ՀՀ-ն ձեռք է բերել որոշ զինատեսակներ, համագործակցելու սահմանափակում չկա․ Հնդկաստանի ՊՆ պաշտոնյա
![ՀՀ-ն ձեռք է բերել որոշ զինատեսակներ, համագործակցելու սահմանափակում չկա․ Հնդկաստանի ՊՆ պաշտոնյա](/timthumb.php?src=/disc/27-06-24/40f8a92ac02fdc0617766cc5b0dbd959.jpg&w=708)
Հայաստանը մեր բարեկամ երկրներից է, և այստեղ համագործակցության սահմանափակումներ չկան, այդ մասին ասել է Հնդկաստանի ՊՆ պաշտոնյա Անուրագ Բայփեյդը՝ նշելով, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել որոշ զինատեսակներ․
«Անհրաժեշտության դեպքում համագործակցության սահմանափակումներ չկան, այն կարող է ընդլայնվել»,-ասել է նա՝ խոսելով երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարների մասին։