Ադրբեջանը նոր կոռուպցիոն սկանդալի կիզակետում. շվեդական մամուլի բացահայտումները. panorama.am

Շվեդական հանրային հեռուստատեսության հետաքննող լրագրողների խումբը և «OCCRP»-ի (Organizerd Crime and Corruption Reporting Project)-ի փորձագետները նոր կոռուպցիոն մեխանիզմ են գաղտնազերծել: Սկանդալային նոր բացահայտումների կիզակետում կրկին Ադրբեջանն է: 2017 թվականի մարտի 10-ին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվեց «Բոմբարդիեր» կանադական ընկերության շվեդական մասնաճյուղի աշխատակիցը։ Ստոկհոլմի շրջանային դատարանի որոշման համաձայն ՌԴ քաղաքացի,  37-ամյա Եվգենի Պավլովը կալանավորվել էր  Ադրբեջանում պայմանագրեր կնքելու համար կաշառք տալու կասկածանքով։ Պավլովի ձերբակալության լուրը հաստատել էր նաև Շվեդիայում ՌԴ դեսպանությունը։ Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ կաշառք տալու մեջ կասկածվում են կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դատախազությունը մանրամասներ չէր ներկայացրել, սակայն շվեդական և ռուսական ԶԼՄ-ների համաձայն՝ գործը վերաբերում էր Ադրբեջանի երկաթուղային  իշխանություններին կաշառք տալու միջոցով տենդեր շահելուն։ 2013թվականին կազմակերպությունը հաղթել էր գնացքների ազդանշանային համակարգերի վաճառքի համար Ադրբեջանի հայտարարած տենդերում։ «Չնայած նրան, որ «Բոմբարդիեր»-ն իր գնային քաղաքականությամբ գտնվում էր հինգերորդ տեղում, կազմակերպությունը հաղթել է տենդերը, իսկ վերջինիս մրցակիցները, որոնք ավելի լավ գներ էին առաջարկում, որակազրկվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- նշված էր դատախազության հայտարարության մեջ։ Որպես ապացույց հիշատակվել էր 2016 թվականի հոկտեմբերին առգրավված կազմակերպության էլեկտրոնային հաղորդակցությունը։ Ազդանշանային համակարգերը անմիջապես առաքվել  էին Ադրբեջան, սակայն ձևակերպումը կատարվել էր այնպես, որ իբրև «Բոմբարդիեր»-ն իր արտադրանքը նախ վաճառել  էր Լոնդոնում ընդամենը փոստային արկղ ունեցող «Մուլտիսերվ օվերսիս» (Multiserv Overseas) կազմակերպությանը, որն էլ իր հերթին այն վերավաճառել էր «Բոմբարդիեր»-ին Ադրբեջանում։ Վերջինն էլ սարքավորումները վաճառել էր Ադրբեջանի իշխանություններին։  Այս գործընթացում «Մուլտիսերվ օվերսիս»-ը բարձրացրել էր արտադրանքի գինը ավելի քան 550 տոկոսով (մոտ 570 միլիոն շվեդական կրոն)։ Գումարը, ըստ շվեդական ԶԼՄ-երի, ուղարկվել է «ռուս գործարարների, որոնք նախկինում ներքաշված էին հետխորհրդային երկրներում կոռուպցիոն սկանդալների մեջ»: Մամուլի հրապարակումների համաձայն, կաշառքի ընդհանուր չափը կազմել է մոտ 700 միլիոն շվեդական կրոն։ Գործը քննող դատախազ Թոմաս Ֆորսբերգը հայտարարել էր, որ իրենք համարում են այս գործը կեղծ հաշիվներ ներկայացնելու միջոցով սև փողեր ստանալու գործարք։ Գործարքին անդրադառնալով Շվեդիայի Ոստիկանության տնտեսական հանցագործությունների բաժնի նախկին պետ Ստեն Լինդստրոմը հայտնել էր, որ իր կարծիքով «Բոմբարդիեր»-ը օգտագործել է «Մուլտիսերվ» կազմակերպությունը կաշառք տալու նպատակով. «Կարծում եմ սա այն կազմակերպությունն