Լևոն Քոչարյանի օգնականն ազատ արձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ընթացքում որոշվեց վերացնել և փոխել ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը:
Սուքոյանի նկատմամբ որպես նոր խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ Արթուր Սուքոյանը Քաղաքացիական պայմանագրի լրատվամիջոց Civic-ի լրագրողին՝ համաձայն մեղադրանքի, հարվածել է: Պատճառը եղել է իշխանական լրագրողի կողմից Բագրատ սրբազանի հասցեին եթերով ստեր տարածելը: