան Կոտայքի մարզում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ կողաշրջվել ու բախվել քարերին Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է Տավուշի մարզում՝ «Լաստիվեր Ռեզորթ»-ում, հայտնաբերվել է ՌԴ 31-ամյա կնոջ մարմին Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա, քշվի մեր երկրից․ ՔՊ-ական պատգամավորի հորաքույր. Hraparak.am Սա կործանարար իշխանություն է. Մովսես Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am