Ձեր ինչ գործն է, դուք ձեր ծերուկներով զբաղվեք. Միքայել Սրբազան

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի շուրջ 200 երկրում, ներառյալ՝ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը:

Ըստ զեկույցի՝ Հայաստանի «Սահմանադրությունն արգելում է կրոնի վրա հիմնված խտրականությունը և սահմանում «կրոնական կազմակերպությունների» և պետության տարանջատում։ Այն ճանաչում է «Հայ առաքելական եկեղեցու» (ՀԱԵ)՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը «Հայաստանի ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

Զեկույցը շեշտում է. «Կառավարության և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, կաթողիկոս Գարեգին Բ-ն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Կառավարության գործունեության և քաղաքականության մեջ Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածության հետ»։

Ըստ զեկույցի՝ 2023 թ.-ի ընթացքում Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչեր հնչեցնել վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին:

«Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղից գրեթե բոլոր էթնիկ հայերի հեռացումից հետո Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց հավաքը հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի կառավարության վերաբերմունքը ստեղծված իրավիճակի հանդեպ»,- ասվում է Պետքարտուղարության զեկույցում:

Ըստ դրա՝ չնայած Հայ առաքելական եկեղեցու առարկություններին՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իշխանությունները սկսեցին աստիճանաբար հանել «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» դասընթացը պարտադիր դպրոցական ծրագրից՝ փոխարենն այն ներառելով համապատասխան պատմական բովանդակություն ունեցող հայագիտական ավելի լայն ուսումնական ծրագրում:

Այս քայլը, ըստ Պետքարտուղարության, ողջունել են Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները. նրանց երեխաները ևս ստիպված են եղել ուսուցանել այս պարտադիր դասընթացը:

«Եթե ուշադրություն դարձնեք ԱՄՆ պետքարտուղարության ամեն տարվա զեկույցում հայ եկեղեցու նկատմամբ քննադատություն կա, ըստ իրենց՝ մեր եկեղեցին գերակա է, տիրապետող է, խանգարում է, խառնվում է»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Սրբազանի հետ զրույցում նկատեցինք, որ այս անգամ կարծես թե այդ քննադատական ալիքն առավել բարձր էր, ուղիղ տեքստով գրել էին․ «Գարեգին Բ-ն կոչեր է հնչեցնում վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին» : «Բայց իրենց ինչ գործն է, դուք ձեր ծերուկներով զբաղվեք, այնքան հիվանդ հասարակություն եք դարձել, որ հիվանդ ղեկավարներ եք ընտրում: Ժամանակին ԽՍՀՄ ղեկավարներին էին ծաղրում, թե ծեր են, մեծ են․․․․: Դե, բա պիտի խառնվեն, իրենց «ձագուկն» է էստեղ, որտեղ, որ իրենց «ձագուկն» է գալիս իշխանության, այնտեղ դեմոկրատիա կա, ժողովրդավարության բաստիոն է, իսկ որտեղ ոչ՝ արդեն դեմոկրատիան հալածվում է: Դա ԱՄՆ քաղաքականությունն է, որ կոչվում է «փրկչականություն», եւ փորձում են փրկել բոլորին, անգամ նրանց, ովքեր փրկվել չեն ուզում:Ինչպես փրկեցին իրաքի ժողովրդին, փրկում են ուկրաինացիներին, հիմա էլ՝ մեզ․․․․»,-ասաց Սրբազանը:

Անդրադառնալով զեկույցի վերջին հատվածին, թե եզդիական համայնքի ներկայացուցիչները ողջունում են եկեղեցու պատմություն առարկայի ոչ պարտադիր լինելը, քանի որ նրանց երեխաները ևս ստիպված են եղել ուսուցանել այս պարտադիր դասընթացը, Սրբազանը նկատեց․ «Եզդիները մեծագույն սիրով էին սովորում հայ եկեղեցու պատմությունը, ծանոթանում հայ ժողովրդի հավատալիքներին: Ես այսքան ժամանակ չեմ տեսել կամ ճանաչել մի եզդիի, որ սովորել չուզեր մեր կրոնական պատմությունը, նաև չեմ ճանաչել մի հոգևորականի, որ փորձեր ստիպողաբար նրանց բերել մեր կրոնական դաշտ» :

 

դիտվել է 525 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am