Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման մեկնարկը տրված է․ Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այսօր կժամանի Դիարբեքիր

Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այսօր կմասնակցի Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնման մեկնարկին նվիրված արարողությանը։ Այս մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Սահակ Մաշալյանը նաև կօրհնի եկեղեցու վերանորոգման աշխատանքները։

 

Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հիշյալ եկեղեցին վերանորոգելու նպատակով 5 միլիոն թուրքական լիրայի չափով գումար է հատկացրել, սակայն այդ գումարը բավարար չէ՝ վերականգման աշխատանքներն սկսելու համար։ Ահա թե ինչու, Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այսօր Դիարբեքիրում նախատեսվող արարողության ժամանակ հանդես կգա համայն հայությանն ուղղված կոչով՝ խնդրելով նյութապես աջակցել Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու վերականգման աշխատանքներին։

 

Ավելի վաղ Akunq.net-ը հաղորդել էր, որ թուրքական լրատվամիջոցներից մեկին հարցազրույց տված Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի փոխնախագահ Օհաննես Օհանյանը (թուրքական անունը՝ Գաֆուր Թուրքայ) Սուրբ Սարգիս եկեղեցին վերականգնելու իրենց նախագծի մասին նշել էր․ «Ավերակ դարձած Սուրբ Սարգիս եկեղեցին կարոտ է վերանորոգման։ Նվիրատվություններ ենք հավաքելու։ Հունիսի 26-ին Կ․Պոլսո Հայոց պատրիարքի օրհնությամբ սկսելու ենք վերանորոգումը։ Մեր Սուրբ Սարգիս եկեղեցին քանդվում է։ Արդեն մի քանի տարի է, որ աշխատանքներ ենք անում այդ ուղղությամբ։ Նախկին նահանգապետից կարողացանք Հուշարձանների խորհրդի նախագիծը կորզել։ Ներկա պահին ֆինանսական աշխատանքներ ենք կատարում։ 25 օր առաջ դիմեցինք Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը։ 5 միլիոնի չափով գումար հատկացվեց։ Հունիսի 26-ին Կ․Պոլսո Հայոց պատրիարքը կգա, և նրա օրհնությամբ կսկսենք վերականգնումը։ Կոչ եմ ուղղում այս քաղաքը սիրող յուրաքանչյուր մարդու՝ գործարարից մինչև հասարակ քաղաքացի․ նախատեսվում է Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգումը։ Նախագծի գումարը կազմում է 60-70 միլիոն թուրքական լիրա։ Ներկա պահին նախարարությունը հատկացրել է 5 միլիոնը։ Մենք եկեղեցին վերականգնելու ենք Թուրքիայի բնակչությունից և համայն հայությունից հավաքված նվիրատվությունների գումարներով։ Ակնկալում ենք ձեր բոլորի ներդրումը։ Մամուլի միջոցով կհրապարակենք նաև մեր հաշվեհամարը։ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին ևս նման աջակցությամբ վերականգնեցինք։ Այն ժամանակ 5 թուրքական լիրայից մինչև 100 հազար դոլար նվիրատվություններ գրանցվեցին։ Այժմ Սուրբ Կիրակոս են այցելում օրեկան 1500-2000 հոգի։ Այն ճանաչված եկեղեցի է։ Կարիք էլ չունի, որ պետությունը այն ներկայացնի։ Հետևաբար՝ հարկ է, որ Սուրբ Սարգսի վերականգնմանը ևս տեր կանգնեն բոլոր նրանք, ովքեր ասում են՝ դիարբեքիրցի եմ։ Այն դեպքում, երբ 2007 թ․ անգամ շրջապատի մարդիկ չէին մտնում Սուրբ Կիրակոս եկեղեցի, 2012 թ․ վերականգնվելուց հետո այս եկեղեցին մեծ նպաստ է բերել զբոսաշրջության զարգացմանը։ Միայն հայերը չէ, որ պետք է ստանձնեն այս գործը։ Մենք տնտեսապես էլ ի վիճակի չենք դա անելու։ Եկեղեցու վերանորոգման հարցում ձեր բոլորից ենք աջակցություն ակնկալում։ Օգնություն հավաքելով՝ իրականացնելու ենք այս նախագիծը»։

https://www.cermikgazetesi.com/patrik-masalyan-diyarbakira-geliyor#

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Չեխիայից մանկավարժը խայտառակեց Արամ Սարգսյանին՝ բացահայտելով նրա կեղծիքն ու սուտը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ, կարկուտ «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց Հանուն հակառուսական ու հակաիրանական իր ծրագրերի՝ ԱՄՆ-ն մանրադրամ է դարձնում Հայաստանը․ Անդրանիկ Թևանյան Հայաստանը կատարում է Թուրքիայի բոլոր պահանջները. Նիկոլայ Սիլաև Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից. «Հետք» Աբովյանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kawasaki» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ապրիլի վերջին հայ և թուրք դիվանագետների հանդիպում է անցկացվել. Անդրեյ Արեշև Օրենսդրական կարգավորումների պատճառով Դավիթ Տոնոյանը զրկվել է Հուռա, հուռա, քաջ Նժդեհի սուրը շողշողա. Բագրատ Սրբազանը Նժդեհի շիրիմին՝ կատարել Վարդանանց երգերից Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով. Հովհաննես Խուդոյան «Ադրբեջանի դրոշը, նայե՛ք, վերևի հատվածում ծածանվում է, Սրբազա՛ն» (video) Ավազով բարձված «Կամազը» կողաշրջվել է, վիրավnր կա. մանրամասներ Դու ո՞վ ես, որ ղեկավար լինելով` մարդկանց պատերազմով ես սպառնում․ Բագրատ Սրբազանը Սյունիքից՝ Նիկոլին (video) Դուք էլ մտածեցի՞ք, որ Ավետ Բարսեղյաննա․ իրականում ով է նկարում Բագրատ Սրբազանը Ներքին Հանդում հանդիպում է բնակիչների հետ (video) Նիկոլը հասցրեց դրան․ վերջին մահացու հարվածը տալու են․ Արա Վարդանյան (video) «Ինձ համար և՛ ընկեր էր, և՛ որդի, Վարդանս ուրիշ էր». Վարդան Մկրտչյանն անմահացել է 2015 թ.-ի հունվարի 3-ին թշնամու դիվերսիոն հարձակումը կանխելիս Հայաստանի «եվրաինտեգրման» խորշերը Ո՞ւր է տանում միշտ օտարների ձեռքին ուղղված հայացքը Ստացվում է, որ ամենևին բացառված չէ այդ հեռանկարը ՔՊ-ականներն անցել են ժեստերի լեզվին․ Նիկոլ Փաշինյանը հետեւում է բոլորին Ում տանն է հյուրընկալվել Բագրատ սրբազանը Սրբազանը Խուստուփի լանջերին՝ Նժդեհի շիրիմի մոտ, երգում է «Գողթնի քնար»-ը (video) ՔՊ նոր գրասենյակը դեռեւս վերանորոգվում է, սակայն շուրջ երկու տարի ամիսը մոտ 4 մլն վարձավճար է տրվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am