Ուղևորափոխադրում իրականացնող տնտեսվարողները երրորդ երկրից միկրոավտուբուսներ ձեռք բերելիս կազատվեն մաքսատուրքից. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման մեջ: Նշվում է, որ նախագիծը մշակվել է իրավական պայմաններ ստեղծելու՝ ԵԱՏՄ տարածքից դուրս և ԵԱՏՄ տարածքում չարտադրվող (կամ ոչ բավարար քանակով արտադրվող, կամ պահանջվող տեխնիկական չափորոշիչներով չարտադրվող) երրորդ երկրներից ներմուծվող միկրոավտոբուսները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տնտեսվարողներին մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։

Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն, միջմարզային և ներմարզային ուղևորափոխադրումների որակի բարձրացումը իրականացվում է երթուղիների օպտիմալացման և մրցութային գործընթացով սպասարկման իրավունքի տրամադրման պայմանների փոփոխությամբ, այն է՝ նախկինում 1 երթուղի – 1 սպասարկող օպերատոր սկզբունքից անցում կատարելով մեկ տարածաշրջանի կամ մարզի երթուղիներ – 1 սպասարկող օպերատոր սկզբունքին, այսպիսով ձևավորելով միասնական երթուղային ցանցը Հայաստանի ողջ տարածքում։ Նոր սկզբունքով ձևավորվող համակարգերում անհրաժեշտ է իրականացնել մի քանի անգամ ավելի ներդրում, քանի որ մրցույթի դրվող երթուղիների քանակի ավելացման արդյունքում ավելանում է ներդրման չափը։

Միջմարզային, ներմարզային և խոշորացված համայնքներում բնակավայրերի միջև իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումներում գերակշիռ մաս են կազմում միկրոավտոբուսներով փոխադրումները։ Միկրոավտոբուսների թվաքանակի գերակշռումը ավտոբուսների քանակի նկատմամբ այդ երթուղիներում գլխավորապես պայմանավորված է առկա ուղևորահոսքով և երթուղային ցանցը կազմակերպող լիազոր մարմնի իրականացրած ուսումնասիրություններով: ԵԱՏՄ տարածքում որոշ դեպքերում արտադրվող միկրոավտոբուսները կարող են չբավարարել սպասարկող օպերատորների կողմից ներկայացվող պահանջներին և անհրաժեշտություն առաջանա ներկրել միության տարածքից դուրս արտադրվող միկրոավտոբուսներ, սա կհանգեցնի լրացուցիչ ֆինանսական բեռի սպասարկող օպերատորների համար։

Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող օպերատորներին օգտվել մաքսատուրքից ազատվելու արտոնությունից՝ վերջիններիս կողմից ԵԱՏՄ տարածքից դուրս արտադրվող և սպասարկող օպերատորների կողմից ներկայացվող չափորոշիչներով ԵԱՏՄ տարածքում բացակայող միկրոավտոբուսների ներմուծման դեպքում։ Առաջարկվում է խթանել երրորդ երկրներից ներկրվող և կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ներգրավվող տրանսպորտային միջոցների թարմացման գործընթացը՝ հնարավորություն ընձեռելով անհատ ձեռնարկատերերին և կազմակերպություններին ներկրել նոր արտադրության ավտոտրանսպորտային միջոցներ։

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է Հավելյալ 5 միլիոն դրամը կաշա՞ռք է 4 գյուղի բնակիչներին․ Ոսկան Սարգսյան ԱՄՆ-ի նպատակն է այս տարածաշրջանը բոցկլտող կրակի վերածել․ Թևանյան Մոտ ապագայում մեծ է ռիսկը, որ կունենանք ազգային արժույթի էական արժեզրկում. Թադևոս Ավետիսյան Բելգրադում սպանել են մի տղամարդու, որը արբալետով վիրավորել էր Իսրայելի դեսպանությունը պահպանող ոստիկանին Բագրատ Սրբազանը Կապանում ջերմ ընդունելության է արժանացել Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակ կիրառելու հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանին երրորդ անգամ կվիրահատեն ԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին Գերեզման և ջրագիծ չունեցող ներքինհանդեցի ծերուկը դրա համա՞ր էր պաչում Նիկոլի ճակատը ԵՄ-ն Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայտնի է Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը Սրբազան, Նիկոլը դավաճան է, եր՞բ վեր կկենա աթոռից․ արցախցի կին Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «դիլխոր Դավոն» Երևանում մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարը և ուղևորը մի քանի մետր այն կողմ են ընկել Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում․ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է․ Արմեն Աշոտյան Կրեմլում պատասխանել են՝ կկարգավորվե՞ն արդյոք Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները Ցինիկ և անբարո է․ Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկած ռեժիմն այլոց իրավունքն է ճանաչում Թուրքիայի ճնշման տակ․ Արմեն Աշոտյան Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ Միլլեր «Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես Հակոբյան Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արարատում, Վեդիում, Արտաշատում, Մասիսում բնակություն հաստատած արցախցիների հետ, իր հայրական օրհնությունը փոխանցել նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am