Ռուս-իրանական նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում նաև Թուրքիայի համար․ Վահե Դավթյան

Թեհրանն ու Մոսկվան համաձայնության են եկել Ռուսաստանից Իրան բնական գազի մատակարարման վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ք.գ.դ., պրոֆեսոր, էներգետին անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում Իրանը՝ բնական գազի ապացուցված պաշարներով աշխարհի առաջին եռյակի մեջ մտնող պետությունը:

Եթե հակիճ, ապա.

Կողմերի միջև օրերս կնքված համաձայնագիրը ռուս-իրանական «էներգետիկ երկխոսության» խորացմանն ուղղված քայլ է, որին հետևելու են շատ ավելի լուրջ ու համակարգային որոշումներ: Դրանցից թերևս ամենահավանականը Իրանում գազային խաբի՝ հանգույցի ստեղծման ծրագրի իրականացումն է, որի ներքո Ռուսաստանն ու Իրանը, ինչպես նաև նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն հայտնած Քաթարն ու Թուրքմենստանը այլևս հանդես են գալու որպես միջազգային գազի շուկայում «նորաձևություն թելադրողներ»:
Իրանում գազային խաբի ձևավորումը նոր իրականություն է ստեղծելու համաշխարհային գազի շուկայում, քանի որ փաստացի միավորելու է բնական գազի պաշարներով աշխարհի ամենահարուստ երկրներին՝ Ռուսաստան (1-ն տեղ), Իրան (2-րդ տեղ), Քաթար (3-րդ տեղ), Թուրքմենստան (4-րդ տեղ): Երեքը միասին փաստացի տնօրինում են գազի համաշխարհային արդյունահանման 50%-ը: Մարտահրավեր է նետվում նախևառաջ ԱՄՆ-ին, որը, գազի ապացուցված պաշարներով աշխարհում 3-րդ տեղը զբաղեցնելով, վերջին տարիներին գնալով ավելացնում է LNG-ի՝ հեղուկացված գազի արտահանումը՝ օգտագործելով այն նաև որպես աշխարհաքաղաքական գործիք:
Որոշակի ռիսկեր են ստեղծվում ԵՄ էներգետիկ անվտանգության համար: Նախ՝ Քաթարը, որն ավանդաբար դիտվում է որպես ԵՄ գազի մատակարարման կարևոր դիվերսրֆիկացիոն ուղղություն, փաստացի գազային դաշինքի մեջ է մտնում Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, ավելի մշուշոտ են դառնում «Անդրկասպյան գազամուղի» կառուցման հեռանկարները՝ նախագիծ, որի միջոցով նախատեսվում է թուրքմենական բնական գազը Կսպիով հասցնել Ադրբեջան, այնուհետև «Հարավային գազային միջանցքով»՝ եվրոպական շուկա: Այսպիսով, հակառուսական դիվերսիֆիկացման համար ԵՄ-ին մնում է միայն անհամեմատ ավելի բարձր գնով ամերիկյան LNG ներկրել՝ դրանից բխող բոլոր տնտեսական ռիսկերով: Ընդգծեմ, որ ադրբեջանական գազը ևս չի կարող այլընտրանք ստեղծել՝ հաշվի առնելով առկա գազամուղի ցածր թողունակությունը՝ տարեկան մինչև 20 մլրդ խմ, այն էլ 2027 թ.-ից հետո:
Ռուս-իրանական այս նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում նաև Թուրքիայի համար: Նախ՝ հօդս են ցնում վերջինիս նկրտումները դառնալու միջազգային նշանակություն ունեցող առանցքային գազային խաբ: Ռուս-թուրքական գազային խաբի նախագիծն արդեն երկու տարի է, ինչ տեղից չի շարժվում, իսկ կողմերը սահմանափակվում են առայժմ գազի առևտրի էլեկտրոնային հարթակի հնարավորությունները քննարկելով: Դրան զուգահեռ խորացող ռուս-իրանական գազային համագործակցությունն ու քառակողմ ձևաչափով խաբի ձևավորման մասին հայտարարությունները էապես նվազեցնում են Թուրքիայի կարևորությունը եվրասիական նոր էներգետիկ ճարտարապետության մեջ: Հատկանշական, է, որ, ի տարբերություն թուրքական խաբի, իրանականի մասով արդեն առկա են աշխարհագրական լուծումներ: Խաբը պլանավորում են կառուցել Ծոցի ափին՝ Բուշեր նահանգում:
Իրանական խաբը, հաշվի առնելով դրա մասնակիցների կշիռը համաշխարհային շուկայում, փաստացի հանգեցնելու է «գազային ՕՊԵԿ»-ի ձևավորմանը, որը և սահմանելու է շուկայական հիմնական թրենդերը, գնային քաղաքականությունը, մեծ հաշվով՝ «էներգետիկ աշխարհաքաղաքականությունը»:
Հ.Գ.. Հատկանշական է, որ այս նախաձեռնությունը շրջանցում է Ադրբեջանը՝ ընդգծելով միջազգային նշանակության գազային գործոն դառնալու վերջինիս խիստ սահմանափակ ռեսուրսը:

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է Հավելյալ 5 միլիոն դրամը կաշա՞ռք է 4 գյուղի բնակիչներին․ Ոսկան Սարգսյան ԱՄՆ-ի նպատակն է այս տարածաշրջանը բոցկլտող կրակի վերածել․ Թևանյան Մոտ ապագայում մեծ է ռիսկը, որ կունենանք ազգային արժույթի էական արժեզրկում. Թադևոս Ավետիսյան Բելգրադում սպանել են մի տղամարդու, որը արբալետով վիրավորել էր Իսրայելի դեսպանությունը պահպանող ոստիկանին Բագրատ Սրբազանը Կապանում ջերմ ընդունելության է արժանացել Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակ կիրառելու հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանին երրորդ անգամ կվիրահատեն ԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին Գերեզման և ջրագիծ չունեցող ներքինհանդեցի ծերուկը դրա համա՞ր էր պաչում Նիկոլի ճակատը ԵՄ-ն Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայտնի է Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը Սրբազան, Նիկոլը դավաճան է, եր՞բ վեր կկենա աթոռից․ արցախցի կին Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «դիլխոր Դավոն» Երևանում մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարը և ուղևորը մի քանի մետր այն կողմ են ընկել Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում․ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է․ Արմեն Աշոտյան Կրեմլում պատասխանել են՝ կկարգավորվե՞ն արդյոք Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները Ցինիկ և անբարո է․ Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկած ռեժիմն այլոց իրավունքն է ճանաչում Թուրքիայի ճնշման տակ․ Արմեն Աշոտյան Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ Միլլեր «Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես Հակոբյան Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արարատում, Վեդիում, Արտաշատում, Մասիսում բնակություն հաստատած արցախցիների հետ, իր հայրական օրհնությունը փոխանցել նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am