Ո՞վ է հիմա հիշում «Սաշիկին». Aravot.am

Aravot.am-ը գրել է.

 

«Օստարկիզմը», որպես ժողովրդական քվեարկությամբ «վտանգավոր քաղաքացու» արտաքսման մեխանիզմ, ձեւավորվել էր Հին Աթենքում մ.թ.ա. 6-5-րդ դարերում: Այդ ժամանակից սկսած, բովանդակային առումով ոչ մի բան չի փոխվել: Այս կամ այն անձին որպես հակահերոս «նոմինացնելը» («անվանակարգելը»), համընդհանուր ցասման առարկա դարձնելը եւ հետո մոռանալը կրկնվում է դարեդար: Ընտրվում է որոշակի պատում, օրինակ «50/50», եւ ի հայտ է գալիս հակահերոսը, տվյալ դեպքում ՀՀ երրորդ նախագահի եղբոր միֆականացված կերպարը: Ընդ որում, ուշադրություն դարձրեք՝ այդ խորհրդանշական կերպարը սովորաբար ոչ թե առաջին դեմքն է, այլ նրան մոտ կանգնած անձնավորությունը՝ Մարի-Անտուանետը, Ռասպուտինը, Գալինա Բրեժնեւան, Ելենա Չաուշեսկուն՝ ի վերջո, նույն Կլեոպատրան: Դրա հոգեբանական բացատրությունը, որքան հասկանում եմ, հետեւյալն է. այն, ինչ թույլ է տրվում առաջին դեմքին, դեռ ոչինչ, բայց ինչո՞ւ նույն արտոնություններն ունեն նրա շրջապատի մարդիկ:

Իհարկե, իշխանությունը մշտապես փորձում է վառ պահել այդ կոլեկտիվ ցասումը: Դա հրաշալիորեն նկարագրված է Օրուելի «1984» վեպում, երբ բոլոր քաղաքացիներին ամեն օր պարտադիր հավաքում են «2 րոպեանոց ատելության» միջոցառմանը: Համեմատեք Փաշինյանի քարոզիչների ամենօրյա ելույթների հետ 6-7 հարթակներում: Իսկ ի՞նչն է, այնուամենայնիվ, փոխվել սոցցանցերի դարում: Փոխվել է արագությունը. «հակահերոսի «նոմինացիա» – կոլեկտիվ ատելության գեներացում – մոռացություն» ցիկլը կարող է տեւել առավելագույնը՝ ամիսներ, իսկ սովորաբար՝ ավելի կարճ:

Մարդիկ, այո, շարունակում են պարել կրակի շուրջ, իրենց ատելության մեջ ձեռք բերելով ներքին միասնականություն եւ նույնիսկ «ինքնամաքրման» պատրանք: Այդ կրակը ֆիզիկական չէ, դա սոցցանցերի վիրտուալ տարածքն է: Բայց այդ «պարը» երկար չի տեւում. ի հայտ են գալիս նոր հակահերոսներ, սկսվում են նոր «պարեր»: Հիշենք թեկուզ «Me too» կամ «Black lifes metters» շարժումները: «50/50»-ն այլեւս քչերն են հիշում, դա արդեն դասվել է «պատմական անեկդոտների» շարքին՝ Մարի Անտուանետի կարկանդակների նման: Այսօր, վերջին հաշվով, բացարձակապես կարեւոր չէ, թե քանի «hate»-ային մեկնաբանություն է ունեցել այս կամ այն համացանցային հրապարակումը: Դրանք այսօր արագ են մոռացվում: Պատմական առումով մնում են «մեծ պատումները»՝ 1915 թվականի ցեղասպանությունը, 2020 թվականի պարտությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

դիտվել է 432 անգամ
Լրահոս
Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է Հավելյալ 5 միլիոն դրամը կաշա՞ռք է 4 գյուղի բնակիչներին․ Ոսկան Սարգսյան ԱՄՆ-ի նպատակն է այս տարածաշրջանը բոցկլտող կրակի վերածել․ Թևանյան Մոտ ապագայում մեծ է ռիսկը, որ կունենանք ազգային արժույթի էական արժեզրկում. Թադևոս Ավետիսյան Բելգրադում սպանել են մի տղամարդու, որը արբալետով վիրավորել էր Իսրայելի դեսպանությունը պահպանող ոստիկանին Բագրատ Սրբազանը Կապանում ջերմ ընդունելության է արժանացել Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակ կիրառելու հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանին երրորդ անգամ կվիրահատեն ԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին Գերեզման և ջրագիծ չունեցող ներքինհանդեցի ծերուկը դրա համա՞ր էր պաչում Նիկոլի ճակատը ԵՄ-ն Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայտնի է Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը Սրբազան, Նիկոլը դավաճան է, եր՞բ վեր կկենա աթոռից․ արցախցի կին Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «դիլխոր Դավոն» Երևանում մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարը և ուղևորը մի քանի մետր այն կողմ են ընկել Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում․ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է․ Արմեն Աշոտյան Կրեմլում պատասխանել են՝ կկարգավորվե՞ն արդյոք Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները Ցինիկ և անբարո է․ Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկած ռեժիմն այլոց իրավունքն է ճանաչում Թուրքիայի ճնշման տակ․ Արմեն Աշոտյան Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ Միլլեր «Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես Հակոբյան Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արարատում, Վեդիում, Արտաշատում, Մասիսում բնակություն հաստատած արցախցիների հետ, իր հայրական օրհնությունը փոխանցել նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am