Ադամ Շիֆի առաջնորդությամբ ևս 47 կոնգրեսական պետքարտուղար Բլինքենին կոչ է արել բարձրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում, որին միացել են ևս 47 օրենսդիրներ, հորդորում է առաջնահերթություն տալ Արցախում վտանգված հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդրին:

Հունիսի 24-ի նամակում կոնգրեսական Շիֆը և նրա գործընկերները գրում են. «2023թ․ սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամումից հետո, արդեն իսկ կան ապացույցներ, Ադրբեջանը շարունակում է հայկական մշակույթը ջնջելու իր ռազմավարությունը նաև այս տարածաշրջանում և դրա շուրջը»: Օրենսդիրները ընդգծել են․ «Մենք գրում ենք այս նամակը՝ արտահայտելու մեր խորը մտահոգությունը․ պետքարտուղարությունը պետք է ավելին անի՝ կանխելու Ադրբեջանի գործողությունները։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր բարձրաստիճան դիվանագետները հանդիպում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ, անհասկանալի է, արդյո՞ք այդ մտահոգությունները բարձրացվում են և եթե բարձրացվում են, ապա դա արվում է համապատասխան լրջությա՞մբ, ինչին արժանի է այս խնդիրը»:

Նամակում նախ մատնանշվում է 1997-2011թթ․ Նախիջևանում հայկական ժառանգության համակարգված ոչնչացման փաստը, ինչպես նաև Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (նաև հայտնի է որպես Կանաչ ժամ), ինչպես նաև մշակութային ժառանգության այլ կոթողների ավերումը: Ընդգծվում է՝ Ադրբեջանը հաճախ փորձում է քողարկել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը` այն անվանելով պատմական վայրերի «վերականգնում», ինչպես նաև ջնջելով հայկական ժառանգությունը՝ պնդելով, որ այդ հուշարձաններն ունեն «կովկասյան ալբանական» ծագում: Շուրջ 500 հայկական մշակութային ժառանգության հուշարձաններ վտանգի տակ են՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներից հետո, այդ թվում՝ աշխարհի հնագույն եկեղեցիներն ու վանքերը, որոնք թվագրվում են 4-րդ դար, ինչպես նաև բարդ փորագրությամբ խաչքարեր, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արձանագրված են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Մեկնաբանելով հիշյալ նամակը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Չկա Ադրբեջանի ցեղասպանության մտադրության ավելի հստակ ապացույց, քան նրա համակարգված ջանքերը՝ ջնջելու հայկական քաղաքակրթության վերջին հետքն Արցախում, ճիշտ այնպես, ինչպես դա արեցին թուրքական իրարահաջորդ կառավարությունները Հայոց ցեղասպանությունից հետո: Մենք ողջունում ենք ներկայացուցիչ Շիֆի ջանքերը հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու գործում և գնահատում նրա շարունակական ջանքերը՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործում»։

Նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

26․ 06․ 2024թ․

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Չեխիայից մանկավարժը խայտառակեց Արամ Սարգսյանին՝ բացահայտելով նրա կեղծիքն ու սուտը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ, կարկուտ «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց Հանուն հակառուսական ու հակաիրանական իր ծրագրերի՝ ԱՄՆ-ն մանրադրամ է դարձնում Հայաստանը․ Անդրանիկ Թևանյան Հայաստանը կատարում է Թուրքիայի բոլոր պահանջները. Նիկոլայ Սիլաև Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից. «Հետք» Աբովյանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kawasaki» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ապրիլի վերջին հայ և թուրք դիվանագետների հանդիպում է անցկացվել. Անդրեյ Արեշև Օրենսդրական կարգավորումների պատճառով Դավիթ Տոնոյանը զրկվել է Հուռա, հուռա, քաջ Նժդեհի սուրը շողշողա. Բագրատ Սրբազանը Նժդեհի շիրիմին՝ կատարել Վարդանանց երգերից Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով. Հովհաննես Խուդոյան «Ադրբեջանի դրոշը, նայե՛ք, վերևի հատվածում ծածանվում է, Սրբազա՛ն» (video) Ավազով բարձված «Կամազը» կողաշրջվել է, վիրավnր կա. մանրամասներ Դու ո՞վ ես, որ ղեկավար լինելով` մարդկանց պատերազմով ես սպառնում․ Բագրատ Սրբազանը Սյունիքից՝ Նիկոլին (video) Դուք էլ մտածեցի՞ք, որ Ավետ Բարսեղյաննա․ իրականում ով է նկարում Բագրատ Սրբազանը Ներքին Հանդում հանդիպում է բնակիչների հետ (video) Նիկոլը հասցրեց դրան․ վերջին մահացու հարվածը տալու են․ Արա Վարդանյան (video) «Ինձ համար և՛ ընկեր էր, և՛ որդի, Վարդանս ուրիշ էր». Վարդան Մկրտչյանն անմահացել է 2015 թ.-ի հունվարի 3-ին թշնամու դիվերսիոն հարձակումը կանխելիս Հայաստանի «եվրաինտեգրման» խորշերը Ո՞ւր է տանում միշտ օտարների ձեռքին ուղղված հայացքը Ստացվում է, որ ամենևին բացառված չէ այդ հեռանկարը ՔՊ-ականներն անցել են ժեստերի լեզվին․ Նիկոլ Փաշինյանը հետեւում է բոլորին Ում տանն է հյուրընկալվել Բագրատ սրբազանը Սրբազանը Խուստուփի լանջերին՝ Նժդեհի շիրիմի մոտ, երգում է «Գողթնի քնար»-ը (video) ՔՊ նոր գրասենյակը դեռեւս վերանորոգվում է, սակայն շուրջ երկու տարի ամիսը մոտ 4 մլն վարձավճար է տրվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am