Բաքուն խոսում է Զանգեզուր զորք մտցնելու մասին. քարոզչական արշավը սկսվել է
Բաքվի քարոզչամեքենան, ԱՄՆ վերջին հայտարարությունները հիմք վերցնելով, ակտիվացրել է «Զանգեզուրի միջանցքը» ռազմական ճանապարհով բացելու հնարավորությունը։
ԱՄՆ պետքարտուղարի օգնական վերջին հայտարարություններն օգտագործելով, եզրակացնում է, որ Միացյալ Նահանգների համար կարևոր է, որ «Զանգեզուրի միջանցքը» սկսի գործել, քանի որ Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով տրանսպորտային երթուղու պոտենցիալն ավելի մեծ են համարում, քան գործող մյուս երթուղին՝ Վրաստանով դեպի Սև ծով:
Միգուցե ապագայում այս երթուղին շատ ավելի մեծ լինի, բայց ոչ այսօր՝ նշում են ադրբեջանական քարոզչական հոդվածներում՝ դա պայմանավորելով նրանով, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներ չկան, ու ծրագիրը չի կարող լինել, եթե «ռևանշիստական մտածողությամբ Հայաստանի տարածքով բեռներ երթևեկեն, այն դեպքում, որ Հայաստանն իր ներսում անգամ չի կարողանում կարգուկանոն հաստատել»։
Ադբեջանական քարոզչական հոդվածում «տալիս են նաև» լուծման բանալին. «Սա մի հարց է, որի պատասխանը պարզ է՝ Հայաստանին պետք է օգնել այս հարցում։ Ադրբեջանն է, որ կարող է դա անել՝ զորքեր մտցնելով Զանգեզուր, բնականաբար, բացառապես այս տարածքում օրինականությունն ու կարգուկանոն ապահովելու և երթուղու կառուցման անվտանգությունն ու ապագայում դրա երկայնքով բեռների տեղաշարժը ապահովելու նպատակով»։
Նկատենք, որ հոդվածին կից ներկայացված քարտեզում Ադրբեջանի պատկերացրած միջանցքի հատված է նշված Մեղրին՝ հայ-իրանական սահմանի հատվածը։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն ասել է, որ այս տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից արտահանումը համաշխարհային շուկաներ այժմ իրականացվում է միայն Չինաստանի և Ռուսաստանի տարածքով։ «Շրջանցող երթուղու համար մեզ անհրաժեշտ է համագործակցել Ադրբեջանի հետ», - ասել է նա՝ ասելով, որ այդ պատճառով է անհրաժեշտ է խաղաղ համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։