Ադրբեջանը հատուկ քննարկում է կազմակերպել՝ «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով

Զանգելանում անցկացվող Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության ֆորումի երկրորդ օրը տեղի է ունեցել «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով քննարկում։

Իր ելույթում Բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար Ամին Մամեդովը նշել է, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, ինչի մասին բազմիցս զգուշացվել է։ Նա նշել է, որ թեև Հայաստանի բնական ռեսուրսները բավականին փոքր են, սակայն նրա բաժինը տարածաշրջանում շրջակա միջավայրին հասցված վնասի մեջ մեծ է:

«Հայաստանում արդեն որոշակի շարժում կա։ Նրանք իրենք սկսեցին տեսնել, թե հանքարդյունաբերությունը որքան վնաս է հասցնում բնությանը և էկոլոգիային։ Հուսով ենք, որ հայկական հասարակական կազմակերպությունները դրականորեն կմոտենան այս հարցում համագործակցությանը»,- հայտնել է նա։

Նշենք, որ Ամին Մամեդովը Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկած հայկական կազմակերպություններին շնորհակալություն հայտնած Environmental Protection First կոալիցիայի նախաձեռնողն է։ Ինքը ռուսախոս հայտնի բլոգեր է, որը հաճախ հանդես է գալիս վրացական և ռուսական մեդիաներում։ Նա պարբերաբար անդրադառնում է Ամուլսարի, Քաջարանի հանքավայրի, ինչպես նաև Ողջի գետին հասցված «ահռելի» չափերի «բնապահպանական» վնասների մասին մանիպուլյատիվ բնույթի ապատեղեկատվություններով։
Վերոնշյալ քննարկման ժամանակ Ձեռնարկատիրության և շուկայական տնտեսության աջակցության հիմնադրամի ղեկավար Սաբիթ Բագիրովը նշել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը թափանցիկ և հաշվետվողական չի։

«Ընդհանուր առմամբ 26 ընկերություն է ներկայացված հանքարդյունաբերության ոլորտում, բայց այդ ընկերությունների մասին տեղեկություններ չկան, և հնարավոր չէ մուտք գործել Հայաստանի վիճակագրական գործակալության կայք, քանի որ կամ այդ տեղեկատվությունը բաց չէ, կամ թաքցվում է։ Նրանք արգելում են մուտք գործել կայք Ադրբեջանից, այդ իսկ պատճառով անհնար էր ստանալ այդ տեղեկատվությունը»,- շեշտել է նա։

«Ադրբեջանի քարտեզագիրներ» հասարակական միության նախագահ Մուգաբիլ Բայրամովը նշել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ երեք լեզվով ներկայացված քարտեզի հայերեն լեզվով պատրաստման նպատակն է հրավիրել հայկական հասարակական կազմակերպություններին համերաշխություն դրսևորել շրջակա միջավայրի վնասների դեմ։ Բայրամովը հավելել է նաև, որ այդ քարտեզի վրա ճշգրտումներ են արվում, և արդեն բոլորին հասանելի այդ տեղեկատվությունը կրկին կներկայացվի շատ ավելի ճշգրիտ և ընդլայնված տեսքով։

Նախիջևանի պետական համալսարանի ուսանողական երիտասարդական կազմակերպության նախագահ Ազիզ Գասիմովը անդրադարձել է Հայաստանի կառուցած մետալուրգիական գործարանին։ Նա նշել է, որ Նախիջևանի Սադերակ թաղամասի 23 հազար բնակիչներ կանգնած են այդ գործարանի թափոնների և օդի աղտոտվածության վտանգի առջև։

Ադրբեջանի կառավարական շրջանակների կողմից վերահսկվող ՀԿ-երի, բնապահպանների, փորձագետների կողմից վերջին երկու տարիների ընթացքում բազմաթիվ կոչեր են հնչել Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չտալու, ԶՊՄԿ-ի, Ագարակի կոմբինատի և Արարատի մարզում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու վերաբերյալ։ Ավելին, կարողացան հասնել նրան, որ Սոթքի բաց հանքի շահագործումը դադարեցվեց, իսկ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը կասեցվեց եւ տեղափոխվեց այլ վայր։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 907 անգամ
Լրահոս
Հենց սա է Նիկոլի գլխավոր սուտը․ ու՞ր է կտրած ձեռքը․ Բագրատ Սրբազանը (video) Կոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kawasaki»-ն․ մոտոցիկլավարը հիվանդանոցում է Այս իշխանությունների բանաձևածը անհայրենիքությունն ու անհիշողություն կենսաբանական օրգանիզմի «գաղափարաբանությունն» է Էնքան են շտապել Քոչարյանի դեմ մեղադրանքը գրելուց,որ չեք հավատացել ի սկզբանե գրվածին․ Էրիկ Ալեքսանյան (video) Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում. Եղիշե Կիրակոսյանը զայրացել է Հայ ոսկեգործները հնարավորություն կունենան իրացնել սեփական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում առանց լրացուցիչ ծախսերի Մեղրեցիների պահանջը Բագրատ Սրբազանին (video) Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ The Jerusalem Post Մենք դրան՝ Փաշինյանին չենք հավատում․ Մեղրիի բնակիչ (video) Եղել է կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով Պուտինը որոշել է մեծացնել համաշխարհային երիտասարդական կառույցի աշխարհագրությունը. ո՞վ կլինի հայաստանյան կազմակերպության ղեկավարը Իշխանությունը պատրաստվում է 2026-ի ընտրություններին. ամառը կգործարկեն քարոզչամեքենան Ինչո՞ւ էին այդքան ուրախացել ոստիկանությունում Սովորական դասալքություն Առաջին օրավանից Նիկոլին չենք հավատացել. Շուշիում զոհվածի մայրը պնդում է՝ Շուշին հանձնել են (video) Սրբազանն ու աջակիցները բարձրացան Խուստուփ լեռը՝ հարգանքի տուրք մատուցելու Գարեգին Նժդեհին (video) Ինչի՞ հետևից է Բագրատ Սրբազանը գնացել Սյունիք․ մեկնաբանում է Սրբազանը (video) Ֆրանսիան Հայաստանին կփոխանցի CAESAR-ի պահեստամասեր և 155 մմ տրամաչափի զինամթերք. Forces Operations Blog Այս մեղադրանքն ակնհայտ անհիմն է և առնչություն չունի իրականության հետ․ Վարդևանյան ՀՀ ՊՆ 2 զինծառայող է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոց Ջեյմս Օ’Բրայենը, փաստորեն, համաձայն չէ Երևանից հնչած հայտարարությանը, թե «Ռուսաստանը հանձնեց Արցախը Ադրբեջանին». Հակոբ Բադալյան Պետական պարտքի ճոճանակ․ Առաջին անգամ ներքին պարտքը գերազանցում է արտաքինը. Aravot. am ԵԽԽՎ-ն փաստել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական քրեական հետապնդում. Փաստաբան Հերթական անգամ ի՞նչն է հաղթելու՝ արժանապատվությունն ու պրոֆեսիոնալի՞զմը, թե՞, ինչպես իր բազմաթիվ կոլեգաների դեպքում՝ ռեժիմի «ոտնաշոր» դառնալու լատենտ, կամ բացահայտ մղումը Բայրամովը Բաքվում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ ՀՀ սահմանադրության հարցն է քննարկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am