Փաշինյանի դատավճիռը՝ 2-ից 30 տարի․ Անդրանիկ Թևանյան

Խոսքը հայ ժողովրդին տրվելիք դատավճռի մասին է։

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ եթե առաջիկա 2 տարին Հայաստանը դիմանա, ապա դրանից հետո հավերժ կմնա։ Այստեղ նրա բանալի բառերը «եթե»–ն ու «դիմանան» են։ Պարզ է, որ «Հայաստան» ասելիս՝ ինքն իրեն ու իր իշխանությունը նկատի ունի։ Փաշինյանի խոսքը «թարգմանաբար» նշանակում է՝ «եթե 2 տարի դիմանամ ու իշխանությունը պահեմ, ապա դրանից հետո ցմահ կմնամ իշխանության»։

Այդ 2 տարին Նիկոլին պետք է իր դրսի տերերի պատվերները Ռուսաստանի ու Իրանի մասով կատարելու համար։ Ժամկետները սեղմում են։ Պատվիրատուները նույնպես։ Դրա համար էլ ասում է, որ եթե Հայաստանը դարձնի մանրադրամ ու մարսի, ապա դրանից հետո հավերժ կմնա իշխանության։ Բնականաբար՝ Թուրքիայի գերիշխանության տակ։ Անունը կդնեն՝ «գնում ենք դեպի ԵՄ», բայց Հայաստանը կդարձնեն թուրքական վիլայեթ կամ ադրբեջանական ծայրագավառ։

Հիմա Նիկոլը նոր դատավճիռ է կարդում հայ ժողովրդի համար։ Ասում է՝ Ադրբեջանին 30 տարի չենք թողել ապրի, ուստի ինքն էլ իրավունք ունի Հայաստանի կյանքն ուտել 30 տարի։ Այսինքն՝ միակողմանի ու հակապետական զիջումներն անգամ խաղաղ կյանք չեն բերելու հայ ժողովրդի համար ու դրա մեղավորը, ըստ Նիկոլի,․․․ հայ ժողովուրդն է, ռազմաքաղաքական նախկին դեմքերն են, որ Արցախյան 1–ին պատերազմում դավադրաբար հաղթեցին Ադրբեջանին։

Եթե ի մի բերենք փաշինյանական երկու ժամկետները, ապա կստացվի հետևյալը՝ նա ուզում է 2 տարվա ընթացքում Հայաստանն ամբողջությամբ դուրս բերել ռուսական անվտանգային գոտուց և խզել հայ–ռուսական հարաբերությունները՝ վերածվելով «հայկական» Զելենսկու կամ Սահակաշվիլու։ Դրա գինը կարող է լինել ինչպես Հայաստանի մի մասի, այնպես էլ ամբողջի կորուստը, բայց դա Փաշինյանին չի հետաքրքրում։ Իրեն իր անվտանգությունն ու կաշվի փրկությունն է հետաքրքրում։ Ինքը հույս ունի, որ հակառուսական ու հակաիրանական քայլերից հետո արևմտաթուրքական ուժերն իրեն հավերժ իշխանության մեջ կպահեն Հայաստանից մնացած մասում, իսկ եթե Հայաստանն ամբողջությամբ կործանվի, ապա ինքը Տիխանովսկայայի պես ապահով ապաստան կստանա իր դրսի մոդերատորների կողմից։

Ինչ վերաբերում է 30 տարվա դժոխքի անոնսին, ապա ինքն «էս գլխից» ապահովագրվում է, որպեսզի պարբերաբար մեղադրի հայ ժողովրդին ադրբեջանցիներին ցավ պատճառելու և այսօր դրա համար վճարելու համար։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ուզում է ստիպել, որպեսզի նա ատի իր հաղթանակը և վերածվի իր սպանդին սպասող ոչխարի։

Փաշինյանն ուզում է, որ հայ ժողովուրդը մանկուրտի ու որոճող անասունի վերածվի, քանզի իր անձնական փրկության միակ երաշխիքը դա է։ Հայ ժողովուրդն իր վերնախավով պետք է պատասխանի այս մարտահրավերներին՝ բովանդակային քաղաքական պայքարի միջոցով։ Ուրիշ տարբերակ չկա։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Այսօր որևէ մեկի հետ մի թեթև պաշտոնի մասին խոսես, տեսեք քանի ծանոթ է հայտնվում շուրջդ, թե ինչ միջոցներով հասնի դրան. Բագրատ Սրբազան Շարժման միակ թիրախը չարիքի վերացումն է Ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. Զաքարյան Աստղաձոր գյուղում մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն ու «Opel»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ կրկին լուսանկարվեն այս նույն վայրում` Արցախում Հունիսի 29-ի համար աննախադեպ շոգ է դիտվել 9 ռեգիոնալ մայրաքաղաքներում Մեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն. Սրբազան Վեհափառը հորդորել է երիտասարդներին ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և գիտելիքով օգտակար լինել Նիկոլը քսենոֆի՞լ է Այս դրոշի մասին էին երազում Նիկոլին շնորհակալություն հայտնող որոշ տգետ շուռնուխցիներ. Գագիկ Համբարյան Բացի մեկից` հեծանվորդ, հարբեցող ծաղրածուից և նրա Բաբա Յագա կողակցից Շենգենյան ստորացման քողի տակ եվրոպական կոռուպցիա՞ Չի կարելի պարտադրել մեկ այլ տարածքի ժողովրդին անել այն, ինչը դեմ է նրա հոգեբանությանը, ավանդույթներին. Դավիթ Հակոբյան Կոտայքի մարզում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ կողաշրջվել ու բախվել քարերին Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է Տավուշի մարզում՝ «Լաստիվեր Ռեզորթ»-ում, հայտնաբերվել է ՌԴ 31-ամյա կնոջ մարմին Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա, քշվի մեր երկրից․ ՔՊ-ական պատգամավորի հորաքույր. Hraparak.am Սա կործանարար իշխանություն է. Մովսես Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am