Կորել է 60 հազար հատ ցախավել․ Factor.am

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով անհատ ձեռնարկատեր Արթուր Անանյանին պարտավորեցնել վերադարձնել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ի պահ հանձնված 60.000 հատ ցախավելները: Այս մասին Factor.am-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Արթուր Անանյանը Factor.am-ի հետ զրույցում պնդել է, որ ցախավելները վերադարձրել է հիմնարկ։

«Իրենք պնդում են, որ մեզ ի պահ տրված ցախավելները չենք վերադարձրել, բայց ինչպես տրվել են, այնպես էլ նույն կերպ ամբողջը վերադարձրել ենք։ Եթե ցախավելները չենք վերադարձրել, այդ դեպքում ինչպե՞ս են Երևանի սանմաքրումն իրականացրել»,- ասել է նա։

ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի խոսքով՝ իրենք չունեն պահեստ, և չեն կարողանում պահեստավորել ապրանքը։ Այդ պատճառով հայտարարում են մրցույթ, և շահած ընկերությունն է պահեստավորում իր տարածքում։ Ցանկացած պահի հիմնարկը կարող է դիմել տվյալ ընկերությանը՝ դրանք վերադարձնելու պահանջով։ Արթուր Անանայանն ասաց, որ 2019 թվականից սկսած՝ այսինքն հիմնարկի հիմնադրման օրվանից ի վեր իրենք են պահեստավորել։ «Մենք ԵԱՍՄ հիմնարկի հետ աշխատել ենք հիմնադրման օրվանից մինչև այն պահը, երբ Սաշա Կատվալյանը, նշանակվելով տնօրեն, որոշեց միակողմանի լուծել պայմանագիրը։ Մենք էլ չորս հայց ենք ներկայացրել ԵԱՍՄ հիմնարկի դեմ։ Սաշա Կատվալյանը մեզ համար արհեստական խոչընդոտներ է ստեղծել, որպեսզի «իր գործն անի»»,- մեզ հետո զրույցում հայտարարել է ձեռնարկատեր Արթուր Անանյանը։

Այս տարվա հունվարի 29-ին ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն նշանակված Սաշա Կատվալյանը Factor.am-ի հետ զրույցում հակառակն է պնդել ՝ ասելով, որ հիմնարկում ԱՁ Արթուր Անանյանը մենաշնորհային դիրք է ունեցել և շահել է հայտարարված բոլոր մրցույթները։

«Ամեն ամիս 24 միլիոն դրամով մրցույթ է հայտարարվել և շահել է նույն մարդը՝ ԱՁ Արթուր Անանյանը։ Հիմնարկը պարտավոր էր մրցույթ հայտարարել մեկ անգամ ամբողջ տարվա ծավալով, և այդ դեպքում պիտի երաշխիքի ապահովում իրականացվեր, քանի որ հայտարարված մրցույթը կգերազանցեր 25 միլիոն դրամը։ Իսկ այդ մարդու համար ստեղծվել են «ջերմոցային» պայմաններ, օրինակ անցած տարի 11 անգամ տենդեր է դրվել, որը կազմել է 264 միլիոն դրամ։ Այսինքն՝ եթե դու ծավալը գիտես, ինչո՞ւ ես մաս-մաս մրցույթ հայտարարում և այնպես անում, որ նույն մարդը հաղթի։ Մենք հիմա 100 հազար խմբաքանակով մրցույթ ենք հայտարարել, որի համար երաշխիքի ապահովում է պետք»,- մանրամասնել է Կատվալյանը։ ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի խոսքով՝ հանձնման-ընդունման որևէ ակտ չի եղել։ «Ինքը մեր մոտ նախորդ տարվանից ի պահի պայմանագիր ունի, շահել է մրցույթ, պայմանագիրը կնքելուց օրեր հետո իրեն փոխանցվել է ամբողջ գումարը, բայց ապրանքը չի մատակարարել։ Ես եկել եմ որպես տնօրեն, բացել եմ հաշվապահությունով պահեստ կոչվածը, որտեղ գրված է 240 հազար հատ ցախավել Արթուր Անանյանի անունով ի պահ, նայում եմ հանձնման-ընդունման որևէ ակտ չկա, որը կվկայի, որ ինքը երբևէ վերադարձրել է այդ ցախավելները։ Իրեն ասում եմ՝ քեզ ի պահ է տրվել, վերադարձրու, հրաժարվում է, ես էլ մտնում եմ դատարան պահանջով, որ այդ ցախավելները՝ 96 միլիոն դրամի, վերադարձնի հիմնարկին։ Մոտ երկու ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանը զեկուցեց ԵԱՍՄ հիմնարկում ենթադրյալ չարաշահումների մասին։ Հիմնարկում այդ ուսումնասիրությունը կատարվել է 2022-2023 թվականներին։ Ըստ զեկույցի՝ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի պահեստում ապրանքներ են ելքագրվել առանց համապատասխան փաստաթղթավորման, ոչ պիտանի մեքենաներն օգտագործել են որպես պահեստամաս, մեքենաները վերանորոգելու փոխարեն վերածվել են ջարդոնի, հազարավոր աղբամաններ չեն փաստաթղթավորվել։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 450 անգամ
Լրահոս
Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է Հավելյալ 5 միլիոն դրամը կաշա՞ռք է 4 գյուղի բնակիչներին․ Ոսկան Սարգսյան ԱՄՆ-ի նպատակն է այս տարածաշրջանը բոցկլտող կրակի վերածել․ Թևանյան Մոտ ապագայում մեծ է ռիսկը, որ կունենանք ազգային արժույթի էական արժեզրկում. Թադևոս Ավետիսյան Բելգրադում սպանել են մի տղամարդու, որը արբալետով վիրավորել էր Իսրայելի դեսպանությունը պահպանող ոստիկանին Բագրատ Սրբազանը Կապանում ջերմ ընդունելության է արժանացել Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակ կիրառելու հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանին երրորդ անգամ կվիրահատեն ԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին Գերեզման և ջրագիծ չունեցող ներքինհանդեցի ծերուկը դրա համա՞ր էր պաչում Նիկոլի ճակատը ԵՄ-ն Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայտնի է Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը Սրբազան, Նիկոլը դավաճան է, եր՞բ վեր կկենա աթոռից․ արցախցի կին Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «դիլխոր Դավոն» Երևանում մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարը և ուղևորը մի քանի մետր այն կողմ են ընկել Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում․ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է․ Արմեն Աշոտյան Կրեմլում պատասխանել են՝ կկարգավորվե՞ն արդյոք Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները Ցինիկ և անբարո է․ Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկած ռեժիմն այլոց իրավունքն է ճանաչում Թուրքիայի ճնշման տակ․ Արմեն Աշոտյան Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ Միլլեր «Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես Հակոբյան Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արարատում, Վեդիում, Արտաշատում, Մասիսում բնակություն հաստատած արցախցիների հետ, իր հայրական օրհնությունը փոխանցել նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am