Փարիզը Երևանն օգտագործում է որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք և չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով. ՌԴ ԱԳՆ

Պաշտոնական Փարիզի քաղաքության մաս է կազմում ամենուր լինելը, բայց միևնույն ժամանակ պատասխանատվություն չկրելը. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք վաճառելը:

Նրա պնդմամբ՝ Փարիզն օգտագործում է Երևանը որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք և չի առաջնորդվում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերով։

Ըստ Զախարովայի կովկասյան տարածաշրջանի մասով կա խաղաղության ծրագիր, իրավիճակի քայլ առ քայլ կարգավորման ճանապարհային քարտեզ, տնտեսական և հումանիտար հնարավորությունների բացում՝ տրանսպորտային լոգիստիկա կառուցելու նպատակով, և այս ամենը ներառված է Երևանի, Բաքվի և Մոսկվայի համապատասխան պայմանավորվածություններում։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան հանդես է եկել որպես ազնիվ, բաց միջնորդ, որը երկու կողմին դիտարկում է որպես մոտ պետություններ և ժողովուրդներ: Նրա խոսքով՝ ՌԴ-ն շահագրգիռ կողմ է, քանի որ խաղաղությունն ու կայունությունն օգուտներ կբերեն նաև նրան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ այս ամենը կատաղի խանդ ու դառնություն է առաջացրել Արևմուտքում, որը Կովկասը համարել է իր շահերի գոտի և, չկարողանալով որևէ առաջընթացի հասնել խաղաղ կարգավորման ճանապարհին, ամեն ինչ նախապատրաստում է հերթական քաղաքական քաոսի համար:

Նա չի բացառել, որ դա կդիտվի որպես վրեժ Ռուսաստանի գործադրած խաղաղասիրական ջանքերի համար։ Զախարովան նշել է, որ այդ ջանքերը տվել են կոնկրետ արդյունքներ և նախանշել են երկարաժամկետ փակուղուց դուրս գալու ուղի։

«Լուծումները գտնված էին, պետք էր պարզապես իրականացնել այն, ինչի շուրջ պայմանավորվել էին», - ասել է Զախարովան։

Զախարովան կարծում է, որ Փարիզի հռետորաբանությունն ուղղված է ոչ թե խաղաղ կարգավորմանը, այլ հակամարտության ներուժը հրահրելուն։ Միաժամանակ նա վստահ է, որ Ֆրանսիայի իշխանությունները դրանից հետո պատասխանատվություն չեն կրի, և կտուժեն խաղաղ մարդիկ։

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե» կարաոկե ակումբում․ ձերբակալվել է ոստիկանության ներկայացուցչի որդին «Սա մեզ քիչ էր, հիմա էլ Էրդողանի հետ է ծաղրածու խաղում. թուրքից գիրք է վերցնում ու ուրախանում. հերթական անգամ համոզվեցինք՝ այս ժողովուրդը չունի ղեկավար, դրա համար այս օրին ենք». Շեգունց Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ գեներալ ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահը» նասրալլայի մահից հետո միասնական ճակատ են ստեղծում ՌԴ ԱԳՆ-ն «Հեզբոլլահի» առաջնորդի մահը «քաղաքական սպանություն» է անվանել Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ. Վեհափառի պատգամը Սեյեդ Նասրալլահի անունը հավերժ կմնա իսլամի պատմության մեջ. Իրանի նախագահ Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ «Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժարվել սեփական պատմությունից․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Երևանի թիվ 185 դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել Երկրորդ նախագահի որդին մասնակցում է Մյուռոնի Օրհնությանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սամվել Կարապետյանը՝ «ՀԷՑ»-ը խլելու իշխանության ցանկության լուրերի մասին Վեհափառը կոչ արեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ազատ արձակելու գերեվարված հայորդինեին Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը
Ամենաընթերցվածները
Շուտով
Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am