է, որը Ադրբեջանի իշխանությունները պահանջել են օգտագործել», - նշել է Լինդստրոմը։ «Բոմբարդիեր»-ի ներկայացուցիչ Բարբարա Գրիմը շվեդական ռադիոյի հետ զրույցում հաստատել էր, որ ոստիկանությունը հարցաքննել է ընկերության մեկ աշխատակցի և հավելել, որ «Բոմբարդիեր»-ը հետաքննության շրջանակներում կհամագործակցի ոստիկանության հետ: 2017 թվականի հոկտեմբերին «Bombardier» կազմակերպության՝ Ադրբեջանի իշխանությունների հետ խոշորամասշտաբ կոռուպցիայի մեջ ներգրավումը և դրա մասին նոր երևան եկած տեղեկությունները կրկին հայտնվել են շվեդական մամուլի ուշադրության կենտրոնում։ Գործարքի վերաբերյալ Շվեդիայի հանրային հեռուստատեսությունը վավերագրական ֆիլմ է ցուցադրել: Ֆիլմում բացահայտվում և բացատրվում են կոռուպցիոն ցանցի գործունության մեխանիզմները, Ալիևյան ռեժիմի հետ պայմանավորվածություններն ու միջնորդ կազմակերպությունների միջոցով տարվող գործընթացները։ Թեև կազմակերպության ազգությամբ ռուս պաշտոնյան հոկտեմբերին վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել, դեպքի կապակցությամբ տարվող ինտենսիվ նախաքննությունը շարունակվում է։ Ավելին, Շվեդիայի հանրային հեռուստատեսության հետաքննող լրագրողների խումբը՝ «Uppdrag granskring»-ը բացահայտել է տեղեկություններ՝ այդ թվում և բարձրաստիճան պաշտոնյաների երկխոսություններից  հատվածներ, որոնց համաձայն, այս դեպքը շատ ավելի մեծ շղթայի օղակներից պարզապես մեկն է։ Լրագրողները պնդում են, որ ստեղծված է գործարարության հատուկ մոդել հետխորհրդային այլ երկրների հետ ևս կոռուպցիոն գործընթացներ ծավալելու համար։ Որպես ցանցում ներգրավված երկրներ հիշատակվում են Ղազախստանը, Թուրքմենստանը և Ռուսաստանը։ Լոնդոնյան «Multiserv overseas»-ին համարժեք գործունեություն են ծավալում նաև այլ միջնորդ կազմակերպություններ, ինչպիսին է «Woltra Plus»-ը Ռուսաստանում կամ «Ross Raven Overseas»-ը Ղազախստանում ։ «Uppdrag granskring»-ը և «OCCRP»-ի (Organizerd Crime and Corruption Reporting Project) փորձագետները նշում են, որ «Multiserv»-ի ետևում կանգնած են ազգությամբ ռուս գործարարներ, ովքեր բավականին ազդեցիկ են երկաթուղիների հետ աշխատանքի ոլորտում։ Նրանք ռուսական երկաթգծերի նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինի մտերիմներին են, և, ըստ ներքին տվյալների, ուղղակի կապ ունեն հետսովետական տարածաշրջանի երկաթգծերի ղեկավարների մեծամասնության հետ։ «Uppdrag granskring»-ի լրագրողները մինչև իսկ հաջողացրել են հանդիպել Լոնդոնում 2012 թվականի մարտի 12-ին մահափորձից մազապուրծ եղած ազգությամբ ռուս մի բանկիրի հետ, ով քաջատեղյակ է գործող մեխանիզմների տրամաբանությունից։ Ալիևյան ռեժիմի հետ ստեղծված այս կոռուպցիոն լաբիրինթոսը բացահայտելու  և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ Շվեդիայում տարվում է ակտիվ իրավաբանական և լրագրողական հետաքննություն։ Հետաքննությունը վարող դատախազները հրաժարվել են մամուլին տրամադրել հավելյալ տեղեկություններ՝ հղում անելով նախաքննական գաղտնիությանը։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am