ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նոր տուն ունի. 168.am

«Շնորհակալ եմ ոստիկանությանը պետական կարգը պահպանելու համար». այս հայտարարության հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է։ Հունիսի 12-ին ՔՊ-ականը շնորհակալություն էր հայտնել ոստիկաններին, երբ նրանք ՀՀ քաղաքացիների ուղղությամբ կիրառել էին հատուկ միջոցներ, որոնց տեսակների մասին, ի դեպ, ՆԳՆ-ն դեռևս ծառայողական քննություն է իրականացնում։

ՔՊ-ականն ավելի վաղ աչքի էր ընկել «լեզու և ականջ կտրելու» սպառնալիքներով։ Նկատենք նաև՝ հատուկ հիշատակության է արժանի փողոցով իշխանության եկած այս կուսակցականի վստահեցումը, թե «փողոցով իշխանության չեն գալիս»։

Կարճ բնութագրական պրոլոգից հետո 168.am-ն առանձնացրել է նաև Արթուր Հովհաննիսյանի և նրա տիկնոջ՝ Մարիամ Ավագյանի, հայտարարագրերի մի քանի դրվագներ։

2024 թվականին Արթուր Հովհաննիսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը, որից տեղեկանում ենք՝ տարին բարեբեր է եղել իշխանական պատգամավորի համար։

30 միլիոն դրամով Արթուր Հովհաննիսյանն Արարատի մարզի Մասիս համայնքում գնել է հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տունը` իր տնտեսական շինություններով։ Այն տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով (կնոջ հետ)։

2023 թվականի հայտարարագրում նա պահպանել է 2022 թվականին գնված 2013 թվականի արտադրության FORD մակնիշի մեքենան։

Իշխանական պատգամավորի դրամական միջոցները

Արթուր Հովհաննիսյանը 2023 թվականի վերջում գրեթե եռապատկել է տարեսկզբին ունեցած կանխիկ 500.000 դրամը՝ տարին փակելով 1,450,000 դրամով։

Հաշվետու տարվա եկամուտը՝ 10 056 576 դրամը, գոյացել է ԱԺ-ի աշխատակազմից ստացված աշխատավարձից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 38 867.000 դրամ, իսկ վարկի մարմանն ուղղված վճարումները՝ 6 060 000 հազար դրամ։

Պատգամավորի տիկինը՝ Մարիամ Ավագյանը, ևս հայտարարագրում նշել է 2023 թվականին «Օրիոն 7» ՍՊԸ-ից ձեռք բերված տունը։

Նա նաև հայտարարագրել է բանկային հաշիվների մնացորդներ, որոնք տարեսկզբին կազմել են 400.000 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 միլիոն դրամ։

Պաշտոնյայի տիկնոջ հաշվետու տարվա եկամուտը՝ 6 միլիոն 660.000 դրամը, գոյացել է «ԷՊԱՄ ՍԻՍԹԵՄԶ»-ից ստացված աշխատավարձից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 միլիոն 800.000 դրամ։

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է Հավելյալ 5 միլիոն դրամը կաշա՞ռք է 4 գյուղի բնակիչներին․ Ոսկան Սարգսյան ԱՄՆ-ի նպատակն է այս տարածաշրջանը բոցկլտող կրակի վերածել․ Թևանյան Մոտ ապագայում մեծ է ռիսկը, որ կունենանք ազգային արժույթի էական արժեզրկում. Թադևոս Ավետիսյան Բելգրադում սպանել են մի տղամարդու, որը արբալետով վիրավորել էր Իսրայելի դեսպանությունը պահպանող ոստիկանին Բագրատ Սրբազանը Կապանում ջերմ ընդունելության է արժանացել Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակ կիրառելու հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանին երրորդ անգամ կվիրահատեն ԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին Գերեզման և ջրագիծ չունեցող ներքինհանդեցի ծերուկը դրա համա՞ր էր պաչում Նիկոլի ճակատը ԵՄ-ն Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայտնի է Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը Սրբազան, Նիկոլը դավաճան է, եր՞բ վեր կկենա աթոռից․ արցախցի կին Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «դիլխոր Դավոն» Երևանում մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարը և ուղևորը մի քանի մետր այն կողմ են ընկել Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում․ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է․ Արմեն Աշոտյան Կրեմլում պատասխանել են՝ կկարգավորվե՞ն արդյոք Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները Ցինիկ և անբարո է․ Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկած ռեժիմն այլոց իրավունքն է ճանաչում Թուրքիայի ճնշման տակ․ Արմեն Աշոտյան Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ Միլլեր «Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես Հակոբյան Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արարատում, Վեդիում, Արտաշատում, Մասիսում բնակություն հաստատած արցախցիների հետ, իր հայրական օրհնությունը փոխանցել նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am