Շուրջ երկու տարի Նաիրա Հովսեփյանի կայացրած որոշմանը սպասող քաղաքացին գիշերը մահացել է, ձեր արդարադատությունը չարիք է դարձել մարդկանց համար․ փաստաբան
![Շուրջ երկու տարի Նաիրա Հովսեփյանի կայացրած որոշմանը սպասող քաղաքացին գիշերը մահացել է, ձեր արդարադատությունը չարիք է դարձել մարդկանց համար․ փաստաբան](/timthumb.php?src=/disc/27-06-24/328ad2ad82ed5411c4dcee9b2b3b89e4.jpg&w=708)
Հովսեփյան Նաիրային փոխանցեք, որ քաղաքացին ով արդեն 2-րդ տարին էր թևակոխել, որ տեղյակ չէր, թե ի վերջո իր գործով, որը քննվել էր 2018-ից ու առանց որևէ հիմքի արգելանք դրվել իր գույքի վրա, ինչ դատական ակտ է կայացվել, այսօր գիշեր մահացել է .... Ձեր արդարադատությունը չարիք է դարձել մարդկանց համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ նշելով ԲԴԽ պաշտոնական էջը։
«(Էն հերթական ֆիլմերը նկարելուց, էս մասերի վրայով արագ կանցնեք)»,- գրել է նա։