Բագրատ Սրբազանը հարցազրույց է տվել ամերիկյան Al-Monitor լրատվականին. մանրամասներ
![Բագրատ Սրբազանը հարցազրույց է տվել ամերիկյան Al-Monitor լրատվականին. մանրամասներ](/timthumb.php?src=/disc/27-06-24/113a6d4ca7ca17e4903b6ea5c1b4c24a.jpg&w=708)
Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Al-Monitor լրատվականին։
Պարբերականի թղթակցի հետ զրույցում Սրբազան Հայրը պատմել է Տավուշում սկիզբ առած և ամբողջ Հայաստանով տարածված Շարժման մասին։ Նա ներկայացրել է պայքարի դուրս եկած ժողովրդի պահանջները և դրված նպատակներին հասնելու ուղիները։
Al-Monitor-ը Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների զարգացումները լուսաբանող աշխարհի առաջատար լրատվականներից մեկն է։