Հայաստանի դեմ հերթական ընկերությունն է հայց ներկայացնում

«Վոլնըրթ»-ը Հայաստանի դեմ 1,2 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել․ ընկերության ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է Կառավարության քաղաքական արշավի պատճառով, որի նպատակը կոմբինատում զգալի բաժնեմաս ձեռք բերելն էր:

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը տարածել է իր վստահորդի՝ «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության մամուլի հաղորդագրությունը:

«2024 թվականի հունիսի 21-ին Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) Գլխավոր Քարտուղարը գրանցել է «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության (Վոլնըրթ) արբիտրաժային հայցը Հայաստանի Հանրապետության դեմ, որը ներկայացվել էր 2024 թվականի հունիսի 3-ին և փոխանցվել էր Վարչապետի աշխատակազմին, Արտաքին գործերի նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին։

Վոլնըրթի արբիտրաժային հայցը հետևել է 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ներկայացված և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված վեճի մասին ծանուցմանը: Կառավարությունը ծանուցվել էր 1998 թվականի Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրով իր կողմից ստանձնած պարտավորությունների լուրջ խախտումների մասին։

Վոլնըրթի ներդրումը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում (ԶՊՄԿ), խաթարվել է Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու: Մասնավորապես, Կառավարությունը թույլ չի տվել Վոլնըրթին իրականացնել ԶՊՄԿ-ում իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչը հանգեցրել է առնվազն 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վնասների (փորձագիտական գնահատման արդյունքում վնասի չափը կարող է զգալի ավելանալ)։

Չնայած վեճի մասին ծանուցումից ի վեր Վոլնըրթի ցուցաբերած բարեխիղճ ջանքերին՝ բանակցություններ վարելու այս հարցերի լուծման համար, Հայաստանի կառավարությունը նախընտրեց ընդհանրապես չհամագործակցել Վոլնըրթի հետ: Ընդհակառակը, կառավարությունը սրեց վեճը՝ աջակցելով Վոլնըրթի հայաստանյան դուստր ընկերությունների վրա հարձակումները («Մուն Մեթալս» ՓԲԸ և «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ):

Վոլնըրթի ղեկավարությունը, իր բաժնետերերի և խմբի ընկերությունների հետ միասին, առաջնահերթ է համարում այս վեճի վրա ուշադրություն կենտրոնացնելը՝ ընկերության իրավունքները պաշտպանելու և արժեքները պահպանելու համար: Վոլնըրթը ICSID-ի վարույթում ներկայացված է բարձրակարգ իրավաբանների թիմով և գործով ներգրավել է միջազգային մակարդակի խորհրդատուների և փորձագետների: Թեև հիասթափեցնող է, որ Հայաստանի Կառավարությունը ընտրել է անհարկի դատավարական ճանապարհը, Վոլնըրթը պատրաստ է հետամուտ լինել իր պահանջներին մինչև վերջ թե՛ ICSID-ում և թե՛ դրանից դուրս»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր Խաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել․ «Հետք» Չեխիայից մանկավարժը խայտառակեց Արամ Սարգսյանին՝ բացահայտելով նրա կեղծիքն ու սուտը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ, կարկուտ «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց Հանուն հակառուսական ու հակաիրանական իր ծրագրերի՝ ԱՄՆ-ն մանրադրամ է դարձնում Հայաստանը․ Անդրանիկ Թևանյան Հայաստանը կատարում է Թուրքիայի բոլոր պահանջները. Նիկոլայ Սիլաև Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից. «Հետք» Աբովյանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kawasaki» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ապրիլի վերջին հայ և թուրք դիվանագետների հանդիպում է անցկացվել. Անդրեյ Արեշև Օրենսդրական կարգավորումների պատճառով Դավիթ Տոնոյանը զրկվել է Հուռա, հուռա, քաջ Նժդեհի սուրը շողշողա. Բագրատ Սրբազանը Նժդեհի շիրիմին՝ կատարել Վարդանանց երգերից Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով. Հովհաննես Խուդոյան «Ադրբեջանի դրոշը, նայե՛ք, վերևի հատվածում ծածանվում է, Սրբազա՛ն» (video) Ավազով բարձված «Կամազը» կողաշրջվել է, վիրավnր կա. մանրամասներ Դու ո՞վ ես, որ ղեկավար լինելով` մարդկանց պատերազմով ես սպառնում․ Բագրատ Սրբազանը Սյունիքից՝ Նիկոլին (video) Դուք էլ մտածեցի՞ք, որ Ավետ Բարսեղյաննա․ իրականում ով է նկարում Բագրատ Սրբազանը Ներքին Հանդում հանդիպում է բնակիչների հետ (video) Նիկոլը հասցրեց դրան․ վերջին մահացու հարվածը տալու են․ Արա Վարդանյան (video) «Ինձ համար և՛ ընկեր էր, և՛ որդի, Վարդանս ուրիշ էր». Վարդան Մկրտչյանն անմահացել է 2015 թ.-ի հունվարի 3-ին թշնամու դիվերսիոն հարձակումը կանխելիս Հայաստանի «եվրաինտեգրման» խորշերը Ո՞ւր է տանում միշտ օտարների ձեռքին ուղղված հայացքը Ստացվում է, որ ամենևին բացառված չէ այդ հեռանկարը ՔՊ-ականներն անցել են ժեստերի լեզվին․ Նիկոլ Փաշինյանը հետեւում է բոլորին Ում տանն է հյուրընկալվել Բագրատ սրբազանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am