ՀՀ գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսի «լճացումը» խորհելու տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված ՀՀ գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսը։


Համաշխարհային գենդերային անհավասարության ինդեքսով գնահատվում են գենդերային հավասարության ասպարեզում տարբեր երկրներում և տարածաշրջաններում նախորդ տարում արձանագրված զարգացումները։ Զեկույցը, բացի նրանից, որ լայն գործիքակազմ է ապահովում միջազգային և տարածաշրջանային համադրումների համար, նաև երկրների իշխանությունների համար գենդերային անհավասարության հարցերի շրջանակում տարատեսակ վերլուծությունների իրականացման մեթոդաբանական և տեղեկատվական հիմք է հանդիսանում: Դա նկատի ունենալով՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի Համաշխարհային գենդերային անհավասարության զեկույցը շատ հաճախ դիտարկվում է որպես գենդերային անհավասարության հաղթահարմանը միտված արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման յուրահատուկ ուղեցույց:

Այսպես՝

Հայաստանի 2023թ. գենդերային անհավասարության ինդեքսը՝ 72.1%, նախորդ տարվա համեմատ չի փոփոխվել, սակայն վարկանիշային աղյուսակում մեր երկրի դիրքը վատթարացել է 3 հորիզոնականով (64-րդ՝ 2022-ի 61-րդի դիմաց)։ Հաշվի առնելով, որ նախորդ տարիներին՝ 2015-ից ի վեր, ինդեքսը շարունակաբար աճել է (բացառությամբ համավարակային 2020 թվականի), 2023-ին արձանագրված «լճացումը» խորհելու տեղիք է տալիս:
Հայաստանի ինդեքսը գերազանցում է դրա համաշխարհային միջին մակարդակին։ Հայաստանի ինդեքսում ներառված 4 ենթաինդեքսներից մեկը՝ «Առողջություն և կյանքի տևողություն» ենթաինդեքսը ցածր է դրա համաշխարհային միջին մակարդակից։
Հայաստանը «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսով պատմական «հակառեկորդ» է արձանագրել՝ դրա այս տարվա արժեքը բոլոր 17 տարիներից ամենացածրն է։ Ի դեպ, Հայաստանում նախորդ տարվա համեմատ 2023թ. գրանցվել է այս ենթաինդեքսի 0.8 տոկոսային կետով նվազում, ինչն այս ենթաինդեքսի համար շատ կտրուկ փոփոխություն է համարվում. պատահական չէ, որ դրա պատճառով այս ենթաինդեքսի գծով վարկանիշային դիրքը վատթարացել է միանգամից 48 հորիզոնականով։ Նվազման պատճառը տարրական կրթական համակարգում ներգրավվածության ցուցիչի գծով արձանագրված նահանջն է. այն 2022-ի 99.8%-ի դիմաց կազմել է 98.2%, ինչի հետևանքով Հայաստանն այս ցուցիչի գծով 33 հորիզոնականի անկում է գրանցել։
Կրթության ոլորտի բացասական զարգացումները, թերևս, վկայում են այն մասին, որ գործող իշխանությունների այս ոլորտում վարած քաղաքականությունը հակառակ` բացասական ազդեցություն է գրանցում կրթության ասպարեզում խորհրդային ժամանակներից փոխանցված ժառանգության վրա։


«Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի 7 երկրների շարքում Հայաստանն առաջատարն է, քանի որ այս տարվանից այլ խմբում են ներառվել Մոլդովան և Բելառուսը, որոնց ինդեքսն ավանդաբար ավելի բարձր է։
Համաշխարհային գենդերային անհավասարության ինդեքսով և աշխարհում զբաղեցրած դիրքով Հայաստանը ԵԱՏՄ անդամ՝ զեկույցում ներառված երկրներից զիջում է միայն Բելառուսին:
Համաշխարհային գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսով Հայաստանը գերազանցում է սահմանակից երկրներին` շնորհիվ «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսի, որի գծով Հայաստանն առաջին տեղում է: «Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսով Հայաստանը հարևաններից զիջում է Ադրբեջանին և Վրաստանին, իսկ «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսով Վրաստանի հետ միասին առաջատարն է։ «Առողջություն և կյանքի տևողություն» ենթաինդեքսի մասով Հայաստանը, չի զիջում միայն Ադրբեջանին:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե» կարաոկե ակումբում․ ձերբակալվել է ոստիկանության ներկայացուցչի որդին «Սա մեզ քիչ էր, հիմա էլ Էրդողանի հետ է ծաղրածու խաղում. թուրքից գիրք է վերցնում ու ուրախանում. հերթական անգամ համոզվեցինք՝ այս ժողովուրդը չունի ղեկավար, դրա համար այս օրին ենք». Շեգունց Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ գեներալ ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահը» նասրալլայի մահից հետո միասնական ճակատ են ստեղծում ՌԴ ԱԳՆ-ն «Հեզբոլլահի» առաջնորդի մահը «քաղաքական սպանություն» է անվանել Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ. Վեհափառի պատգամը Սեյեդ Նասրալլահի անունը հավերժ կմնա իսլամի պատմության մեջ. Իրանի նախագահ Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ «Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժարվել սեփական պատմությունից․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Երևանի թիվ 185 դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել Երկրորդ նախագահի որդին մասնակցում է Մյուռոնի Օրհնությանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սամվել Կարապետյանը՝ «ՀԷՑ»-ը խլելու իշխանության ցանկության լուրերի մասին Վեհափառը կոչ արեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ազատ արձակելու գերեվարված հայորդինեին Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը
Ամենաընթերցվածները
Շուտով
Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am