ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց ՀՀ-ին 32,000 եվրո փոխհատուցել ուսուցչի կողմից սեռական բռնության ենթարկված անչափահասի կրած վնասների համար

18․06․2024թ․-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը «Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրեց Վճիռ՝ արձանագրելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով սահմանված խոշտանգման ենթարկվելու արգելքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումները․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

«Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 14 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող երեխայի նկատմամբ հանրակրթական դպրոցի ուսուցչի(ով հանդիսանում էր նաև երեխայի բնակության վայրի գյուղապետը) կողմից դրսևորած սեռական բռնության դեպքին։

Գործի ներպետական քննության ժամանակ դատական տեղեկատվական համակարգում ամբողջությամբ հրապարակվել էր վերջինիս բոլոր անձնական տվյալները, ներառյալ՝ անուն-ազգանունը։ ՀՀ-ի կողմից ոչ նյութական վնասի որևէ փոխհատուցում այդպես էլ չեղավ, խախտվել էր Ա․Պ․-ի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ տարիքի և հաշմանդամության հանգամանքով պայմանավորված երեխան գտնվել է հատկապես խոցելի վիճակում, ուստի պետությունից պահանջվող միջոցառումները պետք է առնվազն արդյունավետ պաշտպանություն ապահովեին և պետք է ներառեին ողջամիտ միջոցներ՝ կանխելու չարաշահումները, որոնց մասին իշխանությունները տեղյակ էին կամ պետք է տեղյակ լինեին:

Միաժամանակ, Դատարանն անդրադառնալով Ա․Պ․-ի արդարացի փոխհատուցման իրավունքին, արձանագրել է, որ թեև գործի ներպետական քննության ժամանակ արդեն իսկ ՄԻԵԴ-ը հրապարակել էր «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ ՀՀ-ի վճիռը», որով դատարանը անդրադարձել էր ոչ նյութական/բարոյական վնասի փոխհատուցման պարտավորությանը, այնուամենայնիվ, քննվող գործի շրջանակներում ներպետական դատարանները անձի՝ բարոյական վնասի փոխհատուցում չեն նախատեսել։

Դատարանի վճռով Հայաստանը պարտավորվել է Ա․Պ․-ին փոխհատուցել 32,000 եվրո։

Մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից այս կարևոր գործի վերաբերյալ ՄԻԵԴ արտահայտած իրավական դիրքորոշման հիշատակմամբ ևս մեկ անգամ ընդգծենք ՀՔԱՎ գրասենյակի կողմից բազմիցս բարձրաձայնված այն հարցը, որ անձի խախտված իրավունքները կարող են համարվել ամբողջությամբ վերացված՝ ոչ միայն նյութական, այլև բարոյական վնասի փոխհատուցման տրամադրմամբ։

Ուստի ներպետական մակարդակում անհրաժեշտ է ապահովել խախտված իրավունքներով անձի արդարացի փոխհատուցում ստանալու հնարավորությունը։ Մինչդեռ այս պահին, նկարագրված դեպքից տասը տարի անց նույնպես, թեև «ոչ նյութական վնաս»-ը ամրագրվել է վնասների շարքում, այնուամենայնիվ, ՀՀ օրենսդրությամբ շարունակում են սահմանափակ թիվ կազմել այն իրավունքները, որոնց խախտումը ենթադրում է բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն։ Այսպիսի մոտեցումը, խնդրահարույց լինելով մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից, պահանջում է համակարգային փոփոխությունների իրականացման օբյեկտիվ անհրաժեշտություն։

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե» կարաոկե ակումբում․ ձերբակալվել է ոստիկանության ներկայացուցչի որդին «Սա մեզ քիչ էր, հիմա էլ Էրդողանի հետ է ծաղրածու խաղում. թուրքից գիրք է վերցնում ու ուրախանում. հերթական անգամ համոզվեցինք՝ այս ժողովուրդը չունի ղեկավար, դրա համար այս օրին ենք». Շեգունց Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ գեներալ ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահը» նասրալլայի մահից հետո միասնական ճակատ են ստեղծում ՌԴ ԱԳՆ-ն «Հեզբոլլահի» առաջնորդի մահը «քաղաքական սպանություն» է անվանել Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ. Վեհափառի պատգամը Սեյեդ Նասրալլահի անունը հավերժ կմնա իսլամի պատմության մեջ. Իրանի նախագահ Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ «Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժարվել սեփական պատմությունից․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Երևանի թիվ 185 դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել Երկրորդ նախագահի որդին մասնակցում է Մյուռոնի Օրհնությանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սամվել Կարապետյանը՝ «ՀԷՑ»-ը խլելու իշխանության ցանկության լուրերի մասին Վեհափառը կոչ արեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ազատ արձակելու գերեվարված հայորդինեին Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը
Ամենաընթերցվածները
Շուտով
Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am