Ժողովրդի «վզով» պատերազմ են փաթաթում․ հոպլոն պատահաբար բացահայտել է պլանը. Բորիս Մուրազի

Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը, իր թիմակիցները և սատելիտ (արբանյակ) քաղաքական գործիչները վերջին մի քանի տարվա ընթացքում մատի փաթաթան են դարձրել «Խաղաղության դարաշրջան» տերմինը ու հաջողությամբ կարողանում են մոլորեցնել միամիտ ու անտեղյակ ժողովրդին։

Փաշինյանի ստի քաղաքականության ընդդիմախոսները տարբեր առիթներով, տարբեր ֆորմատներով ու տարբեր ժամանակներում փորձել են հանրությանը դուրս բերել այս մոլորությունից։ Բազմաթիվ փաստարկված վերլուծություններ ու ելույթներ են հնչել այն մասին, որ Փաշինյանի գործունեությունը ինքնին ենթադրում է պատերազմ։ Չի կարող Փաշինյանը լինել խաղաղություն բերող, ինչպես չի կարող սատանան լինել Աստծո խոսքի տարածող։ Խոսքը, ինչպես տեսնում եք, իրար հակադիր երևույթների մասին է։

Օրերս, սակայն, եղավ մի հայտարարություն, որը բացում է բոլոր փակագծերը։ Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի սպասարկու` Արամ Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի եղբայրը) բաց տեքստով ասաց, որ սպասվում է պատերազմ, որը իրենք Եվրաինտեգրման անվան տակ փորձում են փաթաթել հայ ժողովրդի վզին․ «Հանրաքվեով, նախ, իշխանությունն իր կողքին ունենում է համախմբված ժողովուրդ, որը Աստված մի արասցէ, պատերազմի պարագայում իր վրա է վերցնում նույնչափ պատասխանատվություն էդ պատերազմին հակադրվելու»։

Զավենիչը կամ ինչպես կասեր Մանվել Գրիգորյանը՝ Հոպլոն պահի տակ բացել է բոլոր խաղաքարտերը։ Նա պարզ ասում է, որ սպասվում է պատերազմ, բայց որպեսզի իշխանությունը չկրի պատասխանատվություն՝ պետք է ժողովուրդը համախմբվի նրա շուրջ։ Համախմբման համար էլ այլ բան չեն մտածել՝ քան հանրաքվե, որով ժողովուրդը հույս է ունենալու, թե գնալու է Եվրոպա, այնինչ հայտնվելու է թուրքական դժոխքում ու չի ունենալու շանս անգամ պատասխանատվության կանչելու մեղավորներին, քանի որ ըստ Զավենիչի՝ պատասխանատուն դառնալու է հենց ինքը ժողովուրդը։

Սա դաժան պլան է, որը հայ ժողովրդի դեմ կարող էին կազմել միայն թշնամիները, բայց մի դրական կողմ կա՝ այն արդեն բացահայտված է, որը հայ ժողովրդին տալիս է ընտրելու հնարավորություն՝ Եվրոպական ապահով կյանքի (իրականում հիմա Եվրոպան այլևս նախկինը չէ ու հեչ էլ ապահով չէ) սպասումով գնալ «թուրքական դժոխք», թե աղբանոցը նետել այս իշխանություններին իրենց սպասարկուներով ու շատ մեծ աշխատանքի շնորհիվ կառուցել ապահով ու հայկական միջավայր»։

դիտվել է 389 անգամ
Լրահոս
Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է Հավելյալ 5 միլիոն դրամը կաշա՞ռք է 4 գյուղի բնակիչներին․ Ոսկան Սարգսյան ԱՄՆ-ի նպատակն է այս տարածաշրջանը բոցկլտող կրակի վերածել․ Թևանյան Մոտ ապագայում մեծ է ռիսկը, որ կունենանք ազգային արժույթի էական արժեզրկում. Թադևոս Ավետիսյան Բելգրադում սպանել են մի տղամարդու, որը արբալետով վիրավորել էր Իսրայելի դեսպանությունը պահպանող ոստիկանին Բագրատ Սրբազանը Կապանում ջերմ ընդունելության է արժանացել Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակ կիրառելու հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանին երրորդ անգամ կվիրահատեն ԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին Գերեզման և ջրագիծ չունեցող ներքինհանդեցի ծերուկը դրա համա՞ր էր պաչում Նիկոլի ճակատը ԵՄ-ն Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայտնի է Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը Սրբազան, Նիկոլը դավաճան է, եր՞բ վեր կկենա աթոռից․ արցախցի կին Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «դիլխոր Դավոն» Երևանում մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարը և ուղևորը մի քանի մետր այն կողմ են ընկել Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում․ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է․ Արմեն Աշոտյան Կրեմլում պատասխանել են՝ կկարգավորվե՞ն արդյոք Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները Ցինիկ և անբարո է․ Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկած ռեժիմն այլոց իրավունքն է ճանաչում Թուրքիայի ճնշման տակ․ Արմեն Աշոտյան Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ Միլլեր «Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես Հակոբյան Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արարատում, Վեդիում, Արտաշատում, Մասիսում բնակություն հաստատած արցախցիների հետ, իր հայրական օրհնությունը փոխանցել նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